Այն, որ Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունները ենթարկվում են ինքնագրաքննության ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հենց այդ պատճառով բոլոր այն մարդիկ, որոնք ուզում են ստանալ անաչառ լուրեր լսում են «Ազատություն» ռադիոկայանը, կարդում են անկախ թերթերը և օգտագործում են ինտերնետի տված հնարավորությունները: Պարզ է, որ համացանցը միայն ինֆորմացիա ստանալու աղբյուր չէ: Մեծ թափով ավելանում է ազատ մտածող մարդկանց ինտերնետի միջոցով մտքեր փոխանակելու ծավալները: Եվ արդյունքը իրեն երկար սպասել չտվեց: Գրաքնությունը հասել է նաև համացանցին:
Մի քանի օր առաջ Persons.am կայքում մի կարծիք էի գրել, որը ոչ հայհոյանք էր պարունակում, ոչ որևէ անձի նկատմամբ որևէ վիրավորական տարր: Ընդհանրապես գրելուց աշխատում եմ որևէ մեկի անձը չվիրավորել և այդ գրառումս նույնպես կոռեկտության սահմաններում էր: Սակայն մեկ օր անց գրառումս ջնջված էր: Կարդալով այլ մասնակիցների գրառումները հայտնաբերեցի մի այսպիսի գրառում
Այս տողերը գրված են Սերժ Սարգսյանի էջում :Մարդ
(2007-07-04 16:52:56)
Մի զարմացեք երբ Ձեր գրությունները թեկուզ հայհոյանքներ չեն պարունակում բայց այնուամենայնիվ հեռացվում են:
Բանը նրանումն է, որ այս պարոնի մասին ճշմարիտ բան գրելը սայտի հեղինակների հասցեին քֆուրից ավելի ծանր բան է: Եկեք ներողամիտ գտնվենք նրանց հանդեպ եվ ըմբռնումով մոտենանք:
Մի՞թե վիճակն իրոք այդքան տխուր է: Եվ ո՞ր ուրիշ հայկական կայքերում եք հանդիպել այս տեսակ գրաքննության:
Էջանիշներ