User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Կատուները մարդկության պատմության մեջ

  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Կատուները մարդկության պատմության մեջ

    Ընտանի կատվի և մարդու ճակատագրերը զարմանալիորեն միահյուսվել են: Նրանց համագործակցությունը սկսվել է հազարամյակներ առաջ, և մարդիկ իրենց տնային ուղեկցի ֆոսֆորափայլ աչքերում ողջ խորությամբ կարող են կարդալ ամբողջ մարդկության պատմությունը՝ իրենց բարոյական անկումները կամ հոգեկան վերելքները:
    Մարդկանց և այս համակրելի կենդանու փոխգործունեությունը կարելի է բաժանել 4 ժամանակաշրջանների: Սկզբնական շրջանում նրանց համգործակցությունը զուտ տնտեսական էր: Առաջին հողագրծները հավաքում էին հացահատիկի պաշարներ, որոնցից հաճույքով օգտվում էին բազում կրծողներ: Հնագետները նույնիսկ որպես հնադարյան հողագործության վկայություն առաջարկում են համրել պեղած բնակավայրերում հայտնաբերված մկների գործունեության առատ հետոերը: Կրծողների դեմ պայքարելու համար օգտագործվեցի կատուներ: Աշխարհի ամենահին հողագործակն բնակավայրերից մեկի ՝ Հիերիխոնայի, մ.թ.ա. 7-րդ հազարամյակի շերտում հայտնաբերել են այս հին ընտանի կենդանու կմաղքի մնացորդները: Դա եղել է նիհար, երկարավուն, տափաստանային կատու: Հետաքրքիր է այն փաստը , որ հնդեվրոպական լեզուներում այս կենդանու անվանումը հնչում է նույն կերպ՝ cat, chat, katze, ինչպես նաև կատու, հավանաբար դա կապված է հենց կենդանու տարածման հետ, ի տարբերություն շան բազմազան անվանումների, որոնց իարաից անկախ կարող էին ընտելացնել քարի դարի որսորդների տարբեր խմբեր:


    Շարունակելի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. #2
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Ես այս հոդվածը գտել եմ "Գիտություն և տեխնիկա" ամսագրի 2ժրդ համարից 1993 թվին արտադրված: Չնայած վաղեմությանը այն բավականին հետաքրիր էր ու որոշեցի կիսվել ձեր հետ

    Այսպես էլ սկսվեց կատվացեղի և մարդկության քաղաքակրթության փոխգործունեության առաջին մեծ դարաշրջանը: Հնադարան ասարակությանը հատուկ էր ոգեպաշտությունը և կենդանակերպությունը ու տարբեր կրոններում հաճախ էին օգտագործում կատվի ատրիբուտներ: Դա հատկապես ցայտուն երևում է նշանավոր եգիպտական աստվածների մոտ, որոնց սրբապատկերներում կատուն պատվավոր տեղ էր գրավում: Դա նույն նիհար տափաստանային կատուն էր, ինչ-որ Հիերիխոնայում, և հավանաբար ընտելացրել էին Եգիպտոսի հողագործները, իսկ նրանց նախնիները եղել են վայրի նուբիական կատուները: Եգիպտացիները կատվին նմանաձայնությամբ անվանում էին "միու", որը պահպանվել է ժամանակակից դասակարգման մեջ, որտեղ հատուկ մի ցեղատեսակ այդպես էլ կոչվում է՝ Եգիպտական միու:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  3. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Եգիպտական աստվածուհի Բաստետը պատկերվում է կատվի գլխով: Նա համարվում է սիրո և եևջանկության խորհրդանիշ, հովանավորում էր պտղաբերությունը: Կատուները այս առումով զգալի առանձնանում են են կաթնասունների մեջ: ԱՄՆ-ում հայտնի էր մի կատու, որն իր կյանքի ընթացքում ծնել էր 420 ձագ: Հերեդոտոսը շատ պատկերավոր է նկարագրել եգիպտացիների սերը կատուների նկատմամբ՝ որոշ զարմանք արտահայտելով իր համար անհասկանալի այդ մոլության համար: Նա ասում է, որ կատուների դիակները տանում էին Բուբաստիս քաղաքը (Բաստ աստվածուհու պաշտամունքի կենտրոնը, Ստորին Եգիպտոս), բալզամում և թողում սուրբ հանգստարաններում: Բենի-Հասանի (Կենտրոնական Եգիպտոս) գերեզմանատներից մեկում կար կատուների մոտ 130 հազար գերեզման: Հավանորեն կատվի անվանումներից մեկը՝ Puss, Pussy, Pussycat հին Եգիպտական աստվածուհու անվան՝ Bastit-Pasht ձևափոխումնէ:
    Կատվի առաջընթացը դեպի աստվածային հիերարխիայի վերին աստիճանները բերեց կատվային կենդանակերպության աստվածացմանը: Արևի աստված Ռան երբեմն հանդես էր գալիս շիկակարմիր կատվի կերպարանքով (օրինակ "մեռյալների գրքում"): Մ.թ.ա. XIV դարի գերեզմաններից մեկի որմնանկարում պատկերված է շիկակարմիր կատու՝ քաոսի ու խավարի մարմնացում հանդիսացող հրեշի գլուխը կտրելիս: XVIII դինաստիայի գերեզմաններից մեկի որսորդական որմնանկարում ևս պատկերված է թռչուն ճանկած գծավոր շիկակարմիր կատու:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Շուտով կատուները ուղևորվում են հեռավոր ճանապարհորդության, լայնորեն յուրացնելով միջերկրածովյան քաղաքակիրթ աշխարհը: Ենթադրվում է, որ ընտանի կատուներին տարածել են փյունիկացի ծովագնացները: Անտիկ աշխարհում կատուն դարձավ քաղաքակիրթ, բարեկեցիկ ապրելակերպի խորհրդանիշ: Դա երևում է, օրինակ, Պոմպեյի խճանկարներից, որոնցում պատկերված են թռչուններով լի բակը հսկող կատուները: Հունական սկահակների վրա մենք տեսնում ենք այս չարաճճի կենդանիներով զվարճացող ազնվական կանանց: Հռոմեական ազնվականների առանձնատներից կատուները տարածվեցին ամբողջ Եվրոպայով, ընդհուպ մինչև Բրիտանիա: Այս ճանապարհորդությունների ընթացքում երկարաոտ, նիհար տափաստանային կատուն մեզալյանսի մեջ է մտնում եվրոպական անտառային կարճոտնյա ու բրդոտ կատվի հետ: Ահա այսպես են դրվել ժամանակակից կատվացեղերի հիմքերը: Հռոմեացիները, մինչև ընտանի կատուների ի հայտ գալը, մկների դեմ պայքարելու համար օգտագործում էին աքիսներին ու օձերին: Մ.թ.ա. IV դարի հռոմեացի գրող Պալլադիուսը մկների դեմ պայքարելու համար առաջարկում է ոչ թե հռոմեացիների համար ավանդական դարձած կզաքիս այլ կատու:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  5. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Չիպիկը
    Վերջին խմբագրող՝ Apsara: 04.09.2007, 22:06:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #6
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Հնադարյան մեծ տերության գաղափարախոսությունը անմասն չմնաց նաև կՏՎյին սիմվոլիկայից: Հռոմեացի լեգեոներների կրծքանշաններին պատկերված էր կատու՝ որպես ճարպկության և քաջության խորհրդանիշ, ազատասեր կատուն դարձել էր Սպարտակի ապստամբության խորհրդանիշը:
    Երկրորդ մեծ ժամանակաշրջան միջնադարն է, երբ անտիկ քաղաքակրթության անկումն իր հետ բերեց մռայլ ժամանակներ:Իհարկե, որոշ տեղերում հին ավանդույթները պահպանվել էին և կատուներն այն քիչ կենդանիներից էին, որոնց թույլատրվում էր ապրել կուսանոցներում: Բայց ընդհանուր առմամբ կատվացեղի վրա թափվեց դաժանության ու անսրտության մի ալիք. կատուներին վառում էին, խեղդում ջրում, գազանաբար սպանում (այս երևույթը համնկնում էր գեղեցիկ սեռի հետապնդումների հետ, որը նույնիսկ բերեց իգական սեռի թվաքանակի նվազեցման):
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  7. #7
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Սիրումեմ կատուներին, ինքսել պահումեմ, ուղղակի ֆոտո չունեմ նկարեմ պոստ անեմ... բայց ես քանի օրը մի բան կանեմ

  8. #8
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Նման հալածանքների ակունքները դեռ լիովին պարզաբանված չեն: Տարբեր ծիսակատարությունների ժամանակ զոհաբերում էին նաև կատուներ: Սակայն եկեղեցին ր, որ հայտարարեց, թե կատուները չար ուժ մեղսակիցներ են և սնոտիապաշտ մարդկանց մռայլ ալիքը բարձրացրեց նրանց վրա: Կատուները դասվեցին սատանայի և կաթարի շարքերին: Հալածանքները պաշտոնապես օրինականացվել էին: Ինկվիզացիայի հիմնադիր Գրիգոր 9-րդ պապը, Vox in Rama կոնդակում, իր այլ ցանկությունների հետ մեկտեղ ուղղակի ցուցում էր համակրանք տածել սև կատուների հանդեպ: Կատուները, որպես չար ուժի ներկայացուցիչ, հանդես էին գալիս Ստրասբուրգում Լյուցիֆերի երկրպագուների, իսկ Ֆրանսիայում՝ ուխտի անդամների արարողությունների ժամանակ: Զատիկի և ամառային արևադարձի օրերին կատուներին յրւմ էին և նետում աշտարակներից: Նրանց այրում էին վհուկների հետ կամ առանձին, վտարում պալատներից: Օրինակ, 1558 թվին, Անգլիայի թագուհի Ելիզավետա 1-ինի թագադրման ժամանակ այրել են կատուներով լի մի պարկ: Տարածում էր գտել մի սովորություն՝ կառուցվող տան հիմքում պատշարով փակել կատու, երբեմն երախում դնելով առնետ:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Չնայած այս ամենին վանքի առօրյա կյանքը պատկերող նկարներից երևում է, որ կատուների տնային պարտականությունները պահպանվել էին: Սպիտակ կատվին համարում էին հաջողության նշան և Ա. Դյուրերը հենց նրան է վերարտադրել իր հայտնի նկարում, որտեղ Ադամը և Եվան պատկերված են դրախտում: Իրական կյանքում "կատուների միաբանությունը" շարունակեց իր գործը և տեղի չտվեց պաշտոնական սպանդին: Ժողովրդական հանդիսությունների ժամանակ կատուն մնացել էր որպես տնարարության բարեհաջողության իմաստության և արդարության խորհրդանիշ:
    Նոր, երրորդ ժամանակաշրջանը սկսվում է Վերածննդից՝ հասարակության մեջ հումանիզմի հաստատումով: Փոխվում են հասրակականհիմնական կողմնորոշումները և հաստատված հումանիզմը տարածվում է նաև "փոքր եղբայրների" վրա:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #10
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Ես ինքս կատւներին շատ եմ սիրում, ասեմ, որ տանն ունեմ. մի հրաշք կենդանի է…
    Հիմա կփորձեմ ես էլ հարստացնել այս թեման…

    Փափկամազ եկվորները

    Կատուն մարդկանց հետ ապրող ամենախորհրդավոր կենդանին է: Ասում են, որ նրանք մեր մոլորակ են եկել հեռավոր աստղային աշխարհներից, որտեղից էլ բերել են մարդկանց համար անհասանելի իրենց գաղտնիքները:
    Ամեն ոք, ով երբևէ հետևել է կատուներեին, անպայման նկատած կլինի, որ հենց նոր անհոգ ննջող կատուն կարող է հանկարծ կտրուկ վեր կենալ ու լարված նայել մեզ համար անտեսանելի ինչ- որ բանի: Նա ապրում է կարծես երկու աշխարհների սահմանագծում, ֆիզիկական, այսինքն` անտեսանելի, և նուրբ` թաքնված մեր աչքերից:



    Բառերն ավելորդ են…

    Այս ընտանի կենդանիներին, իրենց ոչ սովորական հատկությունների համար, հին ժամանակներում մեկ աստվածացնում էին, ինչպես Եգիպտոսում, մեկ կասկածելով սատանայի հետ կապի մեջ, այրում ինկվիզիցիայի խարույկի վրա, ինչպես Իսպանիայում:Երկու դեպքում էլ մարդիկ ենթադրում էին, որ կատուները զգում են և գիտեն այն, ինչ իրենց համար անհասանելի է:
    Գիտնականները պնդում են, որ կատուն տարբերում է մոտ 40 բառ մեր բառապաշարից և կարող է անհամեմատ ավելի շատ հասկանալ, բայց ուղղակի… գտնում է, որ պետք չէ ավելի խորը թափանցել երկոտանի էակների տարօրինակ մտածելակերպի մեջ` հեռանալով Հզոր Բնության օրնքներից:


    Ձեր ընտանեկան բժիշկը

    Ըստ աստղագուշակության` կատուն կապված է Լուսնին` լուսատուին, որը մարդկանց մոտ ցանկություն է առաջացնում ընտանիք, տունուտեղ ունենալ: Շատ մարդկանց մոտ ամուսնալուծությունից հետո կամ ընտանեկան հարաբերությունները սրվելիս ցանկություն է առաջանում կատու պահել: Վիճակագրական տվյալների համաձայն պաշոնական ամուսնալուծությունների թիվը այն ընտանիքում, որտեղ ապրում են մռռանները, 2,3 անգամ ցածր է; Անկախ ու հանգիստ կատուն մեզ էլ է օգնում ինքնավստահ լինել:
    Վաղուց ի վեր հայտնի է, որ կատուները կարողանում են կարգավորել մարդկանց այրան ճնշումը, թեթևացնում և կանխում են սրտանոթային հիվանդությունները: Անգլիայում և եվրոպական այլ երկրներում կատուները ծերանոցների, տարբեր կլնիկաների, մանավանդ մանկական, մշտական բնակիչներն են: Այս կենդանիները բժիշկների ամենալավ օգնականներն են հենաշարժողական համակարգի, ուղեղի գործունեության խանգարումների, մանավանդ հիշողության թուլացման ժամանակ:Մարդկանց հետ շփվելիս, նրանց գգվելիս, իրենց շոյել թույլ տալիս կատուները մերսում են ափի մեջ գտնվող կենսաբանական ակտիվ կետերը, հանգստացնում են նյարդերը իրենց մռռոցով: Իմիջիայլոց, հոգեբույժների կարծիքով, գոգին մռռացող կատուն մարդու համար ամենալավ լիցքաթափող միջոցն է: Որոշ հեգեվերլուծաբանների մոտ ընդունելության ժամանակ այցելուին քարտուղարի հետ դիմավորում է կատուն: Այնուհետև, կարծես պատահաբար ներս սողոսկելով բժշկի առանձնասենյակ, օգնում է ստեղծել ավելի հանգիստ և վստահելի մթնոլորտ:


    Չարության ալեփոխարկիչ

    Դուք նկատե?լ եք արդյոք, որ կատուները երբեմն լինում են ոչ միայն բարյացկամ ձեր հյուրի նկատմամբ, այլև ուղղակի ճանապարհ չտալով, քսմսվում են նրա ոտքերին: Դա նշանակում է, որ ձեր հյուրը կամ երերեսանի, կամ ակնհայտ չար մարդ է: Գուցե նաև նա փողոցից ոչ միտումնավոր իր հետ բերել է ինչ- որ վատ բան` ուրիշի ագրեսիվ բիոդաշտ կամ այլ նեգատիվ վիբրացիաներ: Բոլոր դեպքերում կատուն անձնազոհաբար կնետվի ձեզ օգնելու` փորձելով իր վրա վերցնել ողջ նեգատիվ էներգիան:
    Գտնում են, որ կատուներն ապրում են ոչ միայն ներկայով, այլև մեզնից մի քիչ ավելի առաջ, ժամանակային առումով, այդ պատճառով էլ ոչ միայն զգում են, այլև հաստատ գիտեն ապագան: Այս ընտանի կենդանիները գալիք հնարավոր դժբախտությունների և բնական աղետների բարոմետրեր են: Եթե մարդիկ ավելի ուշադիր լինեն իրենց չոքոտանի բարեկամների գործողությունների նկատմամբ, կարող էին փրկվել երկրաշարժերից, ջրհեղեղներից և հրդեհներից:


    Խորհուրդ


    Մի քշեք կատվին ձեր քնելու տեղից, չէ? որ նա ոչ միայն ինքնահաստատվում է տանտիրուհու դերում, այլև մանրակրկիտ ուղղում է բիոդաշտի վատ ու ցավուտ աղճատումները: Այս կենդանին չտեսնված զգայուն է փոփոխությունների նկատմամաբ, որոնք տեղի են ունենում մարդու համար անտեսանելի նուրբ աշխարհում: Հենց սրա վրա է հիմնված ժողովրդական այն սովորույթը, որ կատուներին են առաջինը թողնում մտնել նոր բնակարան:

    Սեր առաջին հայացքից


    Երբ կատու եք ընտրում, արժե ականջալուր լինել ներքին ձայնին: Եթե առաջին իսկ հայացքից ձեր և կատվի միջև համակրանք է առաջանում, ուրեմն, նա ձերն է: Բացի դրանից` աստղագուշակության ոլորտում կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու և ինքն իր համար ման եկող էակի հարաբերությունները կախված են նրա գույնից և մազածածկույթից:

    Եվ այսպես, ԽՈՅԵՐԻՆ խորհուրդ է տրվում հարթագեղմ, եռագույն կամ շերտավոր կատու պահել: ՑՈՒԼԵՐԻՆ ավելի հարմար է երկգույն փափկամազիկը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ամենալավ բարեկամները միաերանգ, երկգույն և կարճագեղմ կատուներն են, իսկ ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԻՆԸ` շեկ, շերտավոր, երկարագեղմ կատուներն են: ԱՌՅՈՒԾՆԵՐԻՆ ամենից շատ սիրում են կիսաերկարագեղմ, սպիտակ կամ եռագույն կատուները, ԿՈԻՅՍԵՐԻՆ`փափկամազ, դաշտային, մոխրագույն, ծխագույն կատուները, ԿՇԵՌՔՆԵՐԻՆ`երկգույն, կիսաերկարամազ կատուները: ԿԱՐԻՃԻՆ կապվում են հարթագեղմ սև կատուները, իսկ ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐԻՆ` նույնպես հարթագեղմ, բայց երկգույն կամ շերտավոր : ԱՅԾԵՂՋՈՒՐԸ թող տուն բերի ոչ այնքան փափկամազ, սև կամ սպիտակ կատու, ՋՐՀՈՍԸ`կարճագեղմ, չորսգույն կամ գորշ կատու: Իսկ ՁԿՆԵՐԻ համար ամենահարմարը սպիտակ, գորշ կամ վառ շիկավուն կատուն է:
    Հետաքրքրի է, որ շեկ, գորշ և եռագույն կատուները էներգիայի դոնորներ են, իսկ սպիտակն ու սևը` վամպիրներ: Բայց մի վախեցեք, այդպիսի վամպիրիզմը լավ բան է: Մռռանները հավաքում են իրենց մեջ հիվանդությունների և անբարենպաստ բիոդաշտերի նեգատիվ էներգիան: Սակայն կատուներն ավելի հաճախ հայտնվում են այնպիսի տանը, որտեղ ապրում են մի քանի հոգի, և ամեն մեկն իր բախտացույցն ունի:Ի?նչ անել այդ դեպքում: Ոչինչ: Չէ? որ ոչ ծնողներին, ոչ էլ հարևաններին մենք չենք ընտրում:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  11. #11
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Կատուներ սիրում եմ մոտ 8 տարի պահելեմ հատպակես ձագերնեն շատ հավես
    մի խոսքով լավ կենդանիներեն միքիչ բնավորությամբ աղջիկներինեն նման բայց միևնույնե դրական ազդեցությունեն թողում . կատուների պատմությունից կարողեմ բերել օրինակ տատիկիս կատուն որն Երևանից Թիֆլից գնացքով գնալու ժամանակ իջելեր գնացքից /գնացքը պարբերաբար կանգնումեր տարբեր վայրերում/ և չեր եկել երբ գնացքը շարժվելեր։ Սակայն մի քանի ամիս հետո տատիկիս բարեկամի տուն գալիս է մի կատու և նրան ոչ մի ձեվ չի ստացվում քշել, բարեկամը զանգում է տատիկիս և տատիկս գալով նրանց տուն գտնում է իր կատվին
    ...

  12. #12
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Արվեստում և գրականության մեջ այնորեն տարածվեց կատվի կերպարը, և դա նույնպես դրձվ նոր ժամանակաշրջանի քաղաքակրթության հատկանշական գիծը: Սակայն սա այլ տիպի անիմալիզմ էր, եգիպտականից սկզբունքորեն տարբեր և ավելի շատ նկարազարդման բնույթ ուներ: XVII-XIX դարերի գեղարվեստական մշակույթում կատուների նկատմամբ կային տարբեր միտումներ: Անշուշտ այստեղ մեծ դեր էին խաղում նկարչի անձնական հակումներն ու ցանկությունները: Այսպես շվեյցարացի նկարիչ Գ. Մինդը իր ամբողջ կյանքում միայն կատուներ էր նկարել, որի համար նրան անվանում էին կատվային Ռաֆաել, Ստեյնլեյնը Ֆրանսիայում լույս է ընծայել հատուկ ալբոմ՝ "Կատու" խորագրով: Սակայն գեղագիտական ըմբռնումները տարբեր էին և հիմնականում գոյություն ուներ երկու միտում: Առաջինը՝ հարգալից վերաբերմունքը դեպի շրջապատող աշխարհը, լինի դա մարդկությունը, թե կենդանական աշխարհը, սա հատկապես հատկանշական էր հումանիզմի դարաշրջանին: Այստեղ հատուկ վերաբերմունք էր ցույց տրվում այս կենդանու ներքին էությանը, նրա հոգեբանությանը, վարքագծին:
    Երկրորդ միտումը նկատելիորեն տարբերվում է . դա կենդանիների մարդակերպությունն է, նրանց մարդու հատկանիշներով օժտելը: Այս դեպքում կատվի կերպարը հաճախ օգտագործում են այլաբանության համար, որպես նկարչի կամ գրողի փիլիսոփայական ըմբռնման և գեղագիտական ուղղվածության արտահայտություն:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  13. #13
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Առաջին միտումի գլուխգործոցն է հանդիսանում Ռ. Կիպլինգի պատմվածքը կատվի մասին, այստեղ շատ ցայտուն են արտահայտված կատվին բնութագրող երկու հատկանիշներ անկախությունը և մտերմանալու հատկությունը: Շատ բանաստեղծներ ու նկարիչներ հիանալի կերպով հասկացել են կատվի էությունը և իրենց ստեղծագործություններում ընդգծել դա: Ջերոմ Ք, Ջերոմը շատ նրբորեն ուսումնասիրել է կատվի վարքագիծը և հատուկ նրան նվիրել իր "Թոմաս Հենրիի անկումը" պատմվածքը: մեղմ քնարականությամբ է լցված Ա. Կուպրինի "Յու-յու" պատմվածքը կատվի մսին, որը հերթապահում էր հիվանդ տղայի անկողնու մոտ: Կուպրինի աղջիկը պատմել է, որ այս գրական կերպարը ունեցել է իր իրական նախատիպը, այդ կուպրինյան կատուն դուրս էր գալիս մի քանի թաղամաս այն կողմ գտնվող Փարիզի մետրոպոլիտենի մոտ ՝ դիմավորելու իր տիրոջը: Այս ժանրում շատ տիպական են նաև ֆրանսիացի գրող Կոլետտի վեպերը:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  14. #14
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Երկրորդ միտումը, որը նույպես հատկանշակա էր նոր ժամանակների քաղաքակրթությանը, ավելի լայն տարածում գտավ: Մարդակերպավորելով կենդանուն, մարդը նրան հաղորդակից է դարձնում իր աշխարհին: Այսպիսին են կատուները Բ. Պոտտերի հիասքանչ հեքիաթներում, որոնցով դաստիարակվում են տարբեր ժողովուրդների շատ սերունդներ: Այս ոճաձևին են դիմել նաև անվանի շատ գրողները:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդկության վերատրամաչափումը
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 166
    Վերջինը: 19.02.2019, 23:59
  2. Գրառումներ: 26
    Վերջինը: 13.03.2018, 02:52
  3. Պատմության մեջ այս օրը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.09.2011, 23:27
  4. Մարդկության զավակները / Children Of Men
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.08.2010, 09:47
  5. Մեր պատմության դասերը
    Հեղինակ՝ ցեղակրոն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 20.09.2008, 15:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •