User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սիրտ Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

    Բյուրակն - Akumb.am-ի մոդերատոր։


    «Կարողացել եմ իմ մեջ ուժ գտնել և վերացնել երջանկությանս խանգարող պատճառները... Հիմա երջանիկ եմ»


    Artgeo ‎( 6:39 ):
    Բարի երեկո Բյուր։
    Բյուրակն‎( 6:40 ):
    Բարև Արտ ջան։
    Artgeo ‎( 6:40 ):
    Քեզ հետ հարցազրույցը, անձամբ ինձ համար ամենասպասվածներից ու «ամենավախենալուներից» է, քո կարծիքով որևե հիմք կա՞։
    Բյուրակն‎( 6:41 ):
    Դե հա.... վերջիվերջո, շատ անկանխատեսելի եմ։ Երբեք չես կարող ասել, թե ինչպես կվերջանա։
    Artgeo ‎( 6:41 ):
    Այսինքն, կարող է հարցազրույցից հետո սպանե՞ս ինձ
    Բյուրակն‎( 6:42 ):
    Չէ, եթե որևե մեկին վնասելու լինեի, առաջին հերթին ինքս ինձ կվնասեի։
    Artgeo ‎( 6:43 ):
    Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ հաճախակի ես ինքդ քո հետ վիճում, բայց դրա հետ մեկտեղ, հաճախ ես դրսևորում անսահման սեր սեփական անձի հանդեպ։
    Բյուրակն‎( 6:44 ):
    Կարծում եմ, որ նորմալ մարդը պետք է և՛ վիճի ինքն իր հետ, և՛ սիրի իր սեփական անձը։
    Artgeo ‎( 6:44 ):
    Իսկ ո՞րն է ավելի հաճախ քեզ մոտ։
    Բյուրակն‎( 6:45 ):
    Երևի վեճը։ Օր չկա, որ ինքս ինձ հետ չվիճեմ, բայց այնպիսի օրեր, երբ ինձ ատում եմ, ցավոք, շատ են լինում։
    Artgeo ‎( 6:45 ):
    Ուրիշներին ատո՞ւմ ես։
    Բյուրակն‎( 6:45 ):
    Ոչ, համենայն դեպս, աշխատում եմ չատել։
    Artgeo ‎( 6:46 ):
    Ինչպե՞ս է անդրադառնում դա քո վրա։
    Բյուրակն‎( 6:47 ):
    Դա առաջին հերթին կախված է նրանից, թե ինչու եմ ատում։ Հիմնականում առանց պատճառի չի լինում, բայց եթե նույնիսկ պատճառ կա, միևնույն է, արդարացում չէ՝ նորից ու նորից ատելով առաջին հերթին ես ինձ եմ վնասում։
    Artgeo ‎( 6:49 ):
    Քո խոսքում հաճախակի ես օգտագործում «Երբ ես քո տարիքում էի...» կես կատակ կես լուրջ արտահայտուտյունը, հատկապես, ո՞ր տարիքներում ես «ապրել»։
    Բյուրակն‎( 6:49 ):
    Բոլոր տարիքներում էլ ապրել եմ։ Նույնիսկ մորս արգանդում։
    Artgeo ‎( 6:50 ):
    Քո կյանքի ժամանակահատվածներից մեկում ինքդ քեզ համարում ես տիկնիկ, իսկ հիմա դարձել ես մարդ։ Լավ է տիկնի՞կ լինել, թե՞ մարդ։

    Բյուրակն‎( 6:51 ):
    Ուղղեմ, ոչ թե ժամանակահատվածներից մեկում, այլ կոնկրետ պահի... Ի դեպ, ես չեմ ինձ համարել, այլ լուսանկարիչը։ Բնականաբար, ավելի լավ է մարդ լինել։
    Artgeo ‎( 6:52 ):
    Այլ պիտակներ եղե՞լ են։
    Բյուրակն‎( 6:53 ):
    Շաաաաատ. ինքս լինելով ակտիվ մարդ, երբևէ չի եղել, որ աննկատ մնամ։ Լավ կամ վատ, բայց միշտ ու ամենուր տպավորություն թողել եմ։
    Artgeo ‎( 6:53 ):
    Նպատակադրվա՞ծ, թե՞ պարզապես այդպիսին է էությունդ։
    Բյուրակն‎( 6:53 ):
    Այդպիսին է։ Եթե նպատակադրվաց լիներ, միայն վատ տպավորություն կթողնեի։
    Artgeo ‎( 6:54 ):
    Աստված մի՞շտ է ուղեկցել քեզ։
    Բյուրակն‎( 6:56 ):
    Միշտ։ Ուղղակի սկզբում չէի նկատում, իսկ հետո ժամանակ առ ժամանակ ինքս էի հեռանում։
    Artgeo ‎( 6:57 ):
    Ներքի՞ն, թե՞արտաքին պատճառներով։
    Բյուրակն‎( 6:58 ):
    Երկուսն իրար հետ։
    Artgeo ‎( 6:59 ):
    Գրառումներից մեկում դու ասում ես որ «նորից երջանիկ ես», ի՞նչ է փոխվել։
    Բյուրակն‎( 7:00 ):
    Ուղղակի կարողացել եմ իմ մեջ ուժ գտնել և վերացնել երջանկությանս խանգարող պատճառները... բայց այդ ուժը չգիտեմ որտեղից էր։ Երևի Աստված տվեց։
    Artgeo ‎( 7:01 ):
    Բժիշկ դառնալը քո երջանկության մասնի՞կ է։
    Բյուրակն‎( 7:02 ):
    Չէ, դա կողքից է։ Ժամանակ առ ժամանակ նույնիսկ զղջում եմ, որ բժշկական եմ ընդունվել։
    Artgeo ‎( 7:02 ):
    Ո՞ւր կընդունվեիր, եթե նորից ընդունվելու լինեիր։
    Բյուրակն‎( 7:03 ):
    Ոչ մի տեղ։ Կարծում եմ, որ այն, ինչով իրոք սիրում եմ զբաղվել, հատուկ կրթություն չի պահանջում։
    Artgeo ‎( 7:04 ):
    Բնական հարց է ծագում թէ ինչո՞վ ես սիրում զբաղվել։
    Բյուրակն‎( 7:04 ):
    Սպասում էի այդ հարցին։ Բնական պատասխան՝ գրելով։
    Artgeo ‎( 7:05 ):
    Գրո՞ղ, լրագրո՞ղ, թե՞ երկուսն էլ միասին։
    Բյուրակն‎( 7:05 ):
    Երկուսն էլ միասին։ Երկուսով էլ զբաղվում եմ։
    Artgeo ‎( 7:05 ):
    Ակումբում կան մարդիկ, որոնց հետ ժամանակ առ ժամանակ բացահայտ կոնֆլիկտ ես ունենում, կա՞ն այնպիսիները ում հետ կոնֆլիկտները բացահայտ չեն։
    Բյուրակն‎( 7:06 ):
    Ոչ։ Ես ոչինչ չեմ թաքցնում։
    Artgeo ‎( 7:06 ):
    Ու չե՞ս զղջում։
    Բյուրակն‎( 7:07 ):
    Ոչ։
    Artgeo ‎( 7:08 ):
    Կա՞ որևէ մեկը աշխարհում ում սիրում ես ավելի շատ, քան եղբորդ։
    Բյուրակն‎( 7:08 ):
    Դու էլ հարց տվեցիր։ Շատ-շատ են նման մարդիկ։
    Artgeo ‎( 7:09 ):
    Այսինքն ինչպես միշտ հրաժարվո՞ւմ ես բացահայտ արտահայտել եղբորդ հանդեպ ունեցած անսահման սերը։
    Բյուրակն‎( 7:10 ):
    Ես չեմ ասում, թե եղբորս ընդհանրապես չեմ սիրում (լավ օր ես ընտրել հարցազրույց վերցնելու համար)։ Երբ դրսից որևէ մեկը որևէ մեկիս վրա հարձակում է գործում, մենք թիմ ենք դառնում, բայց ընդհանրապես նախընտրում եմ նրա հետ շփվել հեռախոսով։ Թե չէ նրա ներկայությունն իրոք նյարդերիս վրա ազդում է։
    Artgeo ‎( 7:12 ):
    Անձնական (օրինակ սիրո) հարցեր քննարկո՞ւմ ես նրա հետ
    Բյուրակն‎( 7:13 ):
    Չէ։
    Artgeo ‎( 7:14 ):
    Եղբորդ ընկերուհիների հարցում խառնվո՞ւմ ես։ Եթե դուրդ չգա, կասե՞ս նրան։
    Բյուրակն‎( 7:15 ):
    Կասեմ, բայց ընտրությունը նրանն է… Չեմ խանգառի։
    Artgeo ‎( 7:16 ):
    Ակումբն ու ակումբականները քեզ ավելի շատ հաճո՞ւյք են պատճառում, թե՞ տհաճություն
    Բյուրակն‎( 7:19 ):
    Նայած ժամանակ։ Լինում է` տհաճություն, լինում է` հաճույք, լինում է` ոմանք հաճույք, ոմանք տհաճություն։
    Artgeo ‎( 7:20 ):
    Բազմաթիվ երկրներ ես եղել ու շատ քաղաքներ ես տեսել, ո՞րն է ամենասիրուն քաղաքը ու ի՞նչն է քեզ հատկապես դուր գալիս այդ քաղաքում։
    Բյուրակն‎( 7:22 ):
    Ամենասիրունը Վիեննան էր, որովհետև ահավոր կենդանի քաղաք էր, ոնց որ քաղաքն ինքը մարդ լիներ, իսկ ամենաշատը Երևանն եմ սիրում.... Երևանից տարօրինակ ու անհեթեթ քաղաք չեմ տեսել, դրա համար էլ սիրում եմ։
    Artgeo ‎( 7:26 ):
    Ստեղծագործություններիցդ մեկը կոչվում է «Ես մազոխիստ եմ», իրո՞ք այդպես է և ինչո՞վ է դա արտահայտվում քեզ մոտ։
    Բյուրակն‎( 7:28 ):
    Չէ, պահի տակ եմ այդպես գրել։ Այդ պահին իրոք մազոխիստ էի..... ու նաև սադիստ։

    Artgeo ‎( 7:29 ):
    Հայնտնի մարդկանց դուստր լինելը պարտադրո՞ղ է։
    Բյուրակն‎( 7:31 ):
    Չգիտեմ, փորձում եմ ես ես լինել, հաճախ թաքցնում եմ ծնողներիս ով լինելը։
    Artgeo ‎( 7:32 ):
    Վախենում ես, որ նրանց անունը կստվերի՞ քոնը։
    Բյուրակն‎( 7:33 ):
    Չէ, չեմ վախենում։ Ուղղակի չեմ ուզում, որ մեզ համեմատեն։ Ուզում եմ, որ ինձ որպես Բյուրակն, ոչ տե Վահանի կամ Ռուզանի աղջիկ ճանաչեն։
    Artgeo ‎( 7:33 ):
    Ակումբում դա ավելի քան ստացվել է։ Ի դեպ ի՞նչ է քո համար Ակումբը։
    Բյուրակն‎( 7:35 ):
    Ասել եմ ու էլի կասեմ (թեկուզ դա շատերին կզայրացնի), որ Ակումբն ինձ համար ժամանցի վայր է, միայն թե այնտեղ որոշակի պարտականություններ ունեմ։
    Artgeo ‎( 7:35 ):
    Ակումբ ու ակումբականներ քեզ համար տարբեր բաներ են։
    Բյուրակն‎( 7:36 ):
    Միանշանակ
    Artgeo ‎( 7:36 ):
    Բարի, շնորհակալություն։
    Բյուրակն‎( 7:37 ):
    Խնդրեմ։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 16.07.2007, 15:08:

  2. #2
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

    Լավն էր
    Սկզբում ինձ թվաց, թե Բյուրը հարցազրույցի ընթացքում կփոխի հարցազրույցի ընթացքն ու կսկսի Artgeo-ին հարցեր ուղղել:
    Իմ համար նորություն էր միայն Բյուրակնի Երևանի հանդեպ սերը:

  3. #3
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

    Հետաքրքրիր էր հաճույքով կարդացի շնորհակալություն

  4. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

    Հոյակապ էր, բայց գրեթե ոչինչ նոր չհայտնաբերեցի, պարզապես մեկ անգամ ևս համոզվեցի, որ նա շատ ավելի թաքնված հույզեր ունի, քան ցուցադրում է:

  5. #5
    On-line
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2007
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

    Հարց Բյուրակնին: Համոզված եմ, որ շատերին կհետաքրքրի այս հարցը: Դու որոշակիորեն հիշատակեցիր քո ծնողների մասին, իսկ ովքեր են քո ծնողները, ինչ մասնագիտություն ունեն, որ ոլորտից են?
    Նամակը խմբագրեց DAR 21-ը:

  6. #6
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

    Artgeo ‎( 7:01 ):
    Բժիշկ դառնալը քո երջանկության մասնի՞կ է։
    Բյուրակն‎( 7:02 ):
    Չէ, դա կողքից է։ Ժամանակ առ ժամանակ նույնիսկ զղջում եմ, որ բժշկական եմ ընդունվել։
    Artgeo ‎( 7:02 ):
    Ո՞ւր կընդունվեիր, եթե նորից ընդունվելու լինեիր։
    Բյուրակն‎( 7:03 ):
    Ոչ մի տեղ։ Կարծում եմ, որ այն, ինչով իրոք սիրում եմ զբաղվել, հատուկ կրթություն չի պահանջում։
    Artgeo ‎( 7:04 ):
    Բնական հարց է ծագում թէ ինչո՞վ ես սիրում զբաղվել։
    Բյուրակն‎( 7:04 ):
    Սպասում էի այդ հարցին։ Բնական պատասխան՝ գրելով։
    Իսկ ինչու էս բժշկական ինստիտուտը ընտրել ՞
    ...

  7. #7
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

    Շնորհակալություն, լավ հարցազրույց էր
    Բայց կարծես կիսատ լիներ, կամ էլ, երևի, ես էի ուզում շարունակել կարդալ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

    Դու որոշակիորեն հիշատակեցիր քո ծնողների մասին, իսկ ովքեր են քո ծնողները, ինչ մասնագիտություն ունեն, որ ոլորտից են?
    Նախընտրում եմ լռել: Երբ ինձ կճանաչես որպես Բյուրակն, այն ժամանակ միայն կասեմ:
    Իսկ ինչու էս բժշկական ինստիտուտը ընտրել ՞
    Շատ տրամաբանական հարց էր: Ես առանձնապես չէի երազում բժիշկ դառնալու մասին: Պարզապես կենսաբանություն սիրում էի, իսկ մայրս էլ առիթից օգտվեց

  9. #9
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

    քանի որ հարցազրույցը շատ կարճեր.. մի քանի հարց
    1.ինչն է կամ ով է հանդիսանում քո ստեղծագործություների աղբյուրը՞
    2.Ինչի մասինես հաճույքով գրում՞
    3.Որ գրողի ոճն է քեզ համար ամենահարազատը՞
    4.Բացի գրելուց ուրիշ ինչ արվեստներով էս ստեղծագործում /նկարչություն,երաժշտությոն,բատիկա և այլն/
    ...

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

    1.ինչն է կամ ով է հանդիսանում քո ստեղծագործություների աղբյուրը՞
    Աղբյու՞ր… այսի՞նքն… Գրում եմ, երբ կարողանում եմ: Երբեք ինձ չեմ ստիպում: Այսինքն, գրում եմ, երբ ահավոր վատ տրամադրություն եմ ունենում: Դրա համար ինձ շատերը դեպրեսիվ մարդու տեղ են դնում: Հուսով եմ՝ ճիշտ հասկացա հարցը:
    2.Ինչի մասինես հաճույքով գրում՞
    Միայն ու միայն իմ
    3.Որ գրողի ոճն է քեզ համար ամենահարազատը՞
    Մորս և պապիկիս
    4.Բացի գրելուց ուրիշ ինչ արվեստներով էս ստեղծագործում /նկարչություն,երաժշտությոն, բատիկա և այլն/
    Երաժշտությունից հեռու եմ: Կիթառ եմ նվագել ժամանակին, բայց ստեղծագործել չեմ կարողացել: Իսկ այ նկարչությունն ուրիշ է… Պարզապես այս ոլորտում թեև գունային զգացողությունս շատ ուժեղ է, ֆորմայի զգացողությունս ահավոր վատ է, հետևաբար չեմ կարողանում պատկերել այն, ինչ ուզում եմ: Ստիպված միայն գույներ եմ օգտագործում:

  11. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, լավ հարցազրույց էր
    Բայց կարծես կիսատ լիներ, կամ էլ, երևի, ես էի ուզում շարունակել կարդալ
    Ախր հենց դրանից էի վախենում: Հասկանում ես, երբ մարդուն լավ ես ճանաչում (համենայն դեպս ավելի շատ քան մյուսները), ապա մտածում ես թե ինչ հարց կտային ուրիշները, այլ ոչ դու, քանի որ դու առանձնապես հարց էլ չունես: Սենց թե նենց, որոշ հարցերի պատասխաններ քո համար ավելի քան պարզ են, քանի որ դու գիտես թե ինչու է այդպես պատասխանում զրուցակիցդ, իսկ մյուսները այդ ամենը չգիտեն ու... Եսիմ

  12. #12
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    1.ինչն է կամ ով է հանդիսանում քո ստեղծագործություների աղբյուրը՞
    Աղբյու՞ր… այսի՞նքն… Գրում եմ, երբ կարողանում եմ: Երբեք ինձ չեմ ստիպում: Այսինքն, գրում եմ, երբ ահավոր վատ տրամադրություն եմ ունենում: Դրա համար ինձ շատերը դեպրեսիվ մարդու տեղ են դնում: Հուսով եմ՝ ճիշտ հասկացա հարցը:
    2.Ինչի մասինես հաճույքով գրում՞
    Միայն ու միայն իմ
    3.Որ գրողի ոճն է քեզ համար ամենահարազատը՞
    Մորս և պապիկիս
    4.Բացի գրելուց ուրիշ ինչ արվեստներով էս ստեղծագործում /նկարչություն,երաժշտությոն, բատիկա և այլն/
    Երաժշտությունից հեռու եմ: Կիթառ եմ նվագել ժամանակին, բայց ստեղծագործել չեմ կարողացել: Իսկ այ նկարչությունն ուրիշ է… Պարզապես այս ոլորտում թեև գունային զգացողությունս շատ ուժեղ է, ֆորմայի զգացողությունս ահավոր վատ է, հետևաբար չեմ կարողանում պատկերել այն, ինչ ուզում եմ: Ստիպված միայն գույներ եմ օգտագործում:
    Եթե դեմ չես ևս մի քանի հարցեր

    1.այսինքն եթե շատ մեծ երջանկություն ապրես կամ օրինակ եթե ականատեսնես լինես բնության որևիցե բնության հրաշքոին այդ պահին չէս ցանկանա գրել՞

    »Միայն ու միայն իմ
    2.Դու բացահայտել էս քո ես–ը թե նույնիսկ քո համար դու լի էս գաղնտիքներով ՞

    3.Ուրիշ կրոններ ուսումնասիրել ես՞

    4.Իսկ ինչ ես նվագել կիթառով, և քանի տարեկանում՞

    5. ինտերնետում կարող ենք գտնել քո գույներով նկարները ՞
    ...

  13. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

    1.այսինքն եթե շատ մեծ երջանկություն ապրես կամ օրինակ եթե ականատեսնես լինես բնության որևիցե բնության հրաշքոին այդ պահին չէս ցանկանա գրել՞
    Նորից կախված է տրամադրությունից: Եթե գրելու տրամադրություն չունենամ, կեղծ կստացվի: Իսկ բնության նկարագրությունը միշտ էլ ինչ-որ կերպ կապվում է ինձ հետ: Եթե հետաքրքրում եմ, կարող եմ մի փոքրիկ կտոր հավաքել, որ համոզվես:

    2.Դու բացահայտել էս քո ես–ը թե նույնիսկ քո համար դու լի էս գաղնտիքներով ՞
    Ես գաղտնիքներով լի չեմ, բայց եթե լիովին բացահայտած լինեի իմ եսը, կնշանակեր, որ ապրել եմ բոլոր հնարավոր տարբերակներով կամ էլ իմ եսն այնքան փոքր է, որ կյանքի որոշակի սահմանափակ պայմանները բավարար են, որ այն ամբողջապես ուսումնասիրեմ:

    3.Ուրիշ կրոններ ուսումնասիրել ես՞
    Այո

    4.Իսկ ինչ ես նվագել կիթառով, և քանի տարեկանում՞
    Ամեն ինչ, 12-15 տարեկանում
    5. ինտերնետում կարող ենք գտնել քո գույներով նկարները ՞
    Չէ՛, սքան չեմ արել: Բայց կարելի է գտնել իմ որոշ նկարների նկարագրություններ

  14. #14
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից կախված է տրամադրությունից: Եթե գրելու տրամադրություն չունենամ, կեղծ կստացվի: Իսկ բնության նկարագրությունը միշտ էլ ինչ-որ կերպ կապվում է ինձ հետ: Եթե հետաքրքրում եմ, կարող եմ մի փոքրիկ կտոր հավաքել, որ համոզվես:
    եթե դժվար չի հավաքի կարծում եմ շատերի համար հետաքրքիր կլինի
    ...

  15. #15
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ

    Լավ էիր վարել՝ փափուկ, մենակ շատ էր կարճ, հազիվ սկսած՝ վերջացավ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բյուրակն. Տարօրինակ փոքրիկ աղջիկ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 26.06.2014, 20:14
  2. Artgeo, շնորհավոր
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 25.03.2009, 17:25
  3. Բյուրակն` Հոլանդիա մեկնելուց առաջ
    Հեղինակ՝ impression, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.08.2007, 11:26
  4. Ծնունդդ շնորհավոր, Բյուրակն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 24.10.2006, 22:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •