User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 136 հատից

Թեմա: Հեծանիվ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Հեծանիվ ես էլ եմ սիրում, քշել գիտեմ, բայց ԱՄՆ-ում դեռ քշած չկամ , չնայած էստեղ բավական տարածված փոխադրամիջոց է: Ցավոք, Հայաստանը դեռ շատ հեռու է հեծանիվը որպես փոխադրամիջոց կիրառելուց: Էլ չեմ ասում, որ օրեցօր ավելացող ավտոմեքենաներն էլ ավելի են հեռացնում մեզ այդ վիճակից...

    Հիշում եմ՝ մի 6 տարի առաջ մեր մանկավարժության դասախոսը, որ 70 տարեկան մարդ էր, հեծանվով էր երթևեկում հաճախ։ Մի անգամ փողոցում պատահաբար տեսա, էնքան անսովոր տեսարան էր, բայց դե հարգեցի, որ մարդը չի ամաչում ուրիշների զարմացած ու տարօրինակ հայացքներից ու էդ տարիքում հեծանիվ է քշում։

    Մի երկու տարի առաջ էլ ակումբցիներով որոշել էինք հեծանիվ քշել։ Մի քանի հոգով գնացինք Օպերայի մոտից վարձեցինք ու մի երկու ժամ քշում էինք, հավես էր։ Ես էլ հազար տարի էր՝ չէի քշել հեծանիվ, վախենում էի, որ մոռացած կլինեմ, բայց պարզվեց՝ լավ էլ հիշում էի։
    Ի դեպ, հիմա էլ կարող եք ակումբցիներով մեկ–մեկ հեծանիվ քշելու գնալ, հավես կլինի հաստատ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, հիմա էլ կարող եք ակումբցիներով մեկ–մեկ հեծանիվ քշելու գնալ, հավես կլինի հաստատ։
    Գնում են... երևի հավես էլ անցնում է:

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնում են... երևի հավես էլ անցնում է:
    Հա, էդ գիտեմ։ Բայց ես հեծանվարշավ նկատի չունեի։ Դե, դա ավելի լուրջ բան է, սկսնակ կամ անփորձ հեծանվորդների համար չի երևի, համ էլ ավելի շատ ժամանակ կխլի։ Իսկ իմ ասածն իրականացնելն անհամեմատ ավելի հեշտ է, թեև, իհարկե, պակաս առողջարար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Քշել մի քիչ գիտեմ, չնայած ղեկը լավ չեմ կառավարում ու մի քանի անգամ գյաբռլամիշ եմ եղել հեծոյով , բայց շատ եմ սիրում։

    Որպես տրանսպորտի միջոց էլ դրական եմ վերաբերվում։ Լավ կլիներ, որ Հայաստանում էլ տարածվեր։ Բայց դե հայերի քյառթուիզմը դեռ դիմադրում է։
    Իհարկե, էս պահին, ինչպես արդեն նշվեց, Երևանում հեծանիվով երթևեկելը վտանգավոր է՝ հեծանիվների համար հատուկ ճանապարհներ չլինելու ու մեքենաների անկանոն երթևեկության պատճառով։
    Գոնե նոր վերանորոգվող փողոցներում կարելի էր հեծանիվի ճանապարհ հաշվի առնել, էն էլ չեն անում։

    Ինքս ժամանակ առ ժամանակ մտածում եմ հեծանիվ առնելու ու որպես տրանսպորտ օգտագործելու մասին, բայց վերը նշված խնդիրները հաշվի առնելով՝ առայժմ չեմ անում։

    Բայց ամեն դեպքում երևի կառնեմ հեծանիվ՝ երբեմն հարմար տեղերում զբոսնելու համար։

    Իսկ որ ասում եք Երևանը հարթ չի, ու դժվար կլինի դիքեր բարձրանալը, հիմիկվա հեծանիվները մեծ մասամբ մի քանի ռեժիմներ ունեն (սկորուստ են ասում, չէ՞), ու համապատասխան ռեժիմներ կան դիքեր բարձրանալու համար։ Այնպես, որ դանդաղ ես գնում, բայց ոտքերդ չեն հոգնում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամվել (13.02.2009)

  6. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Անհնար բան չկա: Պետք է սկսել, ափսոս, որ պետական մակարդակով դրանով չեն զբաղվում: Վերջերս երիտասարդների մի խումբ, որոնք հաճախակի հեծանվարշավներ են կազմակերպում, նրանցից մի քանիսն էլ Ակումբից են, դիմում էին ուղարկել քաղաքապետարան, բայց դե չեմ կարծում թե դրանով զբաղվող կլինի: Բայց դե մենք մերոնցով կարող ենք հեծոներ վարձել գնալ ֆռֆռալ, մասնակցել կազմակերպվող հեծանվարշավներին և այլն: Մի քանի տարի առաջ մի քանի ընկերներով գնում ենք հեծանվահրապարակ (վելոտրեկ) քշում էինք, բայց դե փակ շրջանով պտտվելը ձանձրացնում է: Ի դեպ, ո՞րտեղ կարելի է հեծանիվ քշել, որ համ անվտանգ լինի, համ հարմար, համ հաճելի՝ ի նկատի ունեմ սկզբի համար էլի, որ միքիչ վարժվենք, բայց սա երևի արդեն այլ թեմա է, այստեղ տեղի մասին եկեք չխոսենք:

    Օրինակ, սկզբի համար կարելի է հյուսիսային պողոտայի երկու ծայրերում հեծանիվների վարձույթ բացել: Ասենք օպերայում 200 դրամ տաս հեծոն վերցնես, իջնես հրապարակ, հեծոն հանձնես: Հետագայում կարելի է ցանցն ընդլայնել
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 13.02.2009, 12:14:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (13.02.2009)

  8. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Շատ-շատ կուզենայի` միասին գնայինք հեծանվով ֆռֆռալու
    հետո գուցե ինքներս հեծանիվներ ձեռք բերենք ու հաճախակի գնանք ման գալու, նույնիսկ արշավների
    ուխ-ուխ

  9. #7
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ որ ասում եք Երևանը հարթ չի, ու դժվար կլինի դիքեր բարձրանալը, հիմիկվա հեծանիվները մեծ մասամբ մի քանի ռեժիմներ ունեն (սկորուստ են ասում, չէ՞), ու համապատասխան ռեժիմներ կան դիքեր բարձրանալու համար։ Այնպես, որ դանդաղ ես գնում, բայց ոտքերդ չեն հոգնում։
    Նախ ասեմ որ էս մասը լռիվ ճիշտա... բազմափոխանցումային հնարավորությամբ նորմալ հեծանիվներով դքի ծանրությունը չեք զգա...

    Մր օր Սինոփսիսում մի հատ Հեծանիվ տեսա կանգնած... մտածեցի փաստորեն հեծանիվով ստեղ գործի եկողներից առաջինը ես չեմ լինի,,,

    Հեծանիվը կյանքա... շատ եմ սիրում ... մի տեսակ ազատություն ես զգում բացի էն ամեն ինչը... վերջնա...

    Ես էլ կգամ որ հեծավային հանդիպում լինի

    ՈՒ ընդհանրապես անընդհատ հեծանիվ առնելու մասի եմ մտածում... աչքիս մի օր վերջը չդիմանամ
    Loading your personal settings....

  10. #8
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Սամ, էդ բազմափոխանցումայիններն ի՞նչ արժեն

  11. #9
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հեծանիվ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, էդ բազմափոխանցումայիններն ի՞նչ արժեն
    Լիլ ջան մի 90.000–ի կարգի.. բայց դե իրականում էտքան մեծ չի գնային տարբերությունը...

    Համ էլ օրինակ ես որ ուրիշ բան չեմ էլ կարա քշեմ... ոտերս շատ երկար են
    Loading your personal settings....

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հեծանիվ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 379
    Վերջինը: 26.09.2020, 17:45
  2. Ինչպես տեղափոխել հեծանիվ Անգլիա?
    Հեղինակ՝ armatura, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.09.2015, 10:57
  3. Հեծանիվ Վրաստանից
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 57
    Վերջինը: 19.07.2015, 15:08
  4. Վաճառք. Գերմանական Votone լեռնային հեծանիվ, 190.000 դրամ
    Հեղինակ՝ armatura, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.05.2014, 19:04
  5. Վաճառք. Վաճառում եմ եվրոպական SCOTT ֆիրմայի հեծանիվ
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.09.2011, 22:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •