User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: 13. Խաղի ավարտի ազդարարում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    13. Խաղի ավարտի ազդարարում

    13. Խաղի ավարտի ազդարարում


    Աշխարհն աշխարհով, մնաց բոլոր փոխհարաբերությունները մի կողմ դրած, բայց զինծառայողները հարգում են միմյանց սրբությունները, չեն կարող իրենց թույլատրել վիրավորել դիմացինի սրբությանը...
    - Հովո, - ձայնում է զինվորներից Հարութը:
    - Ասա, - պատասխանում է Հովոն:
    - Գլուխդ 10 անգամ ուժեղ պատին խփիր:
    - Հո չես գժվել ա՛յ ... – կետերի փոխարեն հանգիստ կարող եք յոթ հարկանի հայհոյանք կարդալ:
    - Հովո, հորս արև, գլուխդ 10 անգամ ուժեղ պատին խփիր:
    Հովոյի հայհոյանքը սառում է շուրթերին: Խոսքը գնում է Հարութի սրբության, Հարութի հոր արևի մասին: Հովոն առանց տատանվելու պտտվում ու գլուխը 10 անգամ ուժեղ պատին է խփում: Հետո գլուխը բռնած նստում է, զգացվում է, որ ուժեղ գլխացավ ունի, բժժած է: Հինգ րոպե նստում է ապա դառնում Հարութին.
    - Հարութ, արածիդ համար ինքդ քեզ պատժիր:
    - Հա՛, բա ո՞նց:
    - Հարութ, հորս արև պատժիր քեզ:
    Այս անգամ երկընտրանք չունի Հարութը, քանի որ հիմա էլ խոսքը իր բանակային ընկերոջ սրբության մասին է գնում:
    - Ինչպե՞ս պատժեմ, - խեղճացած հարցնում է Հովոյին:
    -Հորս արև, տասնհինգ անգամ ինքդ քեզ ուժեղ ապտակիր, - չի հապաղում Հովոն:
    Սրան հաջորդում է ննջասենյակում տարածվող տասնհինգ ապտակների ձայնը, որից հետո Հարութի այտը կարմրում է:
    Այս խաղը մեր ննջասենյակում, որտեղ երեսուն հոգի են քնում, արդեն լայն տարածված է: Խաղին չենք մասնակցում չորս հոգով: Մեզ ոչ մեկն այդպիսի առաջարկ չի անում, երևի հասկանալով, որ եթե անգամ նրա սրբությունը հարգելով ասածն անենք, հետո շանսատակ կանենք:
    Զինվորների երևակայությունը, պարզվում է, բավական ուժեղ է: Ննջասենյակից «հորս արև» արտահայտությունից հետո լսվում է աքլորի ծուղրուղուն, շան հաչոցը, ձիու խրխինջը, գնացքի ձայնը, մեկը մի ոտքի վրա կանգնում է մի քանի ժամ, մյուսը դուրս է գալիս բակ և քացով խբում բանից անտեղյակ ընկերոջը, երբ վերջինս գալիս է երդվողի հետ հաշվեհարդար տեսնելու, դեռ չի հասցնում մոտենալ, երբ այդ նույն մարդը երդվում է.
    - Հորս արև, ինձնից վրեժդ չլուծես, Ստեփանին խփիր:
    Կյանքը բավական ուրախ ու զվարթ է անցնում այս խաղի շնորհիվ, չնայած զինվորների հաճախակի ստացած վնասվածքներին: Բայց ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ այս խաղը մի օր պետք է մոռացվեր ու այդ օրն եկավ:
    Գիշեր էր, հանգիստ քնած էի: Ժամը մեկին զարթնում եմ ուժեղ գմփոցներից: Աչքերս բացում ու տեսնում եմ, որ Տիգրանը գլուխը ուժգին պատին է տալիս, ինձնից երկու քայլի վրա: Զինվորների ծիծաղից հասկանում եմ, որ մեկն ու մեկն էլի երդել է: Ի՞նչ անել: Ասել. «մի արա՛», կնշանակի վիրավորել երդվողի սրբությունը: Բայց չէ որ լուծումն ակնհայտ է: Պետք է երդվել, առաջին ու վերջին անգամ:
    - Տղերք, - ձայնում եմ, - մի րոպե ուշադրություն:
    Բոլորը շրջվում են իմ կողմը:
    - Տղերք, - ասում եմ, - հորս արև, էլ «հորս արև» երդվելով իրար ինչ-որ բան անել չտաք:
    Ննջասենյակում քար լռություն է: Մեկ րոպե հետո մեկը կամացուկ ասում է.
    - Վա՛յ քո...
    Արդեն երկու շաբաթ է անցել: Կարծես թե այս խաղն արդեն մոռացվել է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (01.08.2009), h.s. (07.09.2009), Nare-M (16.04.2011), Progart (11.04.2019), Rammstein (11.12.2010), Surveyr (17.09.2009), Արևածագ (09.11.2010), Գևոր (02.08.2009), Լեռնցի (26.08.2009), Կաթիլ (13.08.2009), Մանուլ (24.08.2009), Նաիրուհի (09.07.2011)

  3. #2
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 13. Խաղի ավարտի ազդարարում

    Շատ լավն էր Նման բաներ մեր դպրոցում էլ են անում… Մի բան հաշվի չես առել՝ միայն հայրը չի սրբություն… կարող են հիմա էլ մոր արև երդվել… Դրա հաամր էլ, եթե նման փորձ լինի, երդում կեր, որ էլ ոչ ոք սրբության արև երդում չուտի

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 13. Խաղի ավարտի ազդարարում

    Անկեղծ ասա, դու ես իրանց սովորացրել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #4
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 13. Խաղի ավարտի ազդարարում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ ասա, դու ես իրանց սովորացրել
    չէ

  6. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 13. Խաղի ավարտի ազդարարում

    Խաղին չենք մասնակցում չորս հոգով:


    Խե-խե... Մեր մոտ էլ էր տարածված, բայց... ես չէի մասնակցում

    Ամենածիծաղելի հորս արևները -

    1. Մեկին երդեցին ու հետո ստիպված կանգնեց պատի տակ ու ընկավ ձնագնդիկների ուդառների տակ,
    2. Մեկին երդեցին ու սաղ օրը... բոբիկ էր ման գալիս
    3. Մեկն էլ առավոտ շուտ վազեց, ընկերոջն արթնացրեց որ գոռա. "Հորս արև այսօր վրովս երդում չուտես"
    4. և այլն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (09.07.2011)

  8. #6
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. 13. Խաղի ավարտի ազդարարում

    Ավարտականության գրավականը փակուղին էր:
    Իսկական տրագիկոմեդիա ՝կարճ ու կոնկրետ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (01.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսեր
    Հեղինակ՝ thefirst1, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 27.09.2011, 20:31
  2. Գուշակի՛ր խաղի արդյունքը
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 28.01.2010, 17:09
  3. խաղի գրաֆիկա
    Հեղինակ՝ Sanasar, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 12
    Վերջինը: 15.10.2009, 10:09
  4. Ցիտադել Խաղի Կանոնները
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.03.2009, 01:15
  5. Հայտարարված է խաղի սցենարի մրցույթ
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.05.2007, 15:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •