User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Մերֆիի օրենքները

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մերֆիի օրենքները

    Երևի թե շատերդ են ծանոթ հանրահայտ Մերֆիի օրենքներին , բայց քչերը գիտեն, որ կապիտան Էդվարդ Մերֆիի` որ ծառայում էր Էդվարդս ավիաբազայում 1949 թվականին արտասանած սկեպտիկ արտահայտությունը կդառնա Մերֆիի օրենքների առաջին հիմնաքարը "Եթե ինչ որ մի բան կարելի է սխալ անել, ապա մարդը հենց այդպես էլ կանի":
    Ժամանակի ընթացքում Մերֆիի օրնենքները մուտք են գործել բոլոր բնագավառները այնպես որ գոյություն ունեն Մերֆիի օրենքները կյանքի մասին, Մերֆիի ռազմական օրենքներ, Մերֆիի բժշկական օրենքներ, Մերֆիի ինտերնետային օրենքներ, Մերֆիի օրենքները սեքսի մասին, Մերֆիի օրենքներ գրականության մասին .. և այլն:
    Ստորև կներկայացվի դրանցից առավել հանրահայտ ու ակտուալները:
    Վերջին խմբագրող՝ Root: 16.07.2007, 09:00:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերֆիի օրենքները

    Մերֆֆի օրենքը
    Եթե մի անհաջողություն կարող է լինել, ապա կլինի:

    Հետևանքներ:
    1. Ամեն ինչ այդքան հեշտ չէ, որքան թվում է:
    2. Ամեն մի աշխատանք ավելի շատ ժամանակ է պահանջում քան Ձեզ թվում է:
    3. Բոլոր անհաջողություններից հենց այն տեղի կունենա, որից ամենամեծ վնասն է:
    4. Եթե պրոբլեմի 4 հնարավոր պատճառ նախորոք կանխատեսելի են, ապա անպայման կգտնվի 5-րդը:
    5. Ամեն անգամ, երբ գործի եք անցնում, անպայման կգտնվի մի ուրշ գործ, որը ավելի շտապ է:
    6. Ամեն մի հանգուցալուծում ծնում է նոր պրոբլեմներ:


    Կալագանի նշումները Մերֆիի օրենքի հետ կապված:
    Մերֆին օպտիմիստ էր:


    Ռենարի դիտարկումը:
    Պահեր են գալիս երբ ամեն ինչ ստացվում է, մի սարսափեք դա կանցնի ….


    Մերֆիի ` թերմոդինամիկայի օրենքը
    Ճնշման տակ ամեն ինչ վատթարանում է:


    Մինչև ` իրավիճակի կայունանալը, այն սովորաբար վատթարանում է:
    Իսկ ով ասեց որ այն կայունանում է ?

    Չիզհոլմի օրենքը:
    Այն ամենը ինչ կարող է փչանալ փչանում է:
    Հետևանք:
    Այն ամենը ինչ չի կարող փչանալ նույնպես փչանում է:

    Եթե գործերը լավ են գնում ապա մոտ ապագայում ինչ որ մի բան լինելու է:
    Հետևանք:
    Երբ գործերը շատ վատ են գնում , մոտ ապագայում նրանք ավելի վատ կգնան:
    Եթե Ձեզ թվում է թե իրավիճակը բարելավվում է , ապա դուք ինչ որ մի բան հաշվի չեէ առել:

    Բոլոր առաջարկությունները մարդիկ այլկերպ են հասկանում քան նա ով առաջարկում է:
    Հետևանք:
    Նույնիսկ եթե Ձեր բացատրությունը այնքան պարզ է, որ բացառում է ամեն մի հերյուրանքի առաջացում , միևնույն է կգտնվի մի մարդ որը Ձեզ սխալ կհասկանա:
    Սքոթթի օրենքը
    Կարևոր չէ որ ամեն ինչ սխալ է գնում, կարևորը որ կողքից լավ է նայվում…

    Պադերի օրենքը:
    Այն ամենը ինչ լավ է սկսվում , վատ է վերջանում:
    Այն ամենը ինչ վատ է սկսվում վերջանում է ավելի վատ:


    Ստոկմայերի թեորեմը:

    Եթե թվում է ` գործը հեշտ է անել. Ապա անպայման դժվար է լինելու, իսկ եթե տեսքից այն դժվար է թվում, ապա բացարձակապես անիրագործելի է :

    Ավելացվել է 16 րոպե անց
    Root-ի աքսիոմը:

    Ամեն օր չի որ Անուլի ծնունդնա:
    Հետևանք:
    1. Ինչքան կարաք շատ կերեք ու խմեք առիթներին, հնարավոր է այլևս առիթ չունենաք:
    2. Ամեն մի Անուլ չի իրա ծնունդը տենց լավ անցկացնում:
    3. Ամեն մի ակումբցի չի որ հարավորություն ունի ոչ ամեն մի Անուլի ծնունդին ներկա լինելու:
    4. Եթե երեկ Անուլի ծնունդն էր .. մի ուրախացեք .. վաղը Լեգնայի ծնունդն է ~
    Վերջին խմբագրող՝ Root: 16.07.2007, 10:00: Պատճառ: Գրառման ավելացում

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (02.01.2010), Ֆոտոն (01.01.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերֆիի օրենքները

    Եթե ինչ որ մի բան պետք է անել, ապա դա պետք է անել նախքան դրա մասին մտածելը:
    Հետևանք:
    Եթե դու մտորումների մեջ ես մի բան անել կամ չանել ... ապա դու արդեն հաստատ ուշացել ես ..

  5. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերֆիի օրենքները

    Եվս մեկ օրենք՝ Մերֆիից

    եթե անախորժությունը պետք է տեղի ունենա, ապա այն հաստատ տեղի կունենա ձեզ համար ամենաանհարմար պահին…
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերֆիի օրենքները

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ինչ որ մի բան պետք է անել, ապա դա պետք է անել նախքան դրա մասին մտածելը:
    Հետևանք:
    Եթե դու մտորումների մեջ ես մի բան անել կամ չանել ... ապա դու արդեն հաստատ ուշացել ես ..
    Հետո էլ ինձ ասում են մի բան անելուց առաջ 1000 անգամ մտածի… Դրա համար էլ միշտ ուշացողի դերում եմ

  7. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերֆիի օրենքները

    Ես կարծում եմ որ սեքսը լոգիկայից ավելի լավն է, բայց չեմ կարող ապացուցել դա:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Խիղճը մեղքից չի պաշտպանում, այլ խանգարում է հաճույք ստանալ:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Պարը - դա հորիզոնական ցանկությունների ուղղահայաց ներկայացումն է

    Ավելացվել է 5 րոպե անց
    Գայթակղությունից խուսափելու լավագույն միջոցը նրան տրվելն է ...

    Ավելացվել է 8 րոպե անց
    Տրվեք գայթակղությանը , այն կարող է այլևս չկրկնվել:

    Ավելացվել է 9 րոպե անց
    Ամուսնական կյանքի առաջին օրենքը ` եթե դուք ճիշտ եք .. շուտափույթ ներողություն խնդրեք:

    Ավելացվել է 11 րոպե անց
    Սերը դա ` ժամանակավորապես խելահեղության մի ձև է , որը բուժվում է միայն ամուսնության միջոցով:
    Վերջին խմբագրող՝ Root: 16.07.2007, 14:32: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերֆիի օրենքները

    Պարը - դա հորիզոնական ցանկությունների ուղղահայաց ներկայացումն է
    Էս ինչ դաժան նորություններ եմ իմանում իմ մասին

  9. #8
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերֆիի օրենքները

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ դաժան նորություններ եմ իմանում իմ մասին
    Դաժան չի, դաժանը էն ա, որ հորիզոնական ցանկությունները կան, բայց ուղղահայաց չես կարում ներկայացնես, կամ ավելի դաժան տարբերակ էլ կա՝ երբ հորիզոնական ցանկություններ չկան եթե էսքանով չմխիթարվես էլի բաներ կմտածեմ

  10. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերֆիի օրենքները

    Մերֆիի քաղաքական օրենքները

    Լիբերմանի օրենքը
    Բոլորն են ստում, բայց դա նշանակություն չունի , քանի որ ոչ մեկ չի լսում

    Տոդտի պրինցիպը
    Կարևոր չէ Ձեզ ինչ են ասում, միևնույն է Ձեզ ամբողջ ճշմարտությունը չեն ասում:
    Կարևոր չէ ինչի մասին են ասում, խոսքը միշտ էլ փողի մասին է:

    Ուոտրգեյթյան(WaterGate) պրինցիպ
    Կաշառակերության և կառավարության մասին միշտ անցյալ ժամանակով է հայտարարվում:

    Էվանսի օրենքը:
    Եթե դուք պահպանում եք Ձեր գլուխը այն ժամանակ երբ մնացածը դա կորցնում են ապա դուք, ինչ որ, իրավիճակը լավ չէք ընկալում երևի ..

    Փրայսի օրենքները:

    Մինչև յուրաքանչյուրը չուզի, ոչ մեկ չի ստանա:
    Վարակիչ է ամեն ինչ:

    Գլայմի հաջողության բանաձևը
    Հաջողության գաղտնիքը - անկեղծության մեջ է : Հենց Դուք դա կարողանում եք ցուցադրել հաշվեք Ձեր գործերը եղած են:

    Վեյլերի օրենքնը:
    Մարդու համար ոչ մի անհնար բան չկա, եթե նա ինքը դա չպետք է անի:

  11. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերֆիի օրենքները

    Ղեկավարը միշտ չէ որ ճիշտ է, բայց նա միշտ ղեկավար է :

    Պրոբլեմի լուծման վրա ծախսված ժամանակը հակառակ համեմատական է այդ պրոբլեմի ակտուալությանը:

    ՄԻ շտապեք կատարել հրամանը, այն կարող է փոխվել:

    Ղեկավարը դա մի մարդ է, որը աշխատանքի է գալիս ուշ երբ դուք շուտ եք եկել, և գալիս է լույսը չբացված, երբ դուք ուշացել եք:

    Հաջող կարյերայի հասած յուրաքանչյուր տղամարդու մեջքին կանգնած է մտախոհ մի կին:

    Խոսքի ազատությունը ղեկավարի համար նշանակում է աշխատակցին ազատ ընդհատելու իրավունք, իսկ աշխատակցի համար` լեզուն ազատ բերանում պահելու իրավունք:

    Եթե օրական աշխատենք 8 ժամ , ապա ժամանակի ընթացքում կարելի է դառնալ ղեկավար և աշխատել 12 ժամ:

    Ինչքան փոքր է քո պաշտոնը , այնքան ավելի նկատելի է քո բացակայությունը աշխատանքի տեղը:

    Մարդիկ ոչինչ չանելու համար ջանք չեն խնայում:


    8 հոգի ավելի շատ են գործից գլուխ հանում քան 12-ը:

    Երբեք մի փնտրեք այն խափանումը, որը երբեք չեք կարող սարքել:


    Փորցը ձեռք է բերվում փչացրած սարքավորումներից ուղիղ համեմատական ձևով:

    Մարքեթինգը սովորական վաճառք է համալասարանական կրթությամբ:

    Դժվար աշխատանքից ոչ մեկ դեռ չի մահացել, բայց ինչու փորցել ճակատագիրը ~:

    Ժամանակը պատրանք է, ճաշի ժամանակը ` կրկնակի:


    Վարկանիշը դա այն է ինչ մնացած մարդի չգիտեն Ձեր մասին:

    Հայտնի է որ մարդը կարող է հավերժ նայել 3 բանի վրա, ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրը և ինչպես է աշխատում մի այլ մարդ:

    Շատ բան կարելի է ստիպել մարդուն սեփական ցանկությամբ անել:

    Լավ ճիպոտի դեպքում ոչ մի Պրյանիկ էլ պետք չի ...

    Համեստ լռությունը ամենալուրջ փաստարկն է ղեկավարության հետ բանավիճելու ընթացքում:

  12. #11
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերֆիի օրենքները

    Ախմախ օրենքներ են…
    Լի դեպրեսիվությամբ և սխալ պեսեմիստությամբ:

  13. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերֆիի օրենքները

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախմախ օրենքներ են…
    Լի դեպրեսիվությամբ և սխալ պեսեմիստությամբ:
    Գուցե , քո տեսանկյունից, մեր տեսանկյունից և այլն ,
    սակայն կյանքի փորցը ցույց է տվել, որ այս օրենքներով առաջնորդվող մարդիկ ավելի մեծ հաջողությունների են հասել , քան չառաջնորդվողները, այսինքն "հաշվի առնելով" այս օրենքները, փորցը ցույց է տվել, որ մարդիկ ավելի արդյունավետ որոշումների են հանգում այդ սկեպտիկ օրենքները հաշվի առնելով քան ասեն այլ պայմաններում:
    Դու , ես կամ մենք կարող ենք սա ընդունել որպես սկեպտիցիզմ ու պեսսիմիզմ , վերջի վարյանտ կարանք անունը դնենք էշություն ու անցնի գնա, բայց դրանից դրա էությունը չի փոխվում, քանի որ պրակտիկան ու կյանքը այլ բան են ցույց տալիս: Այս օրենքները գրված չեն նրա համար, որպեսզի պատրանք ստեղծեն որ կյանքը կատարյալ է, այլ որպեսզի սովորեցնեն մարդկանց հաշվի առնել մնացած գործոնները և նվազագույնս սխալվեն ու անարդյունավետ գործեն:

  14. #13
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերֆիի օրենքները

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե , քո տեսանկյունից, մեր տեսանկյունից և այլն ,
    սակայն կյանքի փորցը ցույց է տվել, որ այս օրենքներով առաջնորդվող մարդիկ ավելի մեծ հաջողությունների են հասել , քան չառաջնորդվողները, այսինքն "հաշվի առնելով" այս օրենքները, փորցը ցույց է տվել, որ մարդիկ ավելի արդյունավետ որոշումների են հանգում այդ սկեպտիկ օրենքները հաշվի առնելով քան ասեն այլ պայմաններում:
    Դու , ես կամ մենք կարող ենք սա ընդունել որպես սկեպտիցիզմ ու պեսսիմիզմ , վերջի վարյանտ կարանք անունը դնենք էշություն ու անցնի գնա, բայց դրանից դրա էությունը չի փոխվում, քանի որ պրակտիկան ու կյանքը այլ բան են ցույց տալիս: Այս օրենքները գրված չեն նրա համար, որպեսզի պատրանք ստեղծեն որ կյանքը կատարյալ է, այլ որպեսզի սովորեցնեն մարդկանց հաշվի առնել մնացած գործոնները և նվազագույնս սխալվեն ու անարդյունավետ գործեն:
    Գուցե ինչ որ տեղ և կարողանաս ավելի մեծ հաջողությունների հասնես այս օրենքներից հետևելով: Բայց այս օրենքներին հետևելով լցվում ես կյանքի նկատմամբ ատելիությամբ: Որը հաստատ ավելի մեծ վնաս կտա կյանքը զգալու համար քան թե օգուտ կտա այն հաջողությունները:

    Հ.Գ. Ինչու՞ ա այս թեման զվարճալի բաժնում:

  15. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերֆիի օրենքները

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե ինչ որ տեղ և կարողանաս ավելի մեծ հաջողությունների հասնես այս օրենքներից հետևելով: Բայց այս օրենքներին հետևելով լցվում ես կյանքի նկատմամբ ատելիությամբ: Որը հաստատ ավելի մեծ վնաս կտա կյանքը զգալու համար քան թե օգուտ կտա այն հաջողությունները:

    Հ.Գ. Ինչու՞ ա այս թեման զվարճալի բաժնում:
    Հումորով մոտեցիր ես ամեն ինչին ու գուցե ատելությամբ չլցվես, այլ հաճելի "խորամանկությամբ":

    Հ.Գ. Եթե քո համար զվարճալի չէ այն ինչի մասին խոսում է Մերֆին ապա ես քեզ չեմ նախանձում թե հումորի առումով թե կենսակերպի:
    Թեման դրա համար էլ Փիլիսոփայություն բաժնում չի տեղադրված, որ մեծ վնաս չտա կյանքը զգալու համար

  16. #15
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերֆիի օրենքները

    Ինձ մնում ա մենակ մեկ անգամ ևս կրկնվել, որ ախմախ մտքեր են մենակ:
    Այստեղ մենակ դառը հումոր կարա զգա այն մարդը, որը ինչ-որ չափով համաձայն ա Մերֆիի մտքերի հետ: Մտածելով, թե ինչքան տոշնի ա ասում է՜: Բայց իրականում անհաջողակ մարդու մտածելակերպ է:

    Կյանքը շատ հաճելի բան ա:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. կյանքի չգրված օրենքները
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 17
    Վերջինը: 28.05.2009, 23:51
  2. <<Ափալ-թափալ>> ընդունվող օրենքները
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 23.04.2008, 19:30
  3. Հոգևոր զարգացման 18 օրենքները
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 13.09.2007, 01:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •