Մեղքը գցել է նորածին երեխայի վրա
Մարտի 22-ին թերթերից մեկում երգչուհի Շուշան Պետրոսյանն ասել էր բառացիորեն հետեւյալը.
«Նախընտրական ամբողջ շրջանում ես շատ եմ ուզել մի քանի ժամով թողնել իմ նորածին տղային ու գնալ Օպերայի հրապարակ, կանգնել այնտեղ հավաքված մարդկանց կողքին (որոնք, ի դեպ, ինձ ուղղակի ատում են) ու ասել. «Ի՞նչ եք ուզում: Այո, ես ձեզ չեմ ընտրել, բայց ես ձեզ համար երգել եմ»: Չեմ կարողացել անել դա, ուղղակի հնարավորություն չունեի թողնել երեխայիս:
Շուշան Պետրոսյանը, սակայն, նախընտրական շրջանում իր նորածին երեխային բազմիցս է «մի քանի ժամով թողել» եւ գնացել երգելու Սերժ Սարգսյանի հանդիպումներին: Այս փաստի մասին են վկայում թե լուսանկարը, թե համերգի ազդագիրը, որոնք տպագրում ենք որպես ասվածի ապացույց:
Հուսանք՝ նորածին երեխան ըմբռնումով կմոտենա իր նորընծա մայրիկի բացատրությանը եւ լեզուն բացվելուն պես չի հարցնի նրան. «Մամա, բա Սերժիկ ձյաձյայի համար երգելիս հնարավորություն ունեիր ինձ մենակ թողնելու, իսկ Օպերայի հրապարակ գնալու համար չունեի՞ր, ինչո՞ւ ես մեղքը գցել ինձ վրա»:
http://taregir.am/
Էջանիշներ