Առաջարկում եմ ոչ միայն գրել սիրված տեսահոլովակի անվանումն ու կատարողներին, այլև փորձել բացատրել, թե որ հատկանիշների, որակների շնորհիվ է այն դարձել ձեր կողմից այդքան սիրված
Իմ ամենասիրած տեսահոլովակներից մեկն է The Miracle - QUEEN
Եթե դիտել եք, ապա գիտեք, հնարավոր չէ չզգալ կլիպից եկող հսկայական էներգիան, որն, ի դեպ հատուկ է QUEEN-ի բազմաթիվ տեսահոլովակներին: Հրաշալի են ընտրված կերպարները՝ երեխաներ, որոնք նմանակում են Ֆրեդդիին ու մյուսներին..... Հաստատ այդ տեսահոլովակում չեք գտնի հատուկ էֆեկտներ կամ էլ բարդ լուծումներ, սակայն դա բնավ չի ազդում հոլովակի որակի վրա, հակառակը, ապացուցում է, որ հոլովակ նկարահանելու համար ոչ միայն հովանավոր է պետք, այլ նախ և առաջ՝ ճաշակ և երևակայություն: Կարծում եմ մեր հայրենակից որոշ բազմոցամոլ և մոմամոլ, արցունքասեր ու անձրևախառը ռեժիսորների չէր խանգարի այս տեսահոլովակը դիտել
Էջանիշներ