Հեծանիվը Հայաստանում հազվադեպ է օգտագործվում` որպես տրանսպորտի միջոց, ինչը չես ասի, օրինակ` Եվրոպայի մասին, որտեղ ահել-ջահել հեծանիվ են քշում, հեծանիվների համար առանձին ճանապարհներ կան մայթերի կողքին, առանձին լուսանշան ու երթևեկության կաննոներ:
Ինչ եք կարծում, ինչո՞ւ Հայաստանում դա ընդունված տրանսպորտի միջոց չի: Մի քանի տարի առաջ, հիշում եմ, Երևանում մեկը հեծանիվ քշելով տեղ էր գնում, բոլորը ապշած վրան էին նայում, մի տաքսիստ էլ մատը տարավ քունքին, թե իբր խփնված է սա: Ես էլ մինչև Գերմանիա գալս չէի մտածում, թե հեծանիվը կարող է էսքան տարածված ու հարմար տրանսպորտ լինել: Համալսարանի կողքով որ անցնում ես, էնպիսի տպավորություն է, թե հեծանվարշավ է տեղի ունենալու, հարյուրավոր հեծանիվներ են իրար կողքի շարված... ու ոչ միայն համալսարանի կողքին:
Ի՞նչ կարծիքի եք սրա մասին: Կուզենայի՞ք հեծանիվներով գնալ դասի, աշխատանքի: Իսկ քշել գիտե՞ք:![]()
Էջանիշներ