Next սեղմելուց, կամ Քաղաքացի-ի կոդի դեպքում էջի համարը սեղմելուց պետք է նորից կանչվի նույն php ֆայլը, սակայն պետք է նրան "փոխանցել", որ բացի ոչ թե առաջին էջը, այլ ասենք 3-րդ: Դա կատարվում է այսպես կոչված GET փոփոխականի միջոցով, որը ընդհանուր դեպքում գրվում է այսպես. լինկի վերջում ավելացվում է ?page=3: Այս դեպքում page-ը իրենից ներկայացնում է GET փոփոխական, որը փոխանցվում է սերվերին, իսկ php կոդը այդ փոփոխականի արժեքը (որը տվյալ դեպքում 3 է) ստանում է $_GET['page']-ի միջոցով:
Այնուհետև, երբ արդեն հայտնի է, թե որ էջը պիտի բացվի, mysql_query("SELECT * FROM `test` LIMIT $start, $num"); հրամանի միջոցով բազայից վերցվում են թվերը` $start-ից սկսված և $num հատ: Օրինակ, եթե page=3, ապա Քաղաքացիի գրած կոդի համաձայն` $start = ($page * $num)-$num; այսինքն` $start=(3*30)-30=60, այսինքն բազայից կվերցվեն 60-ից սկսած 30 հատ "տող"` 60-ից մինչև 90-ը:
Իսկ կոնկրետ echo '<a href="?page='.$i.'>'.$i.'</a> '; հրամանը ցիկլով "տպում է" բոլոր էջերի համարները` որպես լինկ:
Էջանիշներ