դա ամենաանհրաժեշտ բառն է, և հաստատ պետք չի վախենալ: Ես ել եմ մտածում, եթե սխալ ես թույլ տվել պետք է խնդրել ներողություն։
դա ամենաանհրաժեշտ բառն է, և հաստատ պետք չի վախենալ: Ես ել եմ մտածում, եթե սխալ ես թույլ տվել պետք է խնդրել ներողություն։
Վերջին խմբագրող՝ Ariadna: 03.06.2010, 13:02:
Meme (08.06.2010)
ներողություն խնդրելը այնքան հեշտ է ու այնքան բարդ,եթե մեղավոր ես ու ներողություն չես խնդրում ընկնում ես դեպրեսիյաի մեջ, այն մեջիցդ քեզ կրծում է, բայց որ խնդրում ես այնպիսի թեթևություն ես զգում, այնպիսի ռելակսացիա. դա սիրահարվելու նման մի բան է![]()
Վերջին խմբագրող՝ Ariadna: 03.06.2010, 13:02:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Ես լրիվ համամիտ եմ քեզ հետ,էդ թեթևությունից քիչա մնում նույնիսկ քունդ էլ տանի,մի տեղ աչքդ կպցնես
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Ներողություն խնդրելն ամենևին դժվար չէ, երբ հասկանում ես, որ մեղավոր ես: Դժվարը հասկանալն է, որ մեղավոր ես:
И жили они долго и счастливо, пока не встретились...
յոգի (03.06.2010)
յոգի (03.06.2010)
ՆանՍ (08.06.2010)
Իսկ ներողություն խնդրելը բառե՞րն են:
Զզվում եմ, երբ ինչ-որ արարքներից հետո կներես/ներողություն են ասում, ավելի լավ է չասեն էլի, առավել ևս, որ գիտեմ/գիտեն` կրկնվելու է:
Միշտ ասում եմ, կներես ասա էն դեպքում, երբ համոզված ես, էլ չի կատարվի, էլ չես անի նմանատիպ բաներ, թե չէ հաջորդները ավելի նողկալի են դառնում ու ավելի ցավ են պատճառում, ինչի արդյունքում քչից հիասթափվում ես ու հավատտ կորցնում:
Ձևական բառեր են դարձել, եթե մարդը իսկապես գիտակցում է արածը, պատճառածն` ինքը դա զգացնել կտա ու հետագայում էտ բառերն ասելու կարքը չի զգացվի:
Իսկ հասարակությունում դա բնական երևույթ է, դաստիրակության նշան:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
5 թե 6 տարեկան էի, մամայի ընկերուհիները մեզ հյուր էին եկել, իսկ ես ոգևորված հանել էի իմ եղած-չեղած խաղալիքներն ու ցուցադրական խաղում էի:Մաման ջղայնությունից արդեն չգիտեմ ինչ էր անում, մենակ իրանց գնալուց հետո ինձ անկյուն կանգնեցրեց ու խիստ պահանջեղ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրել:
Ես չեմ խնդրի ու վերջ:Մեղավոր չեմ:Խաղում էի:
Անցավ 2-3 ժամ (առանց չափազանցնելու), ես դեռ անկյունում կանգնած էի:Պապան եկավ ու նստեցին հաց ուտելու, ես դեռ ներողություն չեմ խնդրում, բայց այնքան սոված եմ, բայց դե հստակ որոշել եմ ՉԵՄ ԿՈՏՐՎԵԼՈՒ...
Մաման վերջում ասաց.
-Ներողություն խնդրելը ամոթ չի, ուզում ես ես խնդրեմ? ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ:
Ես հաղթանակած էի այդ պահին, բայց հետո ...
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Ես էնքան հեշտ եմ ներողություն խնդրում, փոքր ժամանակ սպանեին, չէի խնդրի։ Տատիկս սովորություն ուներ, լինելով ստաժավոր ուսուցչուհի, չէր հանդուրժում իմ երեսառածությունը, և պահանջում էր՝ ներողություն, ես երբեք չէի խնդրում։ Ծնողներս երբեք նման կտտանքների չեն ենթարկել ինձ։ Իսկ հիմա, մեղավոր լինեմ, չլինեմ՝ խնդրում եմ (ըստ իս՝ երբեք չեմ լինում մեղավոր), եթե դիմացինիս ուզածը դա է, կասեմ, երբեմն կոնֆլիկտից խուսափելով պարզապես, ինձ համար ամենասարսափելի բանը հոտած դեմքով մարդիկ են և որպեսզի նման դեմքով մարդ չտեսնեմ կողքիս, պատրաստ եմ ցանկացած ներողության![]()
Վերջին խմբագրող՝ Ariadna: 08.06.2010, 14:48:
When life gives you lemons, make lemonade
Տվյալ պարագայում ես էլ չէի խնդրի, ի վերջո երեխան իսկ ինչ պիտի աներ հետաքրքիր է, խելոք նստեր անկյունում: Կամ խաղալիքները ինչի համար են, դներ նայեր: Կամ թե, եթե դիմացինին բավարարում է ձևական ներողությունը, ապա խնդրեմ:
Մեր ծնողների սխալներից մեկն է, ուրիշների դեմը իրենց այլ ձև դրսևորելը: Փոխանակ հանգիստ ապրեն, թողնեն երեխան էլ հանգիստ ապրի: Անտեղի-տեղի ստրեսային իրավիճակներ են ստեղծում:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ռազմագիտություն էր մեզ մոտ: Դասընկերս դասը պատասխանեց, որից հետո արդեն մենք պետք է հարցեր տայինք (միշտ չեմ սիրել դասընկերների կողմից հնչեցրած հարցերը. թե ում են պետք, ախր սուտի բան են):
Թարսի պես ինձ ասեց, որ հարց տամ, ես էլ էլի չոր-կողությունս բռնեց ու համարձակ ասեցի, որ չեմ տալու:Բոլորը զարմացած նայեցին. ախր ինձնից չէր, ըմբոստություն երբեք չեմ արել, հիմա ինչու այդպես ??? Ուսուցիչս խիստ հայացքով նորից խնդրեց հարց տալ, ես նորից ասացի չեմ ուզում հարց տալ... պահը հասավ այնտեղ, որ ում որ հարց պետք է տայի, մունաթով ասեց` ինչ ես ձև տալիս, հարց տուր:Իսկ ես չէի ուզում, ընկերուհուս ասած բզիկներս բռնել էին:
2 ստացա ու նստեցի տեղս: Հաստատ արդեն գիտեի, որ սխալ եմ արել, որ ճիշտ չէր:Ինչ անեմ? Ներողություն պիտի խնդրեմ, բայց ոնց? ինչպես հաղթահարեմ? անեմ, թե չանեմ (այդ պահին ներքին այդ հարցադրումը նման էր ` շեքսպիրյան լինել, թե չլիներ հարցադրմանը) - որոշվեց ԼԻՆԵԼ
Դասն ավարտվեց, բոլորը դուրս եկան, ես մոտեցա ուսուցչիս ու առաջին անգամ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրեցի: Այնքան հեշտ ստացվեց, այնքան թեթևացա ու բացահայտեցի ինձ համար ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ասվածի իմաստնն ու կարևորությունը:
---------- Ավելացվել է՝ 15:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:21 ----------
Kita ջան համաձայն եմ, բայց այս դեպքում մաման ինձ երկար բարակ բացատրել էր մինչև նրանց գալը, հետո էլ ասեց, որ սխալ էի,ներողություն խնդրեմ, ես էլ էտպես նախընտրեցի անկյունում մնալ)))
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
իմ համար միշտ էլ նեողություն խնդրելը շատ դժվար է եղել, փոքր ժամանակվանից էլ չէի կարողանում ներողություն խնդրել: Շատ լավ գիտակցելով որ որ սխալ եմ արել,միևնույնն է չէի խնդրում: Քանի մեծացա մի կերպ հարմարվեցի որ եթե սխալ եմ ուրեմն պիտի ներողություն խնդրեմ: Բայց աշխատում եմ նենց անեմ, որ չվիրավորեմ մարդկանց ու հետո երկուսիս էլ վատ դրության մեջ գցեմ:
Երթուղայինում շարժվելն անհնար է, հրմշտոց, սեղմումներ ու ձգումներՀասել ես քո կանգառին, իջնելիս պատահաբար տրորում ես աղջկա ոտքը, ահա նրա հայացքը
իսկ եթե ահա այս տղայի ոտքը տրորած լինես
հնարավոր է նման հետագա զարգացում՝
առավոտ շուտ աշխատանքի էիր գնում, բացասական լիցքավորումն ապահովված է ողջ օրվա համար, բայց քանի որ անմիջապես հասցնում ես ասել՝ ներեցեք, հանդիպում ես այսպիսի հայացքների
«Ոչինչ» ասում է աղջիկը, նույնը ասում է տղան՝ հավելելով «ախպերս»
Դրական էներգիան ողջ օրվա համար ապահովված է, նույնիսկ մտածում ես, որ ինչ լավ եղավ այս մարդկանց ոտքը տրորեցի ու այսպիսի բարի հայացքների արժանացա, այսպիսի դրական լիցքեր ստացա
Լավ բառ է «ներողությունը», լավ բան է ներողություն խնդրել կարողանալը
![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 14.06.2010, 09:59:
A.r.p.i. (14.06.2010), Ariadna (14.06.2010), Chuk (14.06.2010), einnA (14.06.2010), KiLa (14.06.2010), Legolas (14.06.2010), My World My Space (14.06.2010), VisTolog (14.06.2010), Yevuk (14.06.2010), _Հրաչ_ (14.06.2010), Դատարկություն (14.06.2010), Հինատա (14.06.2010), Մանուլ (14.06.2010), Ռուֆուս (14.06.2010), Ֆոտոն (14.06.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ