Ուրեմ Վարդուլь ջան , քանի որ ֆորումում 3 տղա անկախ իրարից միառժամանկ քեզ շնորհավորող թեմա բացեցին /իսկ դա ինքնին արդեն ինչ որ բան ասումա/ , թույլ տուր դրանցից մեկում Աստծո նվաստ ծառան իր մի քանի բարեմաղթանքները հղի քեզ:
“Գեղեցիկ” ու “ավտոմեքենա” բարեմաղթանքը բացառում ենք , քանի որ մի մարդ որ արդեն գեղեցիկա ու մանավանդ էլ ինձանից ավտո ունի ստանալու դրա կարիքը էլ չի զգում: Ռոմանտիկ ու երջանիկն էլ արի բացառենք .. հենա ռոմանտիզմդ իր բուռն դրսևորումը արդեն իսկ տեղ է գտել ստեղծագործություններիդ մեջ , դե երջանիկ լինելն էլ բացառապես քեզանից է կախված, մարդ կա միլիարդներով էլ չի երջանկանում, մարդ էլ կա մի մարդու մեջ է գտնում այդ երջանկությունը , մարդ էլ կա եսօր սաղ օր էլի վիզ դրած akumb.am-ն էր ուզում ջարդէր, բայց քանի որ մենք հանգիստ գրում ենք ուրեմ փառք ասծո չստացվեց կրկին անգամ մոտը …
Երջանկությունդ իրոք քո ձեռքում է կլինես երջանիկ միայ այն ժամանակ երբ ամբողջ սրտով հավատաս ու ցանկանաս .. ենպես որ անցնենք հաջորդ կենացներին …
Ինչ եմ ցանկանում քեզ … առողջություն եմ ցանկանում … աշխարհի ամենաթանկ բանն եմ ցանկանում որ ոչ մի փողով ոչ մի բանով այլևս չես գնի .. առողջ լինես, հարազատներից անպակաս ու թևթիկունք լինես:
Ուրախ ու անհոգ լինես. Կողքիդ թող միշտ այնպիսի մարդիկ լինեն որ օրդ խինդով լցված լինի ու կենցաղի ոև գոյության հոգսերը ուսերիդ չծանրանան: մենակ Մարդը բանի պետք չէ, թող ընկերներդ կրկնապատնեն ուրախությունդ ու կիսեն վիշտդ, թող որ շրջապատված լինես քո սիրելիներով ու բովանադակալից ու բեղուն լինի քո համար գոյությունը:
Կյանքում ամենակարևոր գործոններից մեկը ոչ միայ ն խելոք, գեղեցիկ, զարգացած ու բարեկիրթ լինելն է այլ նաև որոշակի չափով հաջողակ լինելը, թող Աստված քո սրտի չափով քեզ դուռ բացի, ու ինչ գործ էլ որ բռնես հաջողակ լինի ապագայիդ համար:
Աշխարհում շատ մարդի տարված լինելով “ապրելով” կորցրել են հոգու հանգստությունը …. Թող որ հոգիդ խաղաղ լինի , հանգստություն ու անդորր տիրի ներաշխարհումդ:
Մենք սոսկ նվաստ մարդիկ ենք որ սիրո միջոցով կատարյալ ենք դառնում, ցանկանում եմ քեզ գտնես քո իսկական կեսին որի մեջ ինքդ քեզ կտեսնես ու կվերագտնես, որի հետ ընտանիք ստեղծելը կյանքիդ ամենաբաղձալի երազանքը կլինի: Մեծ ու երկարատև սեր եմ ցանկանում քեզ , ոչ միայն ընտանիքում այև ամենուրեք ամեն ինչին սիրով մոտենաս , քանի որը սերը միակ բնական զենքն է, որ տվել է մեզ Աստված և որի դեմ անզոր են բոլորը:
Չերկարացնեմ (չեմ սիրում երբ սառը ու հաճելի օղին տաք թեյ է դառնում)
Կարճ ասած Վարդ ջան հերթական ծնունդդ շնորհավոր ու թող ենքան ծնունդներ դեռ ունենաս որ ինքդ քո տարիքը մոռանաս ! Շնորհավոր ....
(խմանք, փառքդ շատ տեր Աստված)
Էջանիշներ