Ես ինքս կատւներին շատ եմ սիրում, ասեմ, որ տանն ունեմ. մի հրաշք կենդանի է…
Հիմա կփորձեմ ես էլ հարստացնել այս թեման…
Փափկամազ եկվորները
Կատուն մարդկանց հետ ապրող ամենախորհրդավոր կենդանին է: Ասում են, որ նրանք մեր մոլորակ են եկել հեռավոր աստղային աշխարհներից, որտեղից էլ բերել են մարդկանց համար անհասանելի իրենց գաղտնիքները:
Ամեն ոք, ով երբևէ հետևել է կատուներեին, անպայման նկատած կլինի, որ հենց նոր անհոգ ննջող կատուն կարող է հանկարծ կտրուկ վեր կենալ ու լարված նայել մեզ համար անտեսանելի ինչ- որ բանի: Նա ապրում է կարծես երկու աշխարհների սահմանագծում, ֆիզիկական, այսինքն` անտեսանելի, և նուրբ` թաքնված մեր աչքերից:
Բառերն ավելորդ են…
Այս ընտանի կենդանիներին, իրենց ոչ սովորական հատկությունների համար, հին ժամանակներում մեկ աստվածացնում էին, ինչպես Եգիպտոսում, մեկ կասկածելով սատանայի հետ կապի մեջ, այրում ինկվիզիցիայի խարույկի վրա, ինչպես Իսպանիայում:Երկու դեպքում էլ մարդիկ ենթադրում էին, որ կատուները զգում են և գիտեն այն, ինչ իրենց համար անհասանելի է:
Գիտնականները պնդում են, որ կատուն տարբերում է մոտ 40 բառ մեր բառապաշարից և կարող է անհամեմատ ավելի շատ հասկանալ, բայց ուղղակի… գտնում է, որ պետք չէ ավելի խորը թափանցել երկոտանի էակների տարօրինակ մտածելակերպի մեջ` հեռանալով Հզոր Բնության օրնքներից:
Ձեր ընտանեկան բժիշկը
Ըստ աստղագուշակության` կատուն կապված է Լուսնին` լուսատուին, որը մարդկանց մոտ ցանկություն է առաջացնում ընտանիք, տունուտեղ ունենալ: Շատ մարդկանց մոտ ամուսնալուծությունից հետո կամ ընտանեկան հարաբերությունները սրվելիս ցանկություն է առաջանում կատու պահել: Վիճակագրական տվյալների համաձայն պաշոնական ամուսնալուծությունների թիվը այն ընտանիքում, որտեղ ապրում են մռռանները, 2,3 անգամ ցածր է; Անկախ ու հանգիստ կատուն մեզ էլ է օգնում ինքնավստահ լինել:
Վաղուց ի վեր հայտնի է, որ կատուները կարողանում են կարգավորել մարդկանց այրան ճնշումը, թեթևացնում և կանխում են սրտանոթային հիվանդությունները: Անգլիայում և եվրոպական այլ երկրներում կատուները ծերանոցների, տարբեր կլնիկաների, մանավանդ մանկական, մշտական բնակիչներն են: Այս կենդանիները բժիշկների ամենալավ օգնականներն են հենաշարժողական համակարգի, ուղեղի գործունեության խանգարումների, մանավանդ հիշողության թուլացման ժամանակ:Մարդկանց հետ շփվելիս, նրանց գգվելիս, իրենց շոյել թույլ տալիս կատուները մերսում են ափի մեջ գտնվող կենսաբանական ակտիվ կետերը, հանգստացնում են նյարդերը իրենց մռռոցով: Իմիջիայլոց, հոգեբույժների կարծիքով, գոգին մռռացող կատուն մարդու համար ամենալավ լիցքաթափող միջոցն է: Որոշ հեգեվերլուծաբանների մոտ ընդունելության ժամանակ այցելուին քարտուղարի հետ դիմավորում է կատուն: Այնուհետև, կարծես պատահաբար ներս սողոսկելով բժշկի առանձնասենյակ, օգնում է ստեղծել ավելի հանգիստ և վստահելի մթնոլորտ:
Չարության ալեփոխարկիչ
Դուք նկատե?լ եք արդյոք, որ կատուները երբեմն լինում են ոչ միայն բարյացկամ ձեր հյուրի նկատմամբ, այլև ուղղակի ճանապարհ չտալով, քսմսվում են նրա ոտքերին: Դա նշանակում է, որ ձեր հյուրը կամ երերեսանի, կամ ակնհայտ չար մարդ է: Գուցե նաև նա փողոցից ոչ միտումնավոր իր հետ բերել է ինչ- որ վատ բան` ուրիշի ագրեսիվ բիոդաշտ կամ այլ նեգատիվ վիբրացիաներ: Բոլոր դեպքերում կատուն անձնազոհաբար կնետվի ձեզ օգնելու` փորձելով իր վրա վերցնել ողջ նեգատիվ էներգիան:
Գտնում են, որ կատուներն ապրում են ոչ միայն ներկայով, այլև մեզնից մի քիչ ավելի առաջ, ժամանակային առումով, այդ պատճառով էլ ոչ միայն զգում են, այլև հաստատ գիտեն ապագան: Այս ընտանի կենդանիները գալիք հնարավոր դժբախտությունների և բնական աղետների բարոմետրեր են: Եթե մարդիկ ավելի ուշադիր լինեն իրենց չոքոտանի բարեկամների գործողությունների նկատմամբ, կարող էին փրկվել երկրաշարժերից, ջրհեղեղներից և հրդեհներից:
Խորհուրդ
Մի քշեք կատվին ձեր քնելու տեղից, չէ? որ նա ոչ միայն ինքնահաստատվում է տանտիրուհու դերում, այլև մանրակրկիտ ուղղում է բիոդաշտի վատ ու ցավուտ աղճատումները: Այս կենդանին չտեսնված զգայուն է փոփոխությունների նկատմամաբ, որոնք տեղի են ունենում մարդու համար անտեսանելի նուրբ աշխարհում: Հենց սրա վրա է հիմնված ժողովրդական այն սովորույթը, որ կատուներին են առաջինը թողնում մտնել նոր բնակարան:
Սեր առաջին հայացքից
Երբ կատու եք ընտրում, արժե ականջալուր լինել ներքին ձայնին: Եթե առաջին իսկ հայացքից ձեր և կատվի միջև համակրանք է առաջանում, ուրեմն, նա ձերն է: Բացի դրանից` աստղագուշակության ոլորտում կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու և ինքն իր համար ման եկող էակի հարաբերությունները կախված են նրա գույնից և մազածածկույթից:
Եվ այսպես, ԽՈՅԵՐԻՆ խորհուրդ է տրվում հարթագեղմ, եռագույն կամ շերտավոր կատու պահել: ՑՈՒԼԵՐԻՆ ավելի հարմար է երկգույն փափկամազիկը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ամենալավ բարեկամները միաերանգ, երկգույն և կարճագեղմ կատուներն են, իսկ ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԻՆԸ` շեկ, շերտավոր, երկարագեղմ կատուներն են: ԱՌՅՈՒԾՆԵՐԻՆ ամենից շատ սիրում են կիսաերկարագեղմ, սպիտակ կամ եռագույն կատուները, ԿՈԻՅՍԵՐԻՆ`փափկամազ, դաշտային, մոխրագույն, ծխագույն կատուները, ԿՇԵՌՔՆԵՐԻՆ`երկգույն, կիսաերկարամազ կատուները: ԿԱՐԻՃԻՆ կապվում են հարթագեղմ սև կատուները, իսկ ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐԻՆ` նույնպես հարթագեղմ, բայց երկգույն կամ շերտավոր : ԱՅԾԵՂՋՈՒՐԸ թող տուն բերի ոչ այնքան փափկամազ, սև կամ սպիտակ կատու, ՋՐՀՈՍԸ`կարճագեղմ, չորսգույն կամ գորշ կատու: Իսկ ՁԿՆԵՐԻ համար ամենահարմարը սպիտակ, գորշ կամ վառ շիկավուն կատուն է:
Հետաքրքրի է, որ շեկ, գորշ և եռագույն կատուները էներգիայի դոնորներ են, իսկ սպիտակն ու սևը` վամպիրներ: Բայց մի վախեցեք, այդպիսի վամպիրիզմը լավ բան է: Մռռանները հավաքում են իրենց մեջ հիվանդությունների և անբարենպաստ բիոդաշտերի նեգատիվ էներգիան: Սակայն կատուներն ավելի հաճախ հայտնվում են այնպիսի տանը, որտեղ ապրում են մի քանի հոգի, և ամեն մեկն իր բախտացույցն ունի:Ի?նչ անել այդ դեպքում: Ոչինչ: Չէ? որ ոչ ծնողներին, ոչ էլ հարևաններին մենք չենք ընտրում:




Մեջբերել
հատպակես ձագերնեն շատ հավես 
Էջանիշներ