http://www.imagger.com/view/820889_akumb3.jpg.html
http://www.imagger.com/view/400080_akumb2.jpg.html
http://www.imagger.com/view/51472_akumb1.jpg.html
http://www.imagger.com/view/757747_mayka_4.gif.html
Smokie (03.04.2014)
Տպելու հարց լինի, ասեք. Ես ետ գործով եմ զբաղվում: Իդեպ վերջերս ֆորումի ընկերներիս շնորհիվ պատրաստեցի Սեվակի դիմանկարով մայկաներ, որոնք արդեն սերիական արտադրության մեջ են, ու արդեն կարող եք գտնել տարբեր խանութներում
http://sevak2424.narod.ru/
Նկարի մեջ ես եմ Իսկ ֆորումի շապիկների դիզաենի մասին կմտաևեմ:
Smokie (03.04.2014)
գաղափարը շատ-շատ լավն է!
մենակ թե ազատվեք դրոշա-զինանշանա-հիմնախառը տարբերակներից, հա՞:
կարելի է շատ հավես, սիրուն, պայծառ, ակումբոտ բան պատրաստել: էսքան նկարիչներ կան Ակումբում, թող մի լավ բան մտածեն: Ինձ, կողմնապահություն չեմ անում , դուր է գալիս քույրիկիս պատրաստած "գրաֆիտին"` շատ պայծառ է ու երիտասարդական: Գուցե դրա շուրջը մի բան մտածել, գուցե նոր մի բան... ուղղակի պետք է լուրջ քննարկել
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Վայ, մարդի՛կ, ինչ հրաշք գաղափարհ ա… լուրջ, եկեք իրագործենք )))
նենց հավեսս տվեց… ուզում եմ
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Շատ լավ միտք է, ու բոլորովին դժվար չէ իրականացնել, ի նկատի ունեմ ֆինանսական տեսանկյունից: Կան հատուկ թղթեր, որոնց վրա պրինտ արված ցանկացած նկար արդուկի միջոցով կարելի է կպցնել վերնաշապիկին:
Ինչ վերաբերվում է դիզայնին, ապա իմ մինիմալիստական ճաշակով առաջարկում եմ առջևում աջ կողմում փոքր գրված լինի akumb.am, իսկ այ մեջքի մասում մեծ գունավոր ինչ-որ դիզայնով լոգո: Այստեղ խիստ հոգեբանական պահ կա, ոչ ոք չի համարձակվի դիմացից ուշադիր զննել ձեր հագուստը, իսկ մեջքից նման խնդիր չկա և ակումբը ավելի հայտնի կդառնա,
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Smokie (03.04.2014)
Լավ միտք ա, կաշխատեմ օգտակար լինեմ
Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին և շուրթերի վրա դողում, աղոթքի պես աստվածային, լույսն է սիրո քեզ ուղեկցում ամեն վարկյան ռազմի դաշտում, սերն է, որ մեզ գուցե փրկի, կամ ել կորցնի անապատում...
Այսինքն քայլող պլակատ ենք դառնալու
Լավ մտահաղացում ա, հատկապես մեջքին նիկը գրելը:
Բայց լավ կլինի շատ զիզի-բիզի, թիթիզ բան չլինի, էլի գունեղ, բայց լուրջ բան լինի, չդառնա ասենք կասկադի շապիկներից: Գրություններն էլ շատ մեծ չլինեն:
Կարելի է դիմացը պատկերել փոքրիկ ծածանվող եռագույն՝ վրան զինանշանը կամ ասենք Ակումբին լոգո սարքենք դա լինի:
հ.գ. Իմի վրա կարող եք դռակոն պատկերել, որը բերանից կրակ ա թողնում, մի հատ ասպետ էլ ուզում ա գլուխը կտրի, դռակոն ասում ա,- արա էսա կբոցեմ գրիլ կդառնաս, -ասպետը էդ մոմենտին վազում ա առաջ, մեկել հետեվից երեխեքի լացն ա լսվում, թե պապա զգուշ կարող ա կծի-մծի:
Սա կատակ «Մեծապատիվ մուրացկանների» մոտիվներով:
Լուրջ լավ առաջարկ ա, մնում ա սաղիս ճաշակով լինի ու միանման:
Ինչու՞ անպայման միանման։ Կարելի է մի քանի տարբերակներ սարքել, տարբեր ոճերի ու բովանդակությամբ, ու ամեն մեկը կընտրի իրեն առավել հոգեհարազատը։
Օրինակ, կարելի է ամեն մի շապիկի վրա Ակումբը տարբեր տեսանկյուններից դիտարկել։
Ասենք, շապիկներից մեկը լինի շատ ջահելական, աշխույժ մի բան, ներկայացնի ակումբի ընկերական ջերմ մթնոլորտը, ժամանցը։
Մյուսը ներկայացնի Ակումբի հայկականությունը՝ «Պահպանենք հայ գիրն ու գրականությունը» կարգախոսով, ստեղծագործողի անկյունով, հայկական ոճի դիզայնով և այլն։
Մի ուրիշն էլ լինի քաղաքական թեժ քննարկումների ոգով։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Smokie (03.04.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ