Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ էլ է հետաքրքիր թե ինչպե՞ս կարելի է դա անել PHP-ի միջոցով: Ես գիտեմ, որ բազան է պետք դարձնել UTF-8, բայց քիչ SQL Manager-ներ են այդ հնարավորությունը տալիս: PHPMyAdmin-ը այդ հնարավորությունն ունի մեկ էլ MySQL Front-ը, մնացածներից տեղյակ չեմ:
Նախ, ցանկացած միջոցով, որով կարող էս որևէ sql query աշխատացնել բազայի վրա, կարող ես բազայի կոդավորում դնել(ինչպես բազան ստեղծելուց, այնպես էլ ավելի ուշ), քանի որ բազայի կոդավորումը փոխելը ընդամենը մի sql query է։ Էն գրառմանս մեջ հղում էի դրել mysql-ի սայթի համապատասխան մասի վրա, բայց փաստորեն չեք նայել
Բազան ստեղծելիս.
Կոդ:
CREATE DATABASE db_name
    [[DEFAULT] CHARACTER SET charset_name]
    [[DEFAULT] COLLATE collation_name]
Հետագայում փոխելու համար.
Կոդ:
ALTER DATABASE db_name
    [[DEFAULT] CHARACTER SET charset_name]
    [[DEFAULT] COLLATE collation_name]
Մասնավորապես utf կոդավորում դնելու համար charset_name–ը պետք է դնել utf8, իսկ collation_name–ը՝ utf8_general_ci ։

Այսպիսով, PHP-ից փոխելու համար էլ ուղղակի պիտի վերը նշված sql query –ն PHP-ով աշխատացնես։