User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Կատուները մարդկության պատմության մեջ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Կատուները մարդկության պատմության մեջ

    Ընտանի կատվի և մարդու ճակատագրերը զարմանալիորեն միահյուսվել են: Նրանց համագործակցությունը սկսվել է հազարամյակներ առաջ, և մարդիկ իրենց տնային ուղեկցի ֆոսֆորափայլ աչքերում ողջ խորությամբ կարող են կարդալ ամբողջ մարդկության պատմությունը՝ իրենց բարոյական անկումները կամ հոգեկան վերելքները:
    Մարդկանց և այս համակրելի կենդանու փոխգործունեությունը կարելի է բաժանել 4 ժամանակաշրջանների: Սկզբնական շրջանում նրանց համգործակցությունը զուտ տնտեսական էր: Առաջին հողագրծները հավաքում էին հացահատիկի պաշարներ, որոնցից հաճույքով օգտվում էին բազում կրծողներ: Հնագետները նույնիսկ որպես հնադարյան հողագործության վկայություն առաջարկում են համրել պեղած բնակավայրերում հայտնաբերված մկների գործունեության առատ հետոերը: Կրծողների դեմ պայքարելու համար օգտագործվեցի կատուներ: Աշխարհի ամենահին հողագործակն բնակավայրերից մեկի ՝ Հիերիխոնայի, մ.թ.ա. 7-րդ հազարամյակի շերտում հայտնաբերել են այս հին ընտանի կենդանու կմաղքի մնացորդները: Դա եղել է նիհար, երկարավուն, տափաստանային կատու: Հետաքրքիր է այն փաստը , որ հնդեվրոպական լեզուներում այս կենդանու անվանումը հնչում է նույն կերպ՝ cat, chat, katze, ինչպես նաև կատու, հավանաբար դա կապված է հենց կենդանու տարածման հետ, ի տարբերություն շան բազմազան անվանումների, որոնց իարաից անկախ կարող էին ընտելացնել քարի դարի որսորդների տարբեր խմբեր:


    Շարունակելի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. #2
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Ես այս հոդվածը գտել եմ "Գիտություն և տեխնիկա" ամսագրի 2ժրդ համարից 1993 թվին արտադրված: Չնայած վաղեմությանը այն բավականին հետաքրիր էր ու որոշեցի կիսվել ձեր հետ

    Այսպես էլ սկսվեց կատվացեղի և մարդկության քաղաքակրթության փոխգործունեության առաջին մեծ դարաշրջանը: Հնադարան ասարակությանը հատուկ էր ոգեպաշտությունը և կենդանակերպությունը ու տարբեր կրոններում հաճախ էին օգտագործում կատվի ատրիբուտներ: Դա հատկապես ցայտուն երևում է նշանավոր եգիպտական աստվածների մոտ, որոնց սրբապատկերներում կատուն պատվավոր տեղ էր գրավում: Դա նույն նիհար տափաստանային կատուն էր, ինչ-որ Հիերիխոնայում, և հավանաբար ընտելացրել էին Եգիպտոսի հողագործները, իսկ նրանց նախնիները եղել են վայրի նուբիական կատուները: Եգիպտացիները կատվին նմանաձայնությամբ անվանում էին "միու", որը պահպանվել է ժամանակակից դասակարգման մեջ, որտեղ հատուկ մի ցեղատեսակ այդպես էլ կոչվում է՝ Եգիպտական միու:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  3. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Եգիպտական աստվածուհի Բաստետը պատկերվում է կատվի գլխով: Նա համարվում է սիրո և եևջանկության խորհրդանիշ, հովանավորում էր պտղաբերությունը: Կատուները այս առումով զգալի առանձնանում են են կաթնասունների մեջ: ԱՄՆ-ում հայտնի էր մի կատու, որն իր կյանքի ընթացքում ծնել էր 420 ձագ: Հերեդոտոսը շատ պատկերավոր է նկարագրել եգիպտացիների սերը կատուների նկատմամբ՝ որոշ զարմանք արտահայտելով իր համար անհասկանալի այդ մոլության համար: Նա ասում է, որ կատուների դիակները տանում էին Բուբաստիս քաղաքը (Բաստ աստվածուհու պաշտամունքի կենտրոնը, Ստորին Եգիպտոս), բալզամում և թողում սուրբ հանգստարաններում: Բենի-Հասանի (Կենտրոնական Եգիպտոս) գերեզմանատներից մեկում կար կատուների մոտ 130 հազար գերեզման: Հավանորեն կատվի անվանումներից մեկը՝ Puss, Pussy, Pussycat հին Եգիպտական աստվածուհու անվան՝ Bastit-Pasht ձևափոխումնէ:
    Կատվի առաջընթացը դեպի աստվածային հիերարխիայի վերին աստիճանները բերեց կատվային կենդանակերպության աստվածացմանը: Արևի աստված Ռան երբեմն հանդես էր գալիս շիկակարմիր կատվի կերպարանքով (օրինակ "մեռյալների գրքում"): Մ.թ.ա. XIV դարի գերեզմաններից մեկի որմնանկարում պատկերված է շիկակարմիր կատու՝ քաոսի ու խավարի մարմնացում հանդիսացող հրեշի գլուխը կտրելիս: XVIII դինաստիայի գերեզմաններից մեկի որսորդական որմնանկարում ևս պատկերված է թռչուն ճանկած գծավոր շիկակարմիր կատու:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Շուտով կատուները ուղևորվում են հեռավոր ճանապարհորդության, լայնորեն յուրացնելով միջերկրածովյան քաղաքակիրթ աշխարհը: Ենթադրվում է, որ ընտանի կատուներին տարածել են փյունիկացի ծովագնացները: Անտիկ աշխարհում կատուն դարձավ քաղաքակիրթ, բարեկեցիկ ապրելակերպի խորհրդանիշ: Դա երևում է, օրինակ, Պոմպեյի խճանկարներից, որոնցում պատկերված են թռչուններով լի բակը հսկող կատուները: Հունական սկահակների վրա մենք տեսնում ենք այս չարաճճի կենդանիներով զվարճացող ազնվական կանանց: Հռոմեական ազնվականների առանձնատներից կատուները տարածվեցին ամբողջ Եվրոպայով, ընդհուպ մինչև Բրիտանիա: Այս ճանապարհորդությունների ընթացքում երկարաոտ, նիհար տափաստանային կատուն մեզալյանսի մեջ է մտնում եվրոպական անտառային կարճոտնյա ու բրդոտ կատվի հետ: Ահա այսպես են դրվել ժամանակակից կատվացեղերի հիմքերը: Հռոմեացիները, մինչև ընտանի կատուների ի հայտ գալը, մկների դեմ պայքարելու համար օգտագործում էին աքիսներին ու օձերին: Մ.թ.ա. IV դարի հռոմեացի գրող Պալլադիուսը մկների դեմ պայքարելու համար առաջարկում է ոչ թե հռոմեացիների համար ավանդական դարձած կզաքիս այլ կատու:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  5. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Չիպիկը
    Վերջին խմբագրող՝ Apsara: 04.09.2007, 22:06:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #6
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Հնադարյան մեծ տերության գաղափարախոսությունը անմասն չմնաց նաև կՏՎյին սիմվոլիկայից: Հռոմեացի լեգեոներների կրծքանշաններին պատկերված էր կատու՝ որպես ճարպկության և քաջության խորհրդանիշ, ազատասեր կատուն դարձել էր Սպարտակի ապստամբության խորհրդանիշը:
    Երկրորդ մեծ ժամանակաշրջան միջնադարն է, երբ անտիկ քաղաքակրթության անկումն իր հետ բերեց մռայլ ժամանակներ:Իհարկե, որոշ տեղերում հին ավանդույթները պահպանվել էին և կատուներն այն քիչ կենդանիներից էին, որոնց թույլատրվում էր ապրել կուսանոցներում: Բայց ընդհանուր առմամբ կատվացեղի վրա թափվեց դաժանության ու անսրտության մի ալիք. կատուներին վառում էին, խեղդում ջրում, գազանաբար սպանում (այս երևույթը համնկնում էր գեղեցիկ սեռի հետապնդումների հետ, որը նույնիսկ բերեց իգական սեռի թվաքանակի նվազեցման):
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  7. #7
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Արվեստում և գրականության մեջ այնորեն տարածվեց կատվի կերպարը, և դա նույնպես դրձվ նոր ժամանակաշրջանի քաղաքակրթության հատկանշական գիծը: Սակայն սա այլ տիպի անիմալիզմ էր, եգիպտականից սկզբունքորեն տարբեր և ավելի շատ նկարազարդման բնույթ ուներ: XVII-XIX դարերի գեղարվեստական մշակույթում կատուների նկատմամբ կային տարբեր միտումներ: Անշուշտ այստեղ մեծ դեր էին խաղում նկարչի անձնական հակումներն ու ցանկությունները: Այսպես շվեյցարացի նկարիչ Գ. Մինդը իր ամբողջ կյանքում միայն կատուներ էր նկարել, որի համար նրան անվանում էին կատվային Ռաֆաել, Ստեյնլեյնը Ֆրանսիայում լույս է ընծայել հատուկ ալբոմ՝ "Կատու" խորագրով: Սակայն գեղագիտական ըմբռնումները տարբեր էին և հիմնականում գոյություն ուներ երկու միտում: Առաջինը՝ հարգալից վերաբերմունքը դեպի շրջապատող աշխարհը, լինի դա մարդկությունը, թե կենդանական աշխարհը, սա հատկապես հատկանշական էր հումանիզմի դարաշրջանին: Այստեղ հատուկ վերաբերմունք էր ցույց տրվում այս կենդանու ներքին էությանը, նրա հոգեբանությանը, վարքագծին:
    Երկրորդ միտումը նկատելիորեն տարբերվում է . դա կենդանիների մարդակերպությունն է, նրանց մարդու հատկանիշներով օժտելը: Այս դեպքում կատվի կերպարը հաճախ օգտագործում են այլաբանության համար, որպես նկարչի կամ գրողի փիլիսոփայական ըմբռնման և գեղագիտական ուղղվածության արտահայտություն:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. #8
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Առաջին միտումի գլուխգործոցն է հանդիսանում Ռ. Կիպլինգի պատմվածքը կատվի մասին, այստեղ շատ ցայտուն են արտահայտված կատվին բնութագրող երկու հատկանիշներ անկախությունը և մտերմանալու հատկությունը: Շատ բանաստեղծներ ու նկարիչներ հիանալի կերպով հասկացել են կատվի էությունը և իրենց ստեղծագործություններում ընդգծել դա: Ջերոմ Ք, Ջերոմը շատ նրբորեն ուսումնասիրել է կատվի վարքագիծը և հատուկ նրան նվիրել իր "Թոմաս Հենրիի անկումը" պատմվածքը: մեղմ քնարականությամբ է լցված Ա. Կուպրինի "Յու-յու" պատմվածքը կատվի մսին, որը հերթապահում էր հիվանդ տղայի անկողնու մոտ: Կուպրինի աղջիկը պատմել է, որ այս գրական կերպարը ունեցել է իր իրական նախատիպը, այդ կուպրինյան կատուն դուրս էր գալիս մի քանի թաղամաս այն կողմ գտնվող Փարիզի մետրոպոլիտենի մոտ ՝ դիմավորելու իր տիրոջը: Այս ժանրում շատ տիպական են նաև ֆրանսիացի գրող Կոլետտի վեպերը:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կատուները մարդկության պատմության մեջ

    Երկրորդ միտումը, որը նույպես հատկանշակա էր նոր ժամանակների քաղաքակրթությանը, ավելի լայն տարածում գտավ: Մարդակերպավորելով կենդանուն, մարդը նրան հաղորդակից է դարձնում իր աշխարհին: Այսպիսին են կատուները Բ. Պոտտերի հիասքանչ հեքիաթներում, որոնցով դաստիարակվում են տարբեր ժողովուրդների շատ սերունդներ: Այս ոճաձևին են դիմել նաև անվանի շատ գրողները:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդկության վերատրամաչափումը
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 166
    Վերջինը: 19.02.2019, 23:59
  2. Գրառումներ: 26
    Վերջինը: 13.03.2018, 02:52
  3. Պատմության մեջ այս օրը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.09.2011, 23:27
  4. Մարդկության զավակները / Children Of Men
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.08.2010, 09:47
  5. Մեր պատմության դասերը
    Հեղինակ՝ ցեղակրոն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 20.09.2008, 15:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •