Հայ առաքելական եկեղեցու հին տաղավար տոներից է Քրիստոսի պայծառակերպության եւ Պետրոս, Հովհաննես ու Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակի տոնը, որն, ըստ ավանդույթի, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթեւոս, Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները: Երբ Մովսեսն ու Եղիան խոսում էին Հիսուսի հետ, մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի է լինում ու ամպից մի ձայն լսեցին. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրան լսեցեք»: Աշակերտները սաստիկ վախեցան եւ երեսի վրա ընկան: Հիսուսը մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի ելեք եւ մի վախեցեք», նրանք աչքերը բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան:
Հայ եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո: Հայաստանյայց եկեղեցին դա կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վարդավառը հին հայկական տոնի անվանումն է, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Հնում դույլերով ու թասերով ջուր էին դնում գիշերը, լուսնի լույսի տակ ու հաջորդ օրը՝ կեսօրին պարտադիր ցողում իրար վրա՝ որպես ջրով օրհնվելու ու մաքրվելու կարգ...
Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
http://www.azg.am/?lang=AR&num=2005070115
Էջանիշներ