...
...և ծնվեց մարդկանցից դաժանությունը
և այդ ապուշ "նա"-ն զարմացավ
հավաքեց իր մեջ այդ զարմացած բթությունը
խորը քնից հանկարծ արթնացավ
...և ապա ծնվեց մարդկանցից բարին`
դաժանությանը հաղթել փորձելու
և այդ ապուշ "նա"-ն դիմեց չարին`
բարուն ապստամբելու համար պատժելու
...և ծնվեց մարդկանցից հնազանդ ստրկությունը
բարուն ու չարին հլու ու լուռ ենթարկվող
և այդ ապուշ "նա"-ն ընդունեց իր պարտությունը
չնայած հենց նա էր ի սկզբանե պարտվող
...և ծնվեց մարդկանցից ազատատենչությունը
այդ ստրուկին իր տեղը վերջապես ցույց տալու
և այդ ապուշ "նա"-ն` իր խղճուկ էությունը
տեսավ` ազատն երբեք ստրուկ չի դառնալու
...և ծնվեց մարդկանցից մարդը վերջապես
անմարդկայինն աշխարհի երեսից վերացնելու
և այդ ապուշ "նա"-ն հիմա փոխվեց էապես
ե՞րբ է ինչ-որ մի նոր բան ծնվելու...
Էջանիշներ