User Tag List

Նայել հարցման արդյունքները: Պիտի՞ արտահայտի, թե՞ ոչ

Քվեարկողներ
28. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    12 42.86%
  • Ոչ

    12 42.86%
  • Դժվարանում եմ պատասխանել

    4 14.29%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Բոհեմը և քաղաքականությունը

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Բոհեմը և քաղաքականությունը

    Ձեր կարծիքով արվեստագետները (սկսած մանր-մունր փոփ աստղերից վերջացրած տաղանդավոր գրողներից ու երգահաններից) պիտի բարձր արտահայտի իր քաղաքական դիրքորոշումը: Արդյո՞ք այս կամ այն երգչի քաղաքական միջոցառումներին մասնկացելը արտահայտում է նրանց քաղաքական դիրքորոշումը, թե՞ դա պարզապես բիզնես է և որևէ կապ չունի նրանց քաղական հայացքների հետ:

  2. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոհեմը և քաղաքականությունը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր կարծիքով արվեստագետները (սկսած մանր-մունր փոփ աստղերից վերջացրած տաղանդավոր գրողներից ու երգահաններից) պիտի բարձր արտահայտի իր քաղաքական դիրքորոշումը: Արդյո՞ք այս կամ այն երգչի քաղաքական միջոցառումներին մասնկացելը արտահայտում է նրանց քաղաքական դիրքորոշումը, թե՞ դա պարզապես բիզնես է և որևէ կապ չունի նրանց քաղական հայացքների հետ:
    Ոչ պիտի, ոչ էլ չպիտի: Ինչպես բոլորը, այնպես էլ նրանք՝ ով ուզում է թող արտահայտի իր կարծիքը, ով չի ուզում թող չարտահայտի: Իսկ քաղաքական միջոցառումներին կարծում եմ մեծամասամբ մասնակցում են պարզապես փող աշխատելու համար: Էդ մարդու գործը երգելն ա, փող են տալիս ասում են երգի, ինքն էլ երգում ա: Այլ հարց է՝ բարոյակա՞ն է արդյոք քո արվեստով գովազդել մի քաղաքական ուժի, որին դու ինքդ չես համակրում: Դե դա էլ թող իրենք մտածեն, մեկա ես ոչմեկի համար չեմ երգում

  3. #3
    Սկսնակ անդամ ladyARM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոհեմը և քաղաքականությունը

    Իմ կարծիքով իսկական արվեստագետները հեռու են մնում կեղտոտ քաղաքական դաշտից, իսկ երգիչները, ովքեր մասնակցում են այս կամ այն թեկնածուի քաղաքական քարոզարշավին` դա բիզնեսի մի ձև է, որը կապահովի նրանց ճանապարհը մոտակա 4 կամ 5 տարիների ընթացքում.... քանի որ բոլորս էլ գիտոնք, որ բիզնեսՇոուի աշխարհում էլ կա կոկոռդ կռծոցի վիճակներ
    Լռեք, որ լսեք...Լսեք, որ լսվեք...

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բոհեմը և քաղաքականությունը

    Մեղքը գցել է նորածին երեխայի վրա



    Մարտի 22-ին թերթերից մեկում երգչուհի Շուշան Պետրոսյանն ասել էր բառացիորեն հետեւյալը.

    «Նախընտրական ամբողջ շրջանում ես շատ եմ ուզել մի քանի ժամով թողնել իմ նորածին տղային ու գնալ Օպերայի հրապարակ, կանգնել այնտեղ հավաքված մարդկանց կողքին (որոնք, ի դեպ, ինձ ուղղակի ատում են) ու ասել. «Ի՞նչ եք ուզում: Այո, ես ձեզ չեմ ընտրել, բայց ես ձեզ համար երգել եմ»: Չեմ կարողացել անել դա, ուղղակի հնարավորություն չունեի թողնել երեխայիս:

    Շուշան Պետրոսյանը, սակայն, նախընտրական շրջանում իր նորածին երեխային բազմիցս է «մի քանի ժամով թողել» եւ գնացել երգելու Սերժ Սարգսյանի հանդիպումներին: Այս փաստի մասին են վկայում թե լուսանկարը, թե համերգի ազդագիրը, որոնք տպագրում ենք որպես ասվածի ապացույց:



    Հուսանք՝ նորածին երեխան ըմբռնումով կմոտենա իր նորընծա մայրիկի բացատրությանը եւ լեզուն բացվելուն պես չի հարցնի նրան. «Մամա, բա Սերժիկ ձյաձյայի համար երգելիս հնարավորություն ունեիր ինձ մենակ թողնելու, իսկ Օպերայի հրապարակ գնալու համար չունեի՞ր, ինչո՞ւ ես մեղքը գցել ինձ վրա»:

    http://taregir.am/

  5. #5
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    33
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոհեմը և քաղաքականությունը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր կարծիքով արվեստագետները (սկսած մանր-մունր փոփ աստղերից վերջացրած տաղանդավոր գրողներից ու երգահաններից) պիտի բարձր արտահայտի իր քաղաքական դիրքորոշումը: Արդյո՞ք այս կամ այն երգչի քաղաքական միջոցառումներին մասնկացելը արտահայտում է նրանց քաղաքական դիրքորոշումը, թե՞ դա պարզապես բիզնես է և որևէ կապ չունի նրանց քաղական հայացքների հետ:
    Ընդհանրապես, յուրաքանչյուրն առանձին-առանձին իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, բայց, թող ներեն ինձ մեր էստրադային "աստղիկները", երբ իրենց նույնակազմ "բանդայով" ամեն անգամ ելնում են "բալետ" անելու, դա արդեն խոսում է անլրջության, նրանց գաղափարական չլինելու մասին, մի քիչ էլ բարոյական չէ. դարձել են կուսակցություններից մեկի "գռուպա պոդդեռժկան", քաղաքական հանրահավաքների "երաժշտական ընդմիջումը", մի խոսքով արժեզրկվում են:
    Իսկ ընդհանրապես, ըստ իս, "ծանրաքաշ" արվեստագետ-մտավորականների` քաղաքական դիրքորոշում արտահայտելը ոչ միայն ճիշտ է, այլև` անհրաժեշտ: Բա էլ ո՞ր օրվա համար է մտավորականությունը:
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 02.04.2008, 08:36:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  6. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,343
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոհեմը և քաղաքականությունը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր կարծիքով արվեստագետները (սկսած մանր-մունր փոփ աստղերից վերջացրած տաղանդավոր գրողներից ու երգահաններից) պիտի բարձր արտահայտի իր քաղաքական դիրքորոշումը: Արդյո՞ք այս կամ այն երգչի քաղաքական միջոցառումներին մասնկացելը արտահայտում է նրանց քաղաքական դիրքորոշումը, թե՞ դա պարզապես բիզնես է և որևէ կապ չունի նրանց քաղական հայացքների հետ:
    Ես ինքս տարբերակում եմ շոու բիզնեսը արվեստից, ինձ համար մանր–մունր փոփ աստղերը արվեստագետ չեն։ Ըստ իս արվեստի մեջ փիլիսոփայություն կա, իսկ շոու բիզնեսի մեջ՝ փող։ Վերջերս ցավոք գերակշռում է վերջինը։ Շոու բիզնեսը խառնել քաղաքականությանը, դա նույն «արտաշես գեղամյան» երևույթն է, ինձ համար տարբերություն չկա։ Իսկ ինչ վերաբերում է արվեստին, ապա արվեստագետ հայտնի մարդիկ իրենց դիրքորոշումներով պիտի պայքարեն հանուն քվազիբացարձակ հասկացությունների՝ արդարության, ճշմարտության, համամարդկային բարձր արժեքների (թող ծիծաղելի չթվա) ու կարելի է գուցե կանգնել այնպիսի մարդկանց կամ ուժերի կողքին, որոնք այդ արվեստագետների կարծիքով հնարավոր է, որ իրենց էությամբ ու գործունեությամբ նպաստում են այդ «հանուն»–ներին հասնելուն։ Իսկ կարելի է և ընդհանրապես չկանգնել, քանի որ այդպիսի բացարձակ արդար կամ ճշմարիտ մարդիկ կամ ուժեր սովորաբար գոյություն չունեն, ու արվեստագետը միշտ կմնա անհասանելի ու բաղձալի իդեալական արժեքներին ձգտող Չէ՞ որ արվեստը փիլիսոփայություն է, իսկ փիլիսոփայությունը դա ճշմարտության որոնումն է, անվերջ փնտրտուքի մեջ…

  7. #7
    Take it easy... Anchi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2007
    Հասցե
    Universe
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոհեմը և քաղաքականությունը

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես, յուրաքանչյուրն առանձին-առանձին իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, բայց, թող ներեն ինձ մեր էստրադային "աստղիկները", երբ իրենց նույնակազմ "բանդայով" ամեն անգամ ելնում են "բալետ" անելու, դա արդեն խոսում է անլրջության, նրանց գաղափարական չլինելու մասին, մի քիչ էլ բարոյական չէ. դարձել են կուսակցություններից մեկի "գռուպա պոդդեռժկան", քաղաքական հանրահավաքների "երաժշտական ընդմիջումը", մի խոսքով արժեզրկվում են:
    Իսկ ընդհանրապես, ըստ իս, "ծանրաքաշ" արվեստագետ-մտավորականների` քաղաքական դիրքորոշում արտահայտելը ոչ միայն ճիշտ է, այլև` անհրաժեշտ: Բա էլ ո՞ր օրվա համար է մտավորականությունը:

    Ինչպես Տիգրան Խզմալյանն է ասում՝ կան մտավորականներ և մտավորականներ կոշտ ռ-ով:
    Let`s break the rules, ignore society...

  8. #8
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոհեմը և քաղաքականությունը

    Իսկ կարող է՞ ինչ-որ մեկը ստուգել էն լուրերի հավաստիությունը, թե վերջերս (երևի նախորդ շաբաթվա ընթացքում) հայ էստրադայի "աստղաբույլը"` Շուշան Պետրոսյան, Սիրուշո և այլք, մեկնել են Լոս Անջելես, սակայն նրանց համերգը չի կայացել, որովհետև տոմսերը չեն վաճառվել ու ասել են, թե` Սերժի համար եք երգում, գնացեք երգեք... էլի եմ ասում, սա միայն լսել եմ, կցանկանայի ճշտել հավաստիությունը, եթե հնարավոր է
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  9. #9
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոհեմը և քաղաքականությունը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարտի 22-ին թերթերից մեկում երգչուհի Շուշան Պետրոսյանն ասել էր բառացիորեն հետեւյալը.

    «Նախընտրական ամբողջ շրջանում ես շատ եմ ուզել մի քանի ժամով թողնել իմ նորածին տղային ու գնալ Օպերայի հրապարակ, կանգնել այնտեղ հավաքված մարդկանց կողքին (որոնք, ի դեպ, ինձ ուղղակի ատում են) ու ասել. «Ի՞նչ եք ուզում: Այո, ես ձեզ չեմ ընտրել, բայց ես ձեզ համար երգել եմ»: Չեմ կարողացել անել դա, ուղղակի հնարավորություն չունեի թողնել երեխայիս:

    Շուշան Պետրոսյանը, սակայն, նախընտրական շրջանում իր նորածին երեխային բազմիցս է «մի քանի ժամով թողել» եւ գնացել երգելու Սերժ Սարգսյանի հանդիպումներին:
    Կարծում եմ, որ մտավորականները իրավունք ունեն որպես քաղաքացի հայտնել իրենց կարծիքը նաև քաղաքականության ասպարեզում:
    Իսկ ինչ վերաբերում է վերը նշված՝ տարածության մեջ շատ հեշտ աչքի ընկնող անձնավորությանը, չեմ կարծում, որ նա ստել է՝ ասելով, որ հնարավորություն չի ունեցել գնալ Ազատության Հրապարակ: Հնարավոր է, որ ժամանակ չի ունեցել, քանի որ խնամել է նորածին երեխային և գործի բերումով եղել է օրինակ՝ Եղվարդում: Նրա՝ քարոզարշավի ընթացքում քարոզչական համերգներով զբաղվելը ամեն դեպքում համարում եմ աշխատանք, նույնիսկ, եթե չի վարձատրվել, որովհետև, եթե չաներ դա, շատ հնարավոր է, որ զրկվեր ինչպես շոու բիզնեսում լինելու հնարավորությունից, այնպես էլ «երգչուհի» կոչումից, ինչպես դա արվեց մի քանի դիվանագետների նկատմամբ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #10
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոհեմը և քաղաքականությունը

    ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ

    Մտքի և մտավոռի միջև


    Ամեն անգամ, երբ լսում էի, որ քաղաքապետարանը հանրահավաքների անցկացման տեղի համար ընդդիմությանը առաջարկում է որեւէ մարզադաշտ, մարմնովս սարսուռ էր անցնում: Անմիջապես հիշողությանս մեջ վերակենդանանում էին 70-ական թթ. հեռուստատեսային ալիքներով հնչող Չիլիի դեպքերի լուսաբանումները: Ֆաշիստ բռնապետ Պինոչետի հրամանով երկրի բոլոր այլախոհականներին հավաքում էին մայրաքաղաքի գլխավոր մարզադաշտում, որտեղ մարդկանց կտտանքների էին ենթարկում, շատերին էլ սպանում: Եվ բավական ժամանակ աշխարհի տարբեր երկրների ֆուտբոլային թիմեր, ի նշան բողոքի, չէին ցանկանում խաղալ անմեղ մարդկանց արյունով ներկված այդ դաշտում:

    Ո՞վ գիտի, մեր երկրի նորօրյա այս ֆաշիստներիª Սերժի ու Քոչարյանի (առանց սրա ոչ մի հարց չի լուծվում Հայաստանում) մտքներինն ի՞նչ է, որ Ազատության հրապարակի փոխարեն, որպես հանրահավաքի վայր, շարունակ մարզադաշտ են առաջարկում: Կարծում եմ, հատկապես մարտի մեկի դեպքերից հետո ոչ մեկի մեջ կասկած չի կարող լինել, որ Հայաստանում 10 տարուց ավելի ֆաշիստական ռեժիմն է իշխում: Եվ վերոհիշյալ երկու խելագարներին առաժմ ոչ մի զսպաշապիկ հնարավոր չի լինում հագցնել` թեկուզ քաղաքական դաշտի` միջազգային ամենահզոր կառույցների օգնությամբ: Իհարկե, այսպես չի կարող երկար շարունակվել, մենք չենք ընկրկելու, պայքարելու ենք մինչեւ լիակատար հաղթանակը` ժողովրդավարական Հայաստանի վերածնունդը:

    Ցավալի է, որ ժամանակին հարգված կամ գոնե ոչ վատ համբավ ունեցող` մեր երկրի որոշ մտավորականներ այսօր հայտնվել են ֆաշիստական ճամբարում, դարձել պալատական (իմա՛ ֆաշիստական) «սազանդարներ»: Խորհրդային տարիներին ԽՍՀՄ-ում հասարակության մի շերտ ստեղծվեց, որը ներառում էր գիտնականների, մշակույթի, գրականության, լուսավորության եւ այլ մտավոր բնագավառների մարդկանց: Այն անվանեցին «ինտելիգենցիա», իսկ այդ դասի մարդուն` «ինտելիգենտ»: Սա ծագում է ֆրանսերեն «էնտելիժան» բառից, որը բառացի նշանակում է «խելացի, բանական»: Հետագայում մենք` հայերս, թարգմանեցինք այդ հասկացությունները «մտավորական» եւ «մտավորականություն» բառերով: Սակայն այսօր բանից պարզվում է` ամեն մեկը չէ, որ արժանի է այդ կոչմանը:

    Ես հանդես եմ գալիս որպես ընդդիմության ներկայացուցիչ եւ խոսքս ուղղում հանրաճանաչ, վաստակաշատ դերասան Սոս Սարգսյանին: Ինչպե՞ս կարող էիք դուք ձեզ թույլ տալ եւ կես միլիոնից ավելի (այո, սխալ չհասկացաք) հայ ժողովրդին «զիբիլ» անվանել: Այդ «զիբիլն» է ձեզ ծափահարել, փառաբանել, ամենամեծ բարձունքների հասցրել, այլապես, առանց ժողովրդի մեծարանքի, դուք ոչ մեկը կլինեիք: Ունեք ամեն տիտղոս, հասել եք ամեն բարձունքի, ի՞նչ են ձեզ խոստացել քոչարյանասերժական աղբի կտորները, որ այդքան հեշտությամբ սեփական ժողովրդին նրանց եք ծախում: Իսկ գրող Պերճ Զեյթունցյանի համար ընդդիմությունը մեր ժողովրդի (թե՞ իր) «350 հազարանոց ամոթն» է: Դեռ լավ է, որ չի ասում` 350 հոգանոց ամոթ: Այս գրողը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք նշանակվել էր մշակույթի նախարար: Չկայացավ որպես նախարար: Անընդհատ ինչ-որ սկանդալային իրավիճակների մեջ էր հայտնվում: Եվ մի օր էլ Զեյթունցյանը Հայաստանից երկար ժամանակով անհետացավ (կարծեմ ԱՄՆ էր տեղափոխվել): Հիմա էլ, իհարկե, հաշիվներ ունի Տեր-Պետրոսյանի, հետեւաբար` նաեւ ընդդիմության հետ մաքրելու:

    Շատ «յուրօրինակ», բանաստեղծի մտքի «թռիչքին հարիր» գաղափար է արտահայտել Ռազմիկ Դավոյանը. դու մի ասա, մենք` սովահար ամբոխականներս, գնում էինք Ազատության հրապարակ` մի կտոր բան ուտելու... Խղճում եմ ձեզ, պարոնայք «մտավորականներ», դուք հայ ժողովրդին չարժեք, դուք, իսկապես, մեր ամոթն եք: Էլ ի՞նչ պահանջենք Շուշան Պետրոսյանից` իր ջարդարար «ամուսնու» հետ միասին կամ խրատական կեցվածքով հանդես եկող, սակայն բարոյական կերպարից իսպառ զուրկ, ռաբիսի կարկառուն ներկայացուցիչ Նունե Եսայանից: Ի դեպ, այս երկու երգչուհի «քույրիկները», հրեշտակի շորերով հանդերձավորված, վերջերս իրենց երախտագիտության տուրքը մատուցելով այս ֆաշիստական ռեժիմին, որի շնորհիվ տիտղոսներ են ձեռք բերել, հարստացել ու լկտիացել են, նրա երեւելիների համար «Սիրո գույներ» չափազանց զգայացունց վերտառությամբ մի համերգ ունեցան: Սրանց նման «աստղիկներին» ցանկանք այսուհետ դատարկ դահլիճներ...

    Երբեւէ որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ Հայաստանում կարող է ֆաշիզմ ծագել, որը աղերսներ կունենա թաթար-մոնղոլական բռնապետության հետ: Այդ էլ տեսանք, այդ էլ «վայելեցինք» տասը տարուց ավելի:

    Ընդդիմությունը չի կարող հանդարտվել, հանգիստ առնել, քանի դեռ բանտերում են մեր ազգի լավագույն շատ զավակներ, քանի դեռ չեն պատժվել մարտի մեկի դահիճները, քանի դեռ մարդակերպ հրեշների ձեռքում է իշխանությունը: Իհարկե, գալու են այլ` մեր ուզած ժամանակները: Հետաքրքիր է, ինչպե՞ս են ժողովրդի աչքերին նայելու այսօրվա պնակալեզները (նկատի ունեմ ոչ միայն «մտավորականներին», այլ նաեւ ստահակ չինովնիկներին, կերած-խմած օլիգարխներին), չէ՞ որ ժողովուրդը նաեւ չներել գիտի: Հիշենք 88 թ. մեր սիրված ու տաղանդավոր դերասանուհու հետ կատարված դեպքը, որը մի ճակատագրական սխալի պատճառով այնքան էր հանրության կողմից մերժվել, օտարվել, որ ստիպված եղավ երկիրը փոխել:

    Իսկ առայժմ առջեւում օգոստոսի մեկն է... Պայքա~ր, պայքա~ր մինչեւ վերջ:

    Մայա Մարտիրոսյան
    ԳԱԱ գիտաշխատող
    ՉԻ
    16.07.08
    Վերջին խմբագրող՝ Kuk: 17.07.2008, 21:30:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #11
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոհեմը և քաղաքականությունը

    Կարճ ասած` ես համամիտ եմ «Նվագախմբի տղաների» մաեստրոյի հետ. «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա…» :

  12. #12
    Լիարժեք անդամ Lady-In-Red-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2008
    Հասցե
    here
    Տարիք
    31
    Գրառումներ
    119
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոհեմը և քաղաքականությունը

    ճիշտը որ ասեմ, բոլոր այն երգիչները, ովքեր քարոզարշավների ժամանակ կլկլացնում էին հրապարակներում, ցույց են տալիս իրենց ծախված ու ստրկամիտ լինելը, ախր շատերը նույիսկ չեն հասկանում , թե ում համար են երգում, ժողովրդի? ծիծաղելի է հնչում, ախր ոչ մեկ իր կամքով չէր գնացել ոչ կիրթ ելույթ ունկնդրելու կամ ֆանագրամա կլկլոց լսելու, թե Սերժ Սարգսյանի ելույթները մի փոքր "ծաղկեցնելու " համար էին գնացել.... այդ երգիչները նորմալ չեն գիտակցում, թե ուր են գնում կամ ինչի համար.... իրենց երկրի վիճակը չի հետաքրքրում, այլ `բիզնեսը կներեք, եթե մի քիչ չափի զգացումը կորցրել եմ արտահայտվելիս
    Անմահության համար տաղանդ պետք չէ բնավ:
    Պ.Սևակ

  13. #13
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոհեմը և քաղաքականությունը

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճ ասած` ես համամիտ եմ «Նվագախմբի տղաների» մաեստրոյի հետ. «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա…» :
    զբաղվել պոլիտիկա, ինչու չէ?
    մշակութային գործիչները կարող են հանդես գալ որպես հասարակական-քաղաքական գործիչներ: Դրանք կարող են լինել նշանավոր գրողները, գիտության և մշակույթի գործիչները, որոնք իրենց հանրաճանաչությամբ ներգրավվում են պաշտոնական քաղաքականության մեջ որպես ընդդիմախոսներ կամ համախոհներ
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 18.07.2008, 00:02: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #14
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոհեմը և քաղաքականությունը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    զբաղվել պոլիտիկա, ինչու չէ?
    մշակութային գործիչները կարող են հանդես գալ որպես հասարակական-քաղաքական գործիչներ: Դրանք կարող են լինել նշանավոր գրողները, գիտության և մշակույթի գործիչները, որոնք իրենց հանրաճանաչությամբ ներգրավվում են պաշտոնական քաղաքականության մեջ որպես ընդդիմախոսներ կամ համախոհներ
    Բայց ոչ երբեք` կամակատարներ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #15
    Սկսնակ անդամ Nasha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բոհեմը և քաղաքականությունը

    Գիտեք, ինձ ինչն է զարմացնում, որ ինչ որ Շուշան Պետրոսյաններին մենք բոլորս ինչ որ մեծ բանի տեղ ենք դրել ու մի հատ էլ նեղանում ենք, որ ինքը գնում ա Սերժի համար երգում, ժաոավուրդ, շատ ռեակցիա մի տվեք, ինքը դրանից իրեն լավ ա զգում, մտածում ա, որ կարևոր մարդ ա էս ազգի համար:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հասարակությունը և քաղաքականությունը
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.05.2013, 14:46
  2. Հայ մտավորականությունն ու քաղաքականությունը
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 19.03.2010, 16:30
  3. Սիրուշոն և քաղաքականությունը
    Հեղինակ՝ Սաքուլ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.04.2008, 10:16
  4. Մտավորականությունը և քաղաքականությունը…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.03.2008, 18:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •