User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Գրաքննություն հայկական համացանցում

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ապշած Գրաքննություն հայկական համացանցում

    Այն, որ Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունները ենթարկվում են ինքնագրաքննության ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հենց այդ պատճառով բոլոր այն մարդիկ, որոնք ուզում են ստանալ անաչառ լուրեր լսում են «Ազատություն» ռադիոկայանը, կարդում են անկախ թերթերը և օգտագործում են ինտերնետի տված հնարավորությունները: Պարզ է, որ համացանցը միայն ինֆորմացիա ստանալու աղբյուր չէ: Մեծ թափով ավելանում է ազատ մտածող մարդկանց ինտերնետի միջոցով մտքեր փոխանակելու ծավալները: Եվ արդյունքը իրեն երկար սպասել չտվեց: Գրաքնությունը հասել է նաև համացանցին:
    Մի քանի օր առաջ Persons.am կայքում մի կարծիք էի գրել, որը ոչ հայհոյանք էր պարունակում, ոչ որևէ անձի նկատմամբ որևէ վիրավորական տարր: Ընդհանրապես գրելուց աշխատում եմ որևէ մեկի անձը չվիրավորել և այդ գրառումս նույնպես կոռեկտության սահմաններում էր: Սակայն մեկ օր անց գրառումս ջնջված էր: Կարդալով այլ մասնակիցների գրառումները հայտնաբերեցի մի այսպիսի գրառում
    Մարդ
    (2007-07-04 16:52:56)

    Մի զարմացեք երբ Ձեր գրությունները թեկուզ հայհոյանքներ չեն պարունակում բայց այնուամենայնիվ հեռացվում են:
    Բանը նրանումն է, որ այս պարոնի մասին ճշմարիտ բան գրելը սայտի հեղինակների հասցեին քֆուրից ավելի ծանր բան է: Եկեք ներողամիտ գտնվենք նրանց հանդեպ եվ ըմբռնումով մոտենանք:
    Այս տողերը գրված են Սերժ Սարգսյանի էջում :

    Մի՞թե վիճակն իրոք այդքան տխուր է: Եվ ո՞ր ուրիշ հայկական կայքերում եք հանդիպել այս տեսակ գրաքննության:

  2. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրաքննություն հայկական համացանցում

    Սա խիստ կարևոր խնդիր է, թեև ժամանակային ներկա կտրվածքում գուցե այդպիսին չի ընկալվում ո'չ իշխանությունների, ո'չ հասարակության կողմից, քանի որ ավանդական մտածողությունը դեռևս չի ընկալում ինտերնետն ու ինտերնետային հաղորդակցությունը, լրատվությունը որպես լուրջ, հասարակական կարծիք ձևավորող միջոց: Սակայն սա միայն դեռևս: Այսօր արդեն իսկ ակնհայտ է, որ որևէ մետրային հեռուստատեսություն իր մեջ մտքերի, գաղափաների ու ընդհանրապես դիալոգի գեներացիայի այնպիսի պոտենցիալ չունի, ինչպիսին ունեն ինտերնետային ֆորումները, հանդեսները, լրատվական միջոցները: Եվ այս պոտենցիալը որևէ կերպ կապված չէ այն փաստի հետ, որ մետրային հեռուստատեսություն նայում են մեկ միլիոն, իսկ ֆորումը կարդում հազար մարդ, այլ այն, որ ինտերնետային լրատվություն ու վերլուծություններ սպառող հազարը այն հազարն է, որ հավականում է կառավարել, ուղղորդել հանրությանը, այն` վաղուց արդեն օկուպացված բանականությամբ միլիոնին: Եվ սա աստիճանաբար սկսելու են հասկանալ և' իշխանությունները, և' հանրությունը, իսկ դրա արդյունքը լինելու է մեկը` բոլոր հնարավոր խնդիրները լուծելով հեռուստատեսության և ռադիոյի հետ, իշխող վերնախավը ձեռնամուխ է լինելու հասարակական գիտակցության ձևավորման այս միջոցի կառավարման գործին: Այլ խնդիր է, թե դա որքանով կստացվի և կստացվի արդյոք, սակայն որ հասունանալու է այն պահը, երբ ինտերնետային այլընտրանքային մտածողությունը բախվելու է` այդ մտածողության տեսանկյունից գրեթե նույնական իշխանության ու հասարակության հետ, ակնհայտ է:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրաքննություն հայկական համացանցում

    Philosopher
    Համաձայն եմ վերևի ասածներիտ հետ:
    Սակայն կուզենայի ավելի մանրամասնել հետևյալ տողերը
    Այլ խնդիր է, թե դա որքանով կստացվի և կստացվի արդյոք, սակայն որ հասունանալու է այն պահը, երբ ինտերնետային այլընտրանքային մտածողությունը բախվելու է` այդ մտածողության տեսանկյունից գրեթե նույնական իշխանության ու հասարակության հետ, ակնհայտ է:
    Ըստ իս, զուտ տեխնիկական տեսանկյունից, դա գնալով դառնում է ավելի ու ավելի անհնարին խնդիր /արբանյակային կապ, և այլն/: Սակայն հոգեբանական տեսանկյունից խնդիրը կարող է դառնալ բավականին հեշտ լուծելի, հաշվի առնելով մեր ազգային հատկանիշները: Հերիք է Հայաստանում սարքել մի նոր 37 թիվ /իսկ մենք դրան էլ գնում ենք ըստ իս... նայել օրինակ ԿԳԲ-ական դաշնակների հաղթարշավերը Հայաստանում և Ղարաբաղում/, երբ հարևանը մատնում էր հարևանին, և ընդհանրապես բոլորը անխտիր մատնիչներ էին, և խնդիրը միայն նրանում էր, թէ ով ում ավելի շուտ կհասցնի մատնել, ... ու իշխանական-դաշնակցական "գերխնդրիը" ավտոմատ ձևով կլինի լուծված:
    Այսինքն հայ հասարակական ամբողջության առումով, ես վտանգը տեսնում եմ շատ մեծ:

  4. #4
    Անդամության թեկնածու Stefani-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.05.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրաքննություն հայկական համացանցում

    Այս խնդիրն իրոք հրատապ է… Ես զարմանում եմ,թե ինչ հաճույք են ստանում, դիտելով մեր հայկական հերուստաալիքները: Գրաքննության են ենթարկվում գրեթե բոլոր քաղաքական հաղորդումները,որոնք դիտելիս այն տպավորությունն է ստեղծվում,որ մեր երկիրը ոչ մի խնդիր չունի:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրաքննություն հայկական համացանցում

    Հերիք է Հայաստանում սարքել մի նոր 37 թիվ /իսկ մենք դրան էլ գնում ենք ըստ իս... նայել օրինակ ԿԳԲ-ական դաշնակների հաղթարշավերը Հայաստանում և Ղարաբաղում/, երբ հարևանը մատնում էր հարևանին, և ընդհանրապես բոլորը անխտիր մատնիչներ էին, և խնդիրը միայն նրանում էր, թէ ով ում ավելի շուտ կհասցնի մատնել, ... ու իշխանական-դաշնակցական "գերխնդրիը" ավտոմատ ձևով կլինի լուծված:
    Այսինքն հայ հասարակական ամբողջության առումով, ես վտանգը տեսնում եմ շատ մեծ:
    Dvgrayի ատելութիւնը դաշնակցութեան հանդէպ հասկանալի է, հասկանալի է նաեւ պատմութեան խեղաթիւրման նրա փորձերը: Սակայն անհասկանալի է moderatorների թոյլտւութիւնը՝ նման խեղկատակութեանց: Ամէն բանական մարդ գիտի, որ 1937 թուին հալածւում էին ազգային մտածելակերպի տէր անձինք: Հ.Յ.Դ. այդ թուին, կազմակերպչականօրէն դադրած էր գոյ լինելուց սովետ Հայաստանում:

  6. #6
    Սկսնակ անդամ բիթի հարիֆ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2007
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրաքննություն հայկական համացանցում

    Այն, որ Հայաստանի իշխանությունները բռնատիրականեն ոչ մեկի համար գաղտնիք չէ:
    Հարցը նրանում է, իսկ ո՞ր իշխանությունը բռնատիրական չե:Ընդամենը հարկաորե հասկանալ իշխանություն(իշխել) բառի իմաստը
    հասկանալի է դառնում որ ցանկացած իշխանություն բռնատիրականե ըստ սահմանան: Որ ոչթե մենք ինքներսենք տնորինում մեր կյանքը այլ մեզ կառավարումե իշխանությունը, բնականե հանուն իր շահերի:
    Ինչ վերաբերվումե ժողովրդավարությանը, կասեմ միայն որ դա ժողովրդավարների բռնապետութունն է: Ինչ եթե մենք մեզ իշխողներին ազատ ընտրությունների միջոցով ընտրենք ինչպես Եվրոպաներում ապա դա ինչոր բանե փոխում: Միևնույնե մենք մնումենք իշխվող:
    Ինչքնել տարականել չթվա բայց, քանի մեզ կառավարում են, այլ ոչթե մենք ինքներսենք կառավարում մեր կյանքը ոչմի բանել չի կարող փոխվել:

  7. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գրաքննություն հայկական համացանցում

    Կարծես թե քննարկումը շեղվել է առաջարկված թեմայից: Ինչևէ, վերադառնանք աղբյուրներին:

    Արթ, յուրաքանչյուր կայք որևէ անհատի (կամ կազմակերպության) սեփականությունն է և այդ կայքի տերն իրավունք ունի սահմանել գրաքննության իր աստիճանը: Հիշում եմ, որ նույն persons.am-ին ժամանակին մեղադրում էի գրաքննության բացակայության մեջ, քանի որ տեսնում էի կոպիտ ու վիրավորական, որոշ դեպքերում հայհոյանքներ պարունակող գրառումներ, կարծիքներ, որոնք չէին խմբագրվում, չէին ջնջվում: Կարծես թե հիմա հետևում են և եթե տվյալ հետևողն իր սուբյեկտիվ կարծիքով տվյալ գրառումը վիրավորական է համարում, իսկ դու քո սուբյեկտիվ կարծիքով ոչ վիրավորական, ապա դա դեռ չի նշանակում, որ այդ կայքում իշխանությունների կամ այլ ուժերի պատվերներն են կատարվում:

    Գրաքննություն կա նաև այս կայքում, այդ գրաքննության մի մասը ես ու դու ենք անում: Ոմանք կարող են մեզ մեղադրել այս կամ այն ուժին սատարելու, նրա պատվերը կատարելու մեջ, որովհետև երբեմն, անկախ մեզնից, ոչ արդարացի գրաքննություն ենք կատարում՝ կապված մեր քաղաքական կամ այլ հայացքների, այլ հանգամանքների հետ: Հիմա հարց քեզ. «Ի՞նչ որ մեկի պատվերն ես կատարում»: Իհարկե՝ ո՛չ:

    Մեզնից ամեն մեկը որևէ կայք մտնելուց պարտավոր է լուռ ենթարկվել այնտեղի դրվածքին, ինչպես որ մեր մոտ ենք պահանջում: Եթե դրվածքը դուր չի գալիս՝ բարի ճանապարհ: Ոչ մեկը քո կամ իմ ձեռքը չի բռնել, այնտեղ չի պահում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրաքննություն հայկական համացանցում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն, որ Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունները ենթարկվում են ինքնագրաքննության ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հենց այդ պատճառով բոլոր այն մարդիկ, որոնք ուզում են ստանալ անաչառ լուրեր լսում են «Ազատություն» ռադիոկայանը, կարդում են անկախ թերթերը և օգտագործում են ինտերնետի տված հնարավորությունները: Պարզ է, որ համացանցը միայն ինֆորմացիա ստանալու աղբյուր չէ: Մեծ թափով ավելանում է ազատ մտածող մարդկանց ինտերնետի միջոցով մտքեր փոխանակելու ծավալները: Եվ արդյունքը իրեն երկար սպասել չտվեց: Գրաքնությունը հասել է նաև համացանցին:
    Մի քանի օր առաջ Persons.am կայքում մի կարծիք էի գրել, որը ոչ հայհոյանք էր պարունակում, ոչ որևէ անձի նկատմամբ որևէ վիրավորական տարր: Ընդհանրապես գրելուց աշխատում եմ որևէ մեկի անձը չվիրավորել և այդ գրառումս նույնպես կոռեկտության սահմաններում էր: Սակայն մեկ օր անց գրառումս ջնջված էր: Կարդալով այլ մասնակիցների գրառումները հայտնաբերեցի մի այսպիսի գրառում

    Այս տողերը գրված են Սերժ Սարգսյանի էջում :

    Մի՞թե վիճակն իրոք այդքան տխուր է: Եվ ո՞ր ուրիշ հայկական կայքերում եք հանդիպել այս տեսակ գրաքննության:
    persons.am կայքում բավականին տարօրինակ երևույթներ են կատարվում, կարծում եմ քաղաքական հայացքներից է:

    Վերջերս հեռացվել էր Լևոն Տեր-Պետրասյանի վերաբերյալ ոչ միայն բոլոր կարծիքները, այլև հենց իրեն նվիրված էջը: Վերջապես այդ կայքի այցելուների բողոքների արդյունքում հնարավոր եղավ վերականգնել, բայց արի ու տես, որ հիմա էլ նույն կերպ հեռացվել է Ռ.Քոչարյանի վերաբերյալ էջը... ին՟չ է սա նշանակում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մատնաքաշային հեղափոխություն համացանցում
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 38
    Վերջինը: 05.12.2012, 15:05
  2. «Հայկական վերնիսաժ» համացանցում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 06.05.2010, 15:32
  3. Գրաքննություն համացանցում
    Հեղինակ՝ ars83, բաժին` Վեբ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 05.08.2008, 14:22
  4. Հայաստանում իրականացվում է գրաքննություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 22.03.2008, 13:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •