User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: 12. Սաքոն գժվում է

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    12. Սաքոն գժվում է

    12. Սաքոն գժվում է

    Մարդկանց վստահելը, սիրելը, մտերմանալը, հարգելը, նվիրվելը շատ հեշտ է: Բայց այդ ամենը հեշտ է մարդու սովորական առօրյայում, այլ ոչ թե բանակային ծառայության ընթացքում: Յուրաքանչյուրի կողմից որոշակի զգուշավորությունը դիմացինին արգելում է իրեն ամբողջովին ճանաչել, կամ էլ ստիպում է սխալ կարծիք կազմել:
    Բայց դա իհարկե չի նշանակում, որ բանակում չես գտնում մարդկանց, ում վստահում ես (ոչ մեկին խորհուրդ չէի տա բանակում ինչ-որ մեկին լիովին վստահել), սիրում ես, մտերմանում ես, հարգում, նվիրվում և այլն: Առանց մտերմության, առանց ոմանց նկատմամբ ջերմ զգացմունքներ ունենալու, առանց հարգելու ու հարգվելու, առանց ինչ-որ չափով վստահելու կարելի է պարզապես խելագարվել: Իհարկե չի բացառվում, որ այդպես ավելի լավ կլինի: Ի՞նչ է եղել որ: Կխելագարվես, խելառ-խելառ քեզ համար տրտինգ կտաս ու չես զգա թե ծառայությունդ ինչպես անցավ:
    Բայց այդպե՞ս է որ: Ինչու՞ պետք է խելագարի համար ծառայությունն անկատ անցնի: Դժվար, հա, դու էլ... Ա՛յ ավագ Հարությունյան, մեկ-մեկ այնպիսի ախմախ մտքեր ես ասում, որ անկախ ինձնից մտածում եմ, թե արդեն խելառել ես: Դե որ խելառ ես, ասա տեսնեմ, ծառայությունդ աննկատ է անցնու՞մ: Իհարկե կարող ես ինձ հակաճառել ու հակադարձել, թե իբր «խելառը դու ես», բայց մի մոռացիր, որ ես դու եմ...
    Չէ, աչքիս իսկականից խելագարվել եմ, կամ էլ գուցե տաքություն ունեմ: Բայց ամենից հավանականն այն է, որ արդեն ավանդական դարձած եղանակով իմ բուն պատմությունից շեղվում եմ ու ընկնում կեղծ փիլիսոփայական մտորումների գիրկը: Այնպես որ նորից վերադառնանք մեր բուն պատմությանը, կամ ավելի ճիշտ այդ պատմության համար անհրաժեշտ որոշ իրադարձություններին:
    Սաքոն յուրօրինակ մարդ էր: Առաջինը Փանոսն էր, երկրորդը Սաքոն: Չէ, Սաքոն ձախորդ չէր: Ինքը ուղղակի սիրված էր, ճիշտ այնպես, ինչպես Փանոսը:
    Հետաքրքրիր մարդ էր Սաքոն: Վստահում էր բոլորին, սիրում էր բոլորին, մտերմանում էր ամենքի հետ, հարգում էր բոլորին ու նվիրվում բոլորին: Ու այդ ամենն անում էր այնպիսի պարզ մանկական անմիջականությամբ, որ դիմացինին, այսինքն բոլոր մյուս զինծառայողներին, ստիպում էր վստահել, սիրել ու հարգել իրեն, մտերմանալ ու նվիրվել:
    Սաքոն հաճախել էր իրենց գյուղի տասնամյա դպրոցը: Հաճախել տաս երկար ու ձիգ տարիներ, ապա ավարտելով ութնամյակը, դուրս եկել դպրոցից: Սաքոն երկու անգամ մեկ դասարան հետ էր մնացել ու սրա մեղավորը ոչ թե իր ունակություններն են եղել, այլ երկրի ու մասնավորապես գյուղի ու մասնավորապես իր ընտանիքի սոցիալական վիճակը: Ընտանիքի հոգսը հիվանդ հայրը մենակ չէր կարող քաշել, մայրը հազիվ հասցնում էր փոքր քույր-եղբայրներին պահել, տատ, պապ չուներ: Գյուղում չունենին ուրիշ հարազատներ, ու թեև հարևանները բարի մարդիկ էին, կարողացածին պես հասնում էին Սաքոի ընտանիքին, բայց դե նրանք էլ էին խեղճ ապրում:
    Բայց երբ Սաքոն դարձավ տասնութ տարեկան, նրան չթողեցին նորից կանգնել հոր մեջքին, ու տասնութամյա պատանին անցավ պարտադիր զինվորական ծառայության, տան ողջ հոգսը թողնելով հոր ու փոքր եղբոր վրա, ու մեկ էլ այն հույսին, որ մեծ հորեղբայրը ժամանակ առ ժամանակ Ռուսաստանից փող կուղարկի:

    Ավելացվել է 45 վայրկյան անց
    * * *


    Սաքոյի ծառայությունը լավ էր անցնում: Դարդը իր հեռվում մնացած ընտանիքն էր, ում կողքին չէր, մեջքին չէր կարող կանգնել:
    - Ասում եք հայրենիքն եմ պաշտպանում, տո՛, թողեք ընտանքիս պաշտպանեմ, - ասում էր դառնացած Սաքոն ատելությամբ հայացք նետելով սենյակի տձև պատերին: - Չեմ սիրում ես պատերը, քլունգ լիներ, ջարդեի, փշրեի: Էս ասֆալտից տհաճ հոտ ա գալիս, քանդեի, բույս ցանեի, - հավելում էր թախիծով:
    Նրա գործը զորամասի մուտքին հետևելն էր: Հավերժ պահակ էր Սաքոն: Իր փոքրիկ սենյակ-տնակն էր ու դարպասները, որոնց հետևում էր աչալուրջ:
    - Տո ո՞ւր ա, ավտո գա, դարպասները բացեմ համ ավտոն ներս գա համ էլ դրսի օդը, - ասում էր սպասումով ու ավտոմեքենայի թույլ ձայն լսելով վազում էր դարպասները բացելու:
    Այսպես անցնում էր Սաքոյի սպասումով լի ծառայությունը: Բայց չէ, այդպես չէր անցնում:
    Չնայած որ չէր սիրում բանակ կառույցը, չէր սիրում զորամասի պատերն ու պարիսպները, չնայած խորշում էր զինվոր-սպա, զինվոր-զինվոր արմատավորված փոխհարաբերություններից, բայց նա այնումամենայնիվ օրինակելի զինվոր էր, իր զինվորական պարտականությունները կատարում էր անթերի, անտրտունջ, առանց առարկելու:
    Գուցե պատճառն այն էր, որ հասկացել էր, որ գործ անելիս ժամանակն ավելի արագ էր անցնում, գուցե պատճառը իր խառնվածքն էր, բայց նրա կեցվածքն այդպիսին էր: Երբ զորամասում սկսվեց որոշակի հատվածի վերանորոգման աշխատանքները, Սաքոն ինքնակամ գնաց ու միացավ բանվորներին: Հետո արդեն բոլորն ասում էին «Սաքոյի վերանորոգումը», որովհետև ամենից լավ հասկացող ինքն էր, ամենալավ գործ անողն ինքն էր, ամենանվիրված գործ անողն ինքն էր, ամենաՍաքոն ինքն էր: Իր անմիջական զինվորական պարտականությունները, կապված պահակակետի հետ, չէր մոռացել: Տարօրինակ վարպետությամբ համատեղում էր, տարօրինակ ձևով օր ու գիշեր ծառայում առանց հոգնելու, տարօրինակ կերպով այդ ողջ ընթացքում չէր մոռանում հաշվել ամիսները, շաբաթներն, օրերն ու ժամերը, երբ պետք է դուրս գար զորամասի պատերից, հաներ զինվորական համազգեստը, հագներ իր սիրելի՝ գյուղի աշխատանքից մաշված, բայց խիստ հարմար շորերն ու գնար դաշտում գործ անելու:
    Այս օրինակելի ծառայությունը չվրիպեց հրամանատարության աչքից: Շուտով շարքային Սաքոյին պարգևատրեցին դիպլոմով, տվեցին սերժանտի կոչում: Զարմացած էր իր հաջողությամբ, փոքր ինչ շփոթված, գուցե փոքր-ինչ ուրախացած, բայց իրականում անտարբեր էր, շարունակում էր հաշվել իր ծառայության ժամերը, սպասելով երանելի ժամին, երբ պետք է տուն հասնի, գրկի ու համբուրի արդեն ծերացած մորը…
    Ի՞նչ իմանար խեղճ Սաքոն, որ իր օրինակելի ծառայությունն իր գլխին փորձանք է դառնալու…

    Ավելացվել է 1 րոպե անց
    * * *

    Հարևան զորամասում զինծառայողի պակաս կար: Ներքին հրամանով այնտեղ պետք է տեղափոխվեր Սաքոյենց զորամասի զինվորներից մեկը: Այդ ժամանակ Սաքոն օրերը հաշվելով հասել էր երկու ամսին ու ուրախ զվարթ բոլորին ասում էր.
    - Մեկ զույգ ամիս մնաց ու կգնամ տուն… Այս պատերն էլ իմ համար չեն լինի:
    - Այս պատերն արդեն քո համար չեն: Քո համար արդեն հարևան զորամասի պատերն են, - պատասխանեցին նրան:
    Սաքոն սփրթնեց:
    - Ինչու՞ ես:
    - Որովհետև այնտեղ սերժանտ է պետք:
    - Ես սերժանտ չեմ, շարքային եմ:
    - Օրինակելի ծառայության համար քեզ սերժանտի կոչում է շնորհվել:
    - Ախպեր, չեմ ուզում էդ սերժանտի կոչումը, առեք Ձեզ, - ասաց ձեռքն ուսադիրին գցելով:
    - ԴՈՒ ԱՐԴԵՆ ՍԵՐժԱՆՏ ԵՍ: ՎԵՐԱԴԱՐՁ ՉԿԱ:
    - Էլ օրինակելի չեմ ծառայի, մի տարեք ինձ, - խնդրեց Սաքոն:
    - Կծառայես, դա քո բնավորությունն է:
    - Չեմ ուզում: Ինչու՞ հենց ես: Զույգ ամիս է մնացել, թողեք հանգիստ ծառայեմ, տուն գնամ:
    - Այնտեղ հանգիստ կծառայես:
    - Այնտեղ հանգիստ չի լինի, ոչ մեկին չեմ ճանաչում: Ամեն մեկն ուզելու է իրենն ասի: Մեկի հետ վեճ, մեկի հետ կռիվ, մեկի հետ իրար չհասկանալ, մեկին ճնշել, մեկից ճնշվել, չեմ ուզում Ձեր այդ զորամասը: Թողեք հանգիստ ծառայեմ: Այնտեղի սպաներին չեմ ճանաչում: Բոլորն ինձ թշնամանքով են նայելու: ԹՈՂԵՔ հանգիստ ծառայեմ, զույգ ամիս է մնացել…
    - Երկու ժամից ճամփա ենք ընկնում: Իրերդ հավաքիր, ընկերներիդ հրաժեշտ տուր:
    - Թողեք հանգիստ ծառայեմ…
    - Շտապիր:
    - Թողեք հանգիստ ծառայեմ…

    Ավելացվել է 1 րոպե անց
    * * *

    Սաքոյի աչքերում թախիծ ու սարսափ էր: Շփոթված ման էր գալիս զորամասում, որ ում տեսնի, հրաժեշտ տա: Բայց հենց որ մեկին տեսնում էր, մոտենում, բռնում էր ձեռքն ու ասում.
    - Լավ էլի, խնդրում եմ, թողեք հանգիստ ծառայեմ: Ինչու՞ հենց ես:
    Նրան պատասխանելու բան չունեին ոչ զինվորները, ոչ սպաները: Ինչ ասեին խեղճ տղային մարդիկ, ովքեր զինծառայող են ու պարտավոր են, երդում են տվել անվերապահորեն կատարել վերադասի հրամանները:
    Չգիտեի որ Սաքոյին տանում էին: Տեսա շփոթված մոտենում է: Նրան տեսնելով ուրախացա.
    - Ո՞նց ես, Սաք ջան:
    - Թող հանգիստ ծառայում:
    - Ի՞նչ:
    - Լավ էլի, խնդրում եմ, ինչու՞ հենց ես:
    - Սա՞ք, ի՞նչ է եղել:
    - Գնում եմ: Էլ ինձ չես սովորեցնի: Էլ մարդ չեմ դառնա: Գնում եմ… չեմ գնում, տանում են…
    - Ու՞ր Սաքո:
    - Էն զորամասը: Էլ մարդ չեմ դառնա: Խոստումդ մոռացե՞լ ես: Չե՞ս սովորեցնելու: Ինչու՞ հենց ես: Դու էլ խաբեցիր: Էլ մարդ չեմ դառնա, տանում են… թողնեիր հանգիստ ծառայեի…
    Ասաց ու գնաց առաջ, թողնելով ինձ շփոթված, տարակուսած, տրտում, գցելով հիշողությունների գիրկը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.07.2007, 15:28: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.12.2010), armen9494 (06.09.2011), Askalaf (29.10.2009), boooooooom (12.09.2011), CactuSoul (25.02.2011), h.s. (14.08.2009), helium (01.12.2010), Maxpayne (31.03.2011), Nadine (14.08.2009), Nare-M (01.03.2011), Progart (11.04.2019), Rammstein (11.12.2010), Tianshi (19.01.2011), Venus (14.08.2009), Yellow Raven (25.02.2011), Ալիք (21.03.2012), Անտիգոնե (12.12.2010), Մանուլ (14.08.2009), Վահե-91 (15.09.2011), Ֆոտոն (13.08.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 12. Սաքոն գժվում է

    * * *

    Սաքոյին արդեն հասցրել էի ճանաչել ու հարգել, բայց մտերմանալու ժամանակ ու առիթ դեռ չէր եղել: Նոր տարվա օրերն էին: Առաջին անգամ պետք է լինեի ՀԱԿ-ի (Հսկիչ Անցագրային Կետ) հերթապահ: Սովորաբար երեք հոգով են կանգնում հերթապահության, մենք երկուսով էինք: Քսանչորս ժամ, այսինքն աշխատանքը պետք է այնպես բաժանեինք, որ գիշերը մեկս քներ, մյուսս արթուն մնար, առավոտյան նոր գնար հանգստանալու՝ հերթափոխը հանձնելով մյուսին: Ընտրեցի գիշերն արթուն մնալու տարբերակն ու արթուն նստած էի: Սաքոն իմացավ: Նրա պահակակետը մերինից բավական հեռու էր: Փակեց ու եկավ մոտս:
    - Սաք, այստեղ ի՞նչ ես անում, - հարցրի զարմացած, - բա պահակակետդ:
    - Եկել եմ կողքդ նստելու, - ասաց հանգիստ, - դարպասները փակել եմ:
    - Կխոսեն վրադ, չի կարելի, - ասացի անհանգստացած:
    - Ոչինչ, թող խոսեն: Առաջին անգամ ես կանգնում, հո մենակ չես կանգնելու:
    - Այ մարդ, մի անհանգստացիր, գնա քո ծառայությանը, իմ մասին մի մտածիր:
    - Չէ ու չէ, կողքդ նստելու եմ, էլ բան չասես:
    Ասաց ու նստեց: Առաջս խաչբառ էր դրած, հայացքը միանգամից դրան գցեց:
    - Խաչբառ հազար տարի է չեմ լրացրել, - ասաց, - փող չէի ունենում, թերթ առնեի:
    - Վերցրու, լրացրու, - ասացի, նրա կողմը հրելով հիմար հայկական սկանվորդը:
    - Հա՞ որ:
    - Հա:
    - Բա որ տառերը չհիշե՞մ:
    - Կհիշացնեմ, - ասացի ժպտալով:
    - Դե սկսեմ, - ասաց ու կարդաց առաջին հարցը, - հա-վա-քա-րա-րի գո-գո գոր-ծիք, - կարդաց կմկմալով, հետո մի հատ էլ ամբողջական կարդաց, - հավաքարարի գործիք: Էդ ո՞րն ա:
    - Հավաքարարն ինչո՞վ է մաքրում ասենք սենյակները:
    - Ավելով, - ասաց:
    - Դե գրի, - ասացի, առանց խաչբառին նայելու:
    Գրեց, պրծավ, դարձավ ինձ:
    - Չստացվեց:
    - Ինչու՞:
    - Տառերն ավելի շատ են:
    Նայեցի, իրոք որոնվող բառի տառերն ավելի շատ էին՝ յոթը:
    - Դե մտածի ինչ «գործիքի» մասին է խոսքը, որ յոթ տառանի լինի:
    - Գտա, - ասաց ուրախ:
    - Դե՛, գրիր:
    Գրեց: Գրեց մեծատառ տպատառերով, իսկ ես կարդացի «ՊՈԼԻՓԵԴ»: Ակամա փռթկացի:
    - Ինչու՞ ես ծիծաղում, - հարցրեց շփոթված:
    - Դե, որովհետև «պոլի փեդը» նախ մի բառ չի, երկու բառ է, հետո մի բառը ռուսերեն է… մի խոսքով չէ, դա չի: Երևի «ցախավել» բառն են պահել…
    - Ի՞նչ անեմ: Անգրագետ եմ, - ասաց տխուր:
    Սկսեցինք խոսել: Պատմեց կյանքի պատմությունը, պատմեց որ ժամանակ չի ունեցել դպրոցում սովորելու, բայց ինքը գիրը շատ էր սիրում, ուզում էր սովորել…
    Հետո հանկարծ պայծառացավ.
    - Դու գիտնական մարդ ես երևում, գրական խոսում ես, ամեն ինչի մասին գիտես, բանակը պրծնեմ ինձ պրոֆեսոր դարձրու էլի:
    - Էդ ո՞նց, - հարցրի ծիծաղելով:
    - Դե բանակը պրծնենք, այս պատերից դուրս գանք ու դու ինձ գիրը սովորեցրու: Թվերն էլ, ֆիզիկան էլ: Համ էլ պատմություն, կանե՞ս:
    - Սաք, ես դասատու չեմ, ո՞նց սովորացնեմ: Ես քեզ կարող եմ օգնել, ինչքան որ գիտեմ, որովհետև իմ իմացածն էլ քիչ է, բայց սովորեցնել չեմ կարող:
    - Կարող ես, դու գիտնական ես: Խոսք տուր, որ կսովորեցնես:
    - Սաք, ախր...
    - Արտակ, խոսք տուր:
    Խոսքս կորզեց: Թեև ես իրականում միայն խոսք տվեցի ուժերիս սահմանում օգնել, բայց խոսքս կորզեց:
    Հետո ամեն հերթապահության ժամանակ կողքիս կանգնում էր հավատարիմ ընկերը, անտեսելով այն, որ գուցե իր պահակակետը թողնելու համար պատժվի: Այդպիսին էր իմ ընկեր Սաքոն:

    Ավելացվել է 32 վայրկյան անց
    * * *

    Սաքոյին տարան հարևան զորամաս ու երկար ժամանակ լուր չունեինք: Եղած լուրն այն էր, որ ընկճված է ու էլի ժամերն է հաշվում: Այդպես անցնում էին երկու ամիսները ու հասավ Սաքոյի զորացրվելու ժամանակը: Ու հենց այդ օրը լուր եկավ, որ Սաքոյին նորից բերել են: «Երևի բերել են, որ փաստաթղթերը ձևակերպեն ու տուն ուղարկեն», - մտածեցի ուրախ, - «Վերջապես դուրս կգա այս պատերից»: Գնացի նրան տեսնելու:
    Սենյակում բացի Սաքոյից չորս-հինգ հոգի էլ կային, բոլորը լուռ ու շփոթված էին: Սաքոն նստել էր Սենյակի ամենաանկյունում, լուռ, հայացքն առաստաղին: Ինչ-որ խելագար կայծ կար աչքերում:
    - Ողջու՛յն, Սաք, - ձայնեցի ուրախ:
    Չպատասխանեց, վրաս չնայեց: Տղերքը նշաններով հասկացրին, որ սուս մնամ: Շփոթված լռեցի ու էդ լռությունը խախտեց Սաքոն: Տեղից վեր թռավ ու գոռաց.
    - Թողե՛ք տուն գնամ, ես Ձեր մայրիկը… - ու նորից նստեց, նորից նույն դիրքով, նույն հայացքով:
    Մեկ րոպե չանցած նորից թռավ տեղից.
    - Ծառայելուց պիտի վատ ծառայես, - գոռաց ու նստեց:
    Հետո էլի թռավ.
    - Ես էս երկրի սենցն ու նենցը, էլ ստեղ չեմ ապրելու, Ռուսաստան եմ գնալու:
    - Թողնեիք տուն գնայի, ես Ձեր մայրիկը:
    - Սրանք մարդ չեն:
    - Սա երկիր չէ:
    Սաքոն գժվել էր… Ինչպե՞ս չգժվեր օրերը հաշվող տղան, ում ծառայությունը երկարացրել էին 20 օրով իր օրինակելի ծառայության համար: Ձևակերպվել էր, որ բանակին այդ երիտասարդը պետք է, ու կանոնադրության կամ եսիմ ինչի եսիմ ինչ կետի վրա հիմնվելով նրա ծառայությանը երկարացրել էին: Իսկ Սաքոն գժվել էր:
    20 օր տեղից չշարժվեց: Մենակ զուգարան էր գնում: Հաց բերում էին, զոռով մի կտոր ուտում էր: Չէր թրաշվում, պարտականությունների մասին չէր մտածում: Նույնիսկ սպաները չէին փորձում խոսել վրան, երևի մտնելով նրա դրության մեջ, հասկանալով, որ խոսելն անիմաստ է: 20 օր տառապեց, ոչ մեկիս հետ չխոսեց, 20-րդ օրը գնաց ու էն գնալն է, որ գնաց: Լսել եմ, որ հիմա Ռուսաստանում է, հորեղբոր մոտ, ու Հայաստան գալ էլ չի ուզում:
    Ականջիս են նրա վերջին խոսքերը.
    - Ասու՞մ եք հայրենիքն եմ պաշտպանում, տո՛, թողնեիք պաշտպանեի: Չունեմ հայրենիք...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.07.2007, 15:29: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (12.12.2010), aragats (27.10.2011), Ariadna (11.12.2010), ARMbrain (31.05.2012), armen9494 (14.09.2011), Askalaf (29.10.2009), CactuSoul (25.02.2011), cold skin (14.08.2009), h.s. (14.08.2009), helium (01.12.2010), Kita (14.08.2009), Maxpayne (31.03.2011), Nadine (14.08.2009), Nare-M (01.03.2011), Quyr Qery (20.07.2012), Rammstein (11.12.2010), Ruby Rue (25.11.2012), Tianshi (19.01.2011), Universe (08.03.2011), Venus (14.08.2009), Yellow Raven (25.02.2011), Ալիք (21.03.2012), Անտիգոնե (12.12.2010), Մանուլ (14.08.2009), Փոքրիկ (14.08.2009), Ֆոտոն (13.08.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 12. Սաքոն գժվում է

    Աբրիս

  6. #4
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 12. Սաքոն գժվում է

    Ներսումս մի մեծ խառնաշփոթ է. բարկություն, տխրություն, հուզմունք…
    Այնքան կուզեի, որ այս ամբողջը հորինված լիներ, այլ ոչ իրական
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  7. #5
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 12. Սաքոն գժվում է

    Արտ, ցնցված եմ: Էս քո լավագույն գործն էր, որ կարդացել եմ: Կեցցես, Արտ, կեցցես: Էս գուցե լավագույն գործն ա հայ բանակի մասին, գուցե նաև Հայաստանի էս վերջին տարիների մասին լավագույն պատմվածքներից մեկը: Հիացած եմ դիտողականությամբդ, մարդուն, նրա միջի մարդու տեսնելու ունակությամբդ: Փայլուն էր: Խորապես հումանիստական բան ես գրել: Հասարակ, կրթություն չունեցող, բայց մարդ շարքայինի ու դժբախտ երկրի դժբախտ սերժանտի ողբերգությունը հասցրել ես իմ, քո, նրա, մեր ողբերգության ընդհանրացմանը, ու իմ, քո, նրա ճակատին ես տվել մեր ինքնասպան կյանքի ախտորոշումը: Սաքոյիդ կերպարը արժեք ա, գրականության, արվեստի արժեք: Դու էս պատմվածքով գրող ես դարձել: Ու դարձել ես արդեն վերջնականապես: Եթե դու էլ ոչինչ էլ չգրես, չնայած գրող լինելու ախտորոշումն ասում ա, որ դա անհնար ա, ես կիմանամ, որ դու փայլուն գրող ես ու մարդուն տեսնելու ունակ փայլուն մարդ: Հրաշալի էր, Արտ: Կեցցե'ս:
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 09.08.2007, 17:56:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.02.2011), Freeman (31.05.2010), Ֆոտոն (13.08.2009)

  9. #6
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 12. Սաքոն գժվում է

    Այո՜: Բառեր չեմ գտնում, որպեսզի ճիշտ նկարագրեմ այն՝ ինչ զգում եմ… Արտա՛կ, քեզ շատ էի հարգում ու սիրում, իսկ էս պատմվածքդ կարդալուց հետո սերս ու ահրգանքս քո նկատմամբ կրկնապատկվեց… Մեղք էր Սաքոն… Սեպուհ Հոպարի սիրելի արտահայթտություններից մեկը հիշեցի. «Զիլ էր»

  10. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 12. Սաքոն գժվում է

    Շնորհակալ եմ բոլորիդ... միշտ վախենում էի այս պատմությունը գրել...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #8
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 12. Սաքոն գժվում է

    Խե՜ղճ Սաքո, հավանաբար էլի լոռեցի է եղել…
    Բավականին լուրջ գործ էր, ուղղակի ցնցված եմ: Կարողանալ մի քանի դրվագների նկարագրությամբ, մի միամիտ ու պարզ տղայի ապրումներով՝ այդչափ խորն ու մերկորեն արտացոլել բանակային կյանքի տխուր իրականությունը…Խոսքեր չեմ գտնում սիրելի Chuk: Դու գրական հոտառություն ունես, ու լավ կլիներ լուրջ վերաբերվեիր քո տաղանդին:
    Սպասում եմ նոր գերծերի

  12. #9
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 12. Սաքոն գժվում է

    Իսկականից, գլուխգործոց էր:

  13. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 12. Սաքոն գժվում է

    Շնորհակալություն բոլորիդ...

    Էնքան լավ բաներ գրեցիք, էլ ռիսկ չեմ անում նոր գրածներս տեղադրել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #11
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 12. Սաքոն գժվում է

    Երևի մեկ էլ Գիքորը կարդալիս եմ եսպես արտասվել
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  15. #12
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 12. Սաքոն գժվում է

    Շնորհավորում եմ, իրոք հուզիչ էր: Սա գործերիցդ առաջինն է, որ կարդում եմ և ասեմ, որ շատ տպավորված եմ: Միշտ տեսնում էի գրածներդ Գրականության բաժնում, բայց չէի խորանում ու չէի կարդում: Իրոք տաղանդավոր ես, քեզ հաջողություններ այս ասպարեզում

  16. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 12. Սաքոն գժվում է

    Apsara, Surpr!ise, շնորհակալ եմ Ձեր խոսքերի համար, դրանցից զգացվում է, որ ասելիքս կարողացել եմ ճիշտ ձևակերպել, ճիշտ ներկայացնել: Ներողություն հուզելու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #14
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 12. Սաքոն գժվում է

    Պարզապես բառեր չկան ... ավելի լավ էր չկարդայի: Էդ տղայի հայացքն եմ տեսնում ու սարսռում եմ..

  18. #15
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 12. Սաքոն գժվում է

    Մի ամիս առաջ: Կարդացի: Ապշած եմ: Խոսքեր չկան: Պետք է մարսել:
    Այսօր: Վերընթերցեցի: Տպավորությունը նույնքան ուժեղ էր:

    Մի բան միայն` սա ՊԵՏՔ է տպագրվի:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    total_abandon (18.01.2013)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •