User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: 13. Խաղի ավարտի ազդարարում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    13. Խաղի ավարտի ազդարարում

    13. Խաղի ավարտի ազդարարում


    Աշխարհն աշխարհով, մնաց բոլոր փոխհարաբերությունները մի կողմ դրած, բայց զինծառայողները հարգում են միմյանց սրբությունները, չեն կարող իրենց թույլատրել վիրավորել դիմացինի սրբությանը...
    - Հովո, - ձայնում է զինվորներից Հարութը:
    - Ասա, - պատասխանում է Հովոն:
    - Գլուխդ 10 անգամ ուժեղ պատին խփիր:
    - Հո չես գժվել ա՛յ ... – կետերի փոխարեն հանգիստ կարող եք յոթ հարկանի հայհոյանք կարդալ:
    - Հովո, հորս արև, գլուխդ 10 անգամ ուժեղ պատին խփիր:
    Հովոյի հայհոյանքը սառում է շուրթերին: Խոսքը գնում է Հարութի սրբության, Հարութի հոր արևի մասին: Հովոն առանց տատանվելու պտտվում ու գլուխը 10 անգամ ուժեղ պատին է խփում: Հետո գլուխը բռնած նստում է, զգացվում է, որ ուժեղ գլխացավ ունի, բժժած է: Հինգ րոպե նստում է ապա դառնում Հարութին.
    - Հարութ, արածիդ համար ինքդ քեզ պատժիր:
    - Հա՛, բա ո՞նց:
    - Հարութ, հորս արև պատժիր քեզ:
    Այս անգամ երկընտրանք չունի Հարութը, քանի որ հիմա էլ խոսքը իր բանակային ընկերոջ սրբության մասին է գնում:
    - Ինչպե՞ս պատժեմ, - խեղճացած հարցնում է Հովոյին:
    -Հորս արև, տասնհինգ անգամ ինքդ քեզ ուժեղ ապտակիր, - չի հապաղում Հովոն:
    Սրան հաջորդում է ննջասենյակում տարածվող տասնհինգ ապտակների ձայնը, որից հետո Հարութի այտը կարմրում է:
    Այս խաղը մեր ննջասենյակում, որտեղ երեսուն հոգի են քնում, արդեն լայն տարածված է: Խաղին չենք մասնակցում չորս հոգով: Մեզ ոչ մեկն այդպիսի առաջարկ չի անում, երևի հասկանալով, որ եթե անգամ նրա սրբությունը հարգելով ասածն անենք, հետո շանսատակ կանենք:
    Զինվորների երևակայությունը, պարզվում է, բավական ուժեղ է: Ննջասենյակից «հորս արև» արտահայտությունից հետո լսվում է աքլորի ծուղրուղուն, շան հաչոցը, ձիու խրխինջը, գնացքի ձայնը, մեկը մի ոտքի վրա կանգնում է մի քանի ժամ, մյուսը դուրս է գալիս բակ և քացով խբում բանից անտեղյակ ընկերոջը, երբ վերջինս գալիս է երդվողի հետ հաշվեհարդար տեսնելու, դեռ չի հասցնում մոտենալ, երբ այդ նույն մարդը երդվում է.
    - Հորս արև, ինձնից վրեժդ չլուծես, Ստեփանին խփիր:
    Կյանքը բավական ուրախ ու զվարթ է անցնում այս խաղի շնորհիվ, չնայած զինվորների հաճախակի ստացած վնասվածքներին: Բայց ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ այս խաղը մի օր պետք է մոռացվեր ու այդ օրն եկավ:
    Գիշեր էր, հանգիստ քնած էի: Ժամը մեկին զարթնում եմ ուժեղ գմփոցներից: Աչքերս բացում ու տեսնում եմ, որ Տիգրանը գլուխը ուժգին պատին է տալիս, ինձնից երկու քայլի վրա: Զինվորների ծիծաղից հասկանում եմ, որ մեկն ու մեկն էլի երդել է: Ի՞նչ անել: Ասել. «մի արա՛», կնշանակի վիրավորել երդվողի սրբությունը: Բայց չէ որ լուծումն ակնհայտ է: Պետք է երդվել, առաջին ու վերջին անգամ:
    - Տղերք, - ձայնում եմ, - մի րոպե ուշադրություն:
    Բոլորը շրջվում են իմ կողմը:
    - Տղերք, - ասում եմ, - հորս արև, էլ «հորս արև» երդվելով իրար ինչ-որ բան անել չտաք:
    Ննջասենյակում քար լռություն է: Մեկ րոպե հետո մեկը կամացուկ ասում է.
    - Վա՛յ քո...
    Արդեն երկու շաբաթ է անցել: Կարծես թե այս խաղն արդեն մոռացվել է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (01.08.2009), h.s. (07.09.2009), Nare-M (16.04.2011), Progart (11.04.2019), Rammstein (11.12.2010), Surveyr (17.09.2009), Արևածագ (09.11.2010), Գևոր (02.08.2009), Լեռնցի (26.08.2009), Կաթիլ (13.08.2009), Մանուլ (24.08.2009), Նաիրուհի (09.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսեր
    Հեղինակ՝ thefirst1, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 27.09.2011, 20:31
  2. Գուշակի՛ր խաղի արդյունքը
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 28.01.2010, 17:09
  3. խաղի գրաֆիկա
    Հեղինակ՝ Sanasar, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 12
    Վերջինը: 15.10.2009, 10:09
  4. Ցիտադել Խաղի Կանոնները
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.03.2009, 01:15
  5. Հայտարարված է խաղի սցենարի մրցույթ
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.05.2007, 15:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •