Ներկայացնում եմ 10 տարուց էլ ավել առաջ գրված կուրսային աշխատանքս մեծանուն հոգեբան ու մտածող՝ Էրիխ Ֆրոմմի հայացքներն իսկական և կեղծ սիրո տեսակների, դրանց հետ կապված բազմաթիվ այլ հարցերի ու նաև հոգեկան որոշ խնդիրների հետ կապված մի շարգ հետաքրքիր պարզաբանումների մասին հեղինակի հայացքները, որը կարծում եմ օգտակար կլինի ցանկացած մարդու համար, որ հետաքրքրվում է մարդու հոգեկան խնդիրների ու դրա հետ կապված սիրո հիմնահարցի մասին հարցերով:
Աշխատանքում ցավոք նշված չեն մեջբերումները, սակայն գերակշռող մասը վերցված է Էրիխ Ֆրոմմի <<Սիրելու արվեստ>> և <<Ունենալ թե լինել>> գրքերից: Ահա բովանդակությունն ու մի քանի հատված այս աշխատանքից, որը կարդալով կարծում եմ հետաքրքրություն կառաջանա կարդալ և ամբողջ աշխատանքը.
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Նախաբան
<<Լինել և ունենալ>> հասկացությունների ընդհանուր բնութագիրը
<<Լինել և ունենալ>> սկզբունքների կապը զգացմունքների տեսության հետ
Սիրո օբյեկտները
ա. Եղբայրական սեր
բ. Մայրական սեր
գ. Էրոտիկ սեր
դ. Ինքն իր հանդեպ սերը
ե. Սերը ծնողների և երեխաների միջև
Կեղծ սիրո տեսակները
Մտքեր սիրո մասին
Օրինակը՝ լավագույն քարոզն է։
<<Լույսի մի շողն էլ բավական է, որպեսզի շատ խավարներ ցրվեն>>։
<<Ես այն եմ՝ ինչ ես ունե՞մ>> թե՞ <<Ես այն եմ՝ ինչ ես կամ>>։
...մարղիկ աշխարհում այժմ ապրում են ոչ ուրախ հաճույքների մեջ։
...հաճույքների ճանապարհը մարդուն կործանում տանող ամենակարճ ճանապարհն է...
Սերը՝ մարդու գոյության պրոբլեմի միակ բավարար հարցի պատասխանն է։ Չհասկանալով սերը՝ հնարավոր չէ հասկանալ մարդուն։ Սերը, ընդհանրապես՝ արվեստ է...
...մարդկային օտարվածության գիտակցումն առանց սիրո մեջ վերամիավորվելու՝ ամոթի և միաժամանակ մեղքի ու տագնապի աղբյուր է։
Հասուն սերը դրություն է, որի դեպքում պահպանվում է զույգերի միասնության ամբողջականությունը և միաժամանակ յուրաքանչյուրի անհատականությունը։
Այն մարդը չէ հարուստ, որին շատ է պատկանում, այլ հենց նա՝ ով շատ է տալիս։ Ժլատն աղքատ է, անկախ այն բանից, թե որքան է իրեն պատկանում։
Եթե ես որևէ մեկին կարող եմ ասել. <<ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ>>, ես պետք է ընդունակ լինեմ նաև ասելու. <<ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔՈ ՄԵՋ ԱՄԵՆ ԻՆՉ>>, <<ԵՍ Ի ՇՆՈՐՀԻՎ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ, ԵՍ ՔՈ ՄԵՋ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՁ>>։
Արևելյան իմաստությունն ասում է. <<Սիրած էակի համար չէ, որ թանկ է ինձ համար սիրած էակը, այլ՝ Աստվածային Ես-ի համար>>: Եվ նաև. <<Ես՝ դուք եք, դուք՝ Ես եմ, Աստվածային Ես-ի մասնիկներն ենք>>:
...սիրելն ավելի արժեքավոր է, քան սիրված լինելը։
...սերը հնարավոր է, միայն եթե երկու մարդ կապված են իրար հետ իրենց ողջ գոյությամբ։ Երկու մարդ զգում են իրենց գոյության լրիվությունը և իրար հետ միության մեջ նրանցից յուրաքանչյուրը գտնում է իրեն, այլ ոչ թե կորցնում։ Սիրո առկայության միայն մի ապացույց կա. հարաբերությունների խորությունը, նրանց կենսական ուժը, որը բարեփոխում է յուրաքանչյուրին՝ ով սիրում է կամ սիրված է։ Դրանք այն պտուղներն են, որոնցով ճանաչվում է սերը։
ՍԻՐԵՑԵՔ
zip տարբերակով կցված է նշված աշխատանքը.
Ընթերցումից հետո լավ կլինի քննարկվի ցանկացած հարց, որ կառաջանա կամ ուղղակի հայտնեք Ձեր մտքերն այդ մասին ու քննարկեք...
Էջանիշներ