Այսօր՝ 19.07.07թվ.-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի կունենա նախագահական ընտրություններ: Կա թվով 5 նախագահի թեկնածու: Ընտրողների թիվը ըստ ազգային գրանցամատյանի՝ 91.166 քաղաքացի: Դիտորդների թիվը անցնում է 100-ի սահմանը: Ընտրությունը լուսաբանելու են լրագրողներ տարբեր երկրներից, սակայն կան երկրներ, որոնք արդեն իսկ հայտարարել են՝ չեն ճանաչելու ԼՂՀ-ի ընտրությունների արդյունքները: Գլխավոր հավակնորդը Բակո Սահակյանն է: