Այս բաժնում կարող եք հարցեր ուղղել մաշկի ճիշտ խնամքի , բուժական կոսմետոլոգիայի: Ես և Հովուլիկը լինելով այդ բնագավառի մասնագետներ, սիրով կպատասխանենք: Այստեղ կարող ենք քննարկել մազահեռացումից, մազաթափությունից, մաշկի ծերացում, կնճիռներ եղունգների խնամքից, թե ով ինչպիսի շամպուններ , կրեմներ պետք է օգտագործի, որոնք են այսօր հայաստանյան շուկայի որակյալ պրեպարատները, ինչ են իրենցից ներկայացնում բուժական կոսմետոլոգիական պրոցեդուրաները.... Իսկ ովքեր ունեն այնպիսի խնդիրներ , որ չեն ուզենա համընդհանուր քննարկման դնել, կարող են առանձին նամակով տեղեկացնել: Գաղտնիությունն երաշխավերում ենք