Սա խիստ կարևոր խնդիր է, թեև ժամանակային ներկա կտրվածքում գուցե այդպիսին չի ընկալվում ո'չ իշխանությունների, ո'չ հասարակության կողմից, քանի որ ավանդական մտածողությունը դեռևս չի ընկալում ինտերնետն ու ինտերնետային հաղորդակցությունը, լրատվությունը որպես լուրջ, հասարակական կարծիք ձևավորող միջոց: Սակայն սա միայն դեռևս: Այսօր արդեն իսկ ակնհայտ է, որ որևէ մետրային հեռուստատեսություն իր մեջ մտքերի, գաղափաների ու ընդհանրապես դիալոգի գեներացիայի այնպիսի պոտենցիալ չունի, ինչպիսին ունեն ինտերնետային ֆորումները, հանդեսները, լրատվական միջոցները: Եվ այս պոտենցիալը որևէ կերպ կապված չէ այն փաստի հետ, որ մետրային հեռուստատեսություն նայում են մեկ միլիոն, իսկ ֆորումը կարդում հազար մարդ, այլ այն, որ ինտերնետային լրատվություն ու վերլուծություններ սպառող հազարը այն հազարն է, որ հավականում է կառավարել, ուղղորդել հանրությանը, այն` վաղուց արդեն օկուպացված բանականությամբ միլիոնին: Եվ սա աստիճանաբար սկսելու են հասկանալ և' իշխանությունները, և' հանրությունը, իսկ դրա արդյունքը լինելու է մեկը` բոլոր հնարավոր խնդիրները լուծելով հեռուստատեսության և ռադիոյի հետ, իշխող վերնախավը ձեռնամուխ է լինելու հասարակական գիտակցության ձևավորման այս միջոցի կառավարման գործին: Այլ խնդիր է, թե դա որքանով կստացվի և կստացվի արդյոք, սակայն որ հասունանալու է այն պահը, երբ ինտերնետային այլընտրանքային մտածողությունը բախվելու է` այդ մտածողության տեսանկյունից գրեթե նույնական իշխանության ու հասարակության հետ, ակնհայտ է:




Մեջբերել
:


Էջանիշներ