Արվեստում և գրականության մեջ այնորեն տարածվեց կատվի կերպարը, և դա նույնպես դրձվ նոր ժամանակաշրջանի քաղաքակրթության հատկանշական գիծը: Սակայն սա այլ տիպի անիմալիզմ էր, եգիպտականից սկզբունքորեն տարբեր և ավելի շատ նկարազարդման բնույթ ուներ: XVII-XIX դարերի գեղարվեստական մշակույթում կատուների նկատմամբ կային տարբեր միտումներ: Անշուշտ այստեղ մեծ դեր էին խաղում նկարչի անձնական հակումներն ու ցանկությունները: Այսպես շվեյցարացի նկարիչ Գ. Մինդը իր ամբողջ կյանքում միայն կատուներ էր նկարել, որի համար նրան անվանում էին կատվային Ռաֆաել, Ստեյնլեյնը Ֆրանսիայում լույս է ընծայել հատուկ ալբոմ՝ "Կատու" խորագրով: Սակայն գեղագիտական ըմբռնումները տարբեր էին և հիմնականում գոյություն ուներ երկու միտում: Առաջինը՝ հարգալից վերաբերմունքը դեպի շրջապատող աշխարհը, լինի դա մարդկությունը, թե կենդանական աշխարհը, սա հատկապես հատկանշական էր հումանիզմի դարաշրջանին: Այստեղ հատուկ վերաբերմունք էր ցույց տրվում այս կենդանու ներքին էությանը, նրա հոգեբանությանը, վարքագծին:
Երկրորդ միտումը նկատելիորեն տարբերվում է . դա կենդանիների մարդակերպությունն է, նրանց մարդու հատկանիշներով օժտելը: Այս դեպքում կատվի կերպարը հաճախ օգտագործում են այլաբանության համար, որպես նկարչի կամ գրողի փիլիսոփայական ըմբռնման և գեղագիտական ուղղվածության արտահայտություն:
Էջանիշներ