Վիշապ-ի խոսքերից
Մաշկի թեփոտման ու չորացման պատճառ կարող է լինել օրգանիզմի ջրազրկումը, իսկ վերջինս առաջանում է օրինակ ոչ բավարար քանակությամբ հեղուկ խմելու հետևանքով:
Ցրտից ևս կարող է մաշկը թեփոտվել մազանոթների ոչ բավարար արյան շրջանառության դեպքում (այսինքն բավարար խոնավություն չի հասցվում մաշկի մակերես):
Կարելի է փորձել օրվա ընթացքում ավելի շատ հեղուկ (հիմնականում ջուր) խմել, այնպես որ օրվա մեջ մինիմում 3 լիտր ջուր մտնի օրգանիզմ:
Ինչպես նաև կարելի է ընդհանուր արյան շրջանառությունը լավացնող վարժություններ անել, օրինակ ամեն օր պարանով ցատկել 10-ից 20 րոպե (հանգստանալով) ու ընթացքում իհարկե չմոռանալ ջուր խմել:
Սուրճը, ալկոհոլը ու որոշ դեղամիջոցներ ջրազրկող են, յուրաքանչյուր մի գավաթ սուրճի հետ (կարելի է նաև սուրճից առաջ, հետո) առաջարկվում եմ մի մեծ բաժակ ջուր խմել:
Խոնավացնող քսուկները ժամանակավորապես կարող են քողարկել խնդիրը:
Էջանիշներ