Հեծանիվ ես էլ եմ սիրում, քշել գիտեմ, բայց ԱՄՆ-ում դեռ քշած չկամ, չնայած էստեղ բավական տարածված փոխադրամիջոց է: Ցավոք, Հայաստանը դեռ շատ հեռու է հեծանիվը որպես փոխադրամիջոց կիրառելուց: Էլ չեմ ասում, որ օրեցօր ավելացող ավտոմեքենաներն էլ ավելի են հեռացնում մեզ այդ վիճակից...
Հիշում եմ՝ մի 6 տարի առաջ մեր մանկավարժության դասախոսը, որ 70 տարեկան մարդ էր, հեծանվով էր երթևեկում հաճախ։ Մի անգամ փողոցում պատահաբար տեսա, էնքան անսովոր տեսարան էր, բայց դե հարգեցի, որ մարդը չի ամաչում ուրիշների զարմացած ու տարօրինակ հայացքներից ու էդ տարիքում հեծանիվ է քշում։
Մի երկու տարի առաջ էլ ակումբցիներով որոշել էինք հեծանիվ քշել։ Մի քանի հոգով գնացինք Օպերայի մոտից վարձեցինք ու մի երկու ժամ քշում էինք, հավես էր։Ես էլ հազար տարի էր՝ չէի քշել հեծանիվ, վախենում էի, որ մոռացած կլինեմ, բայց պարզվեց՝ լավ էլ հիշում էի։
Ի դեպ, հիմա էլ կարող եք ակումբցիներով մեկ–մեկ հեծանիվ քշելու գնալ, հավես կլինի հաստատ։![]()
Էջանիշներ