Մայրական սիրո ամենաբարձրագույն նվաճումը, ձեռքբերումը ոչ թե սերն է նորածնի նկատմամբ և նրա խնամքը, որը անհրաժեշտ է երեխայի առողջության և բիոլոգիական աճի համար, այլ նրա (մոր) սերը աճող, զարգացող երեխայի հանդեպ, որտեղ բիոլոգիական աճի հետ մեկ տեղ պետք է ի նկատի ունենալ նաև հոգեբանական աճը։ Այս սերն էլ հենց հանդիսանում է մայրական սիրո ամենաբարձրագույն ձեռքբերումը, որի ժամանակ մայրն օգնում է երեխային դառնալ ինքնուրույն և առանձնանալ իրենից՝ չկորցնելով իր սերը երեխայի հանդեպ։
Մայրը պետք է ոչ միայն հաշտվի երեխայի անջատմանն իրենից, այլ ցանկանա և խրախուսի դրան։ Հենց այդ փուլում է, որ մայրական սերը իր վրա է վերցնում այնքան դժվարին մի առաքելություն, որը պահանջում է անշահախնդրություն, ամեն-ինչ տալու ունակություն՝ փոխարենը ոչինչ չցանկանալով, միայն սիրած մարդու երջանկությունը։ Հենց այս փուլում է, որ շատ մայրեր պարզվում է ունակ չեն իսկական սիրո։ Մայրական սերը, որը այդքան հեշտ է առաջանում նորածին երեխայի նկատմամբ, հանդիպում է մեծ դժվարության այն ժամանակ, երբ երեխան պետք է առանձնանա մորից և ապրի ինքնուրույն կյանքով։ Այդ դժվարության հիմնական պատճառներից են. մոր սեփականատիրական դիրքորոշումը՝ <<ունենալու>> սկզբունքի վրա հիմնված գոյությունը:
Էջանիշներ