User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Վարդավառ այս կիրակի

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Վարդավառ այս կիրակի



    Հայ առաքելական եկեղեցու հին տաղավար տոներից է Քրիստոսի պայծառակերպության եւ Պետրոս, Հովհաննես ու Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակի տոնը, որն, ըստ ավանդույթի, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթեւոս, Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները: Երբ Մովսեսն ու Եղիան խոսում էին Հիսուսի հետ, մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի է լինում ու ամպից մի ձայն լսեցին. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրան լսեցեք»: Աշակերտները սաստիկ վախեցան եւ երեսի վրա ընկան: Հիսուսը մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի ելեք եւ մի վախեցեք», նրանք աչքերը բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան:



    Հայ եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո: Հայաստանյայց եկեղեցին դա կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վարդավառը հին հայկական տոնի անվանումն է, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Հնում դույլերով ու թասերով ջուր էին դնում գիշերը, լուսնի լույսի տակ ու հաջորդ օրը՝ կեսօրին պարտադիր ցողում իրար վրա՝ որպես ջրով օրհնվելու ու մաքրվելու կարգ...

    Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

    ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
    http://www.azg.am/?lang=AR&num=2005070115

  2. #2
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդավառ այս կիրակի

    փոքր վախտ լավ ակտիվ իջնում էինք ու իրար լավ ջրումեինք, հետո իրար ջրելուց հոքնում էինք գնում եինք երթուղային տաքսիներն էինք ջրում, ու սաղ տարի անհամբեր սպասում էինք....
    այս տարիել կխաղամ, մեր մոտ տարիքին չեն նայում մեծից փոքր խաղում են....

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2007
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդավառ այս կիրակի

    Aveli poqr tariqum,erb der 12- 13 tarekan ei,hishum em vor aveli aktiv ein mardik masnakcum Vardavari tonin,isk vergi mi qani tarum mardik karces te haves chunen ev aveli pasiv en darcel.

    Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
    Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 14.07.2007, 01:21:

  4. #4
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդավառ այս կիրակի

    Մեր շենքումել հարևանները "վեդրո"՝ները հանում են ու վերևից մեզ են ջրում, անցյալ տարի ել կողքի շենքի աղջիկները մեզ "Կօլլա"՝յովեն ջրել (ջրի վերջանալու պատճառով)..

    Հ.Գ. Gexeckuhi գչառում անելուց առաջ ակումբի կանոնները կարդա...

  5. #5
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    39
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդավառ այս կիրակի

    Հի հի...

    Կարդում եմ «ԱԶԳ» թերթի Մարիետա Մարկարյանի հոդվածը, բավականին գեղեցիկ է գրված, բայց որպես քրիստոնեական արժեք չի համապատասխանում մեջբերված նկարների հոգեւիճակին.

    Բացատրեմ ինչ ի նկատի ունեմ.
    Օրինակ, այդ օրը իրար ջրողները, դժվար թե մտածում են, որ այս տոնը քրիստոնեական է, որ այս ամենը ոգեպես մաքրվելու համար է.

    Այս տոնի մեջ, լկտիությունից բացի, ուրիշ ոչինչ չեմ տեսնում.
    Քանի անգամ են, ինձ ետ լկտիները ջրել.

    Եվ այդ նկարների մեջի լակոտ-լուկուտն էլ, քրիստոնիաներն են հա?

    Բարբարոսներ.
    Ուրախ գրառում:

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վարդավառ այս կիրակի

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ այդ նկարների մեջի լակոտ-լուկուտն էլ, քրիստոնիաներն են հա?
    Նկարները ես եմ դրել

    Ի դեպ, ես «երջանկություն» չեմ ունեցել ջրված լինելու

  7. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդավառ այս կիրակի

    Միակ հուշս 6 տարի առաջ էր, երբ Վարդավառի հաջորդ օրը ես քննության էի ու 40 աստիճանով գնացել եմ քննություն հանձնել:
    Դե ես էլ շատ չեմ սիրում այդ երևույթը, եթե շոգի համար ես անում, ավելի լավ է դու քո ընկերների միջև անես: Իսկ եթե ընկերներդ չեն ուզում քո հետ խաղան, գնա ուրիշ խմբին միացիր: Բայց ես դեմ եմ, որ ամեն մի պատահական մարդուն ջրեն

  8. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդավառ այս կիրակի

    2 տարի առաջ Վարդավառի տոնակատարության օրը հայտնվել էի Բանգլադեշում: Ամբողջ քաղաքում ման եկա, ոչ մի կաթիլ ջուր վրաս չկար: Բանգլադեշում էլ արդեն "ջրից չոր էի դուրս գալիս", երբ… Հյուր էի գնում ընկերուհուս ու, որպես քաղաքավարի հյուր, հետս որոշեցի քաղցրեղեն տանել: Ախպարաշենի սեփական տների մեջ մի երիտասարդ դույլով ջրով մոտեցավ ինձ, ես ինձ չկորցրեցի, մտա խանութ: Երիտասարդը հետևիցս: Մտավ ու զգուշացրեց, որ միևնույնն է ջրելու է ու առաջարկեց ձեռքիս եղածը թողել խանութում՝ չփչացնելու համար… ու նա իր խոսքի տերն եղավ ու դույլի ամբողջ պարունակությունը շուռ տվեց վրաս

    Մեկ էլ 2003-ի ամռանը, երբ Դավթաշենում (ինտերնետ ակումբ) էի աշխատում, այդ համայնքի երիտասարդներն ինձ չէին սիրում: Վարդավառի օրը ղակավարությունից մարդ չկար, ես էի ու ընկերուհիս: Թաղի երիտասարդները մտան ակումբ՝ ինձ ջրելու նպատակով: Դե պատկերացրեք, լրիվ համակարգչային տեխնիկա, էլեկտրականություն ու նրանք իրենց ջրերով: Ստիպված, ինքնազոհաբարդ դուրս եկա շենքի բակ ու… հերիք չի ներքևում գտնվողները ինձ ջրեցին, շենքերի բնակիչներն էլ վերին հարկերից ջուր լցրեցին վրաս:

  9. #9
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդավառ այս կիրակի

    Վայ ես սիրում եեեեմ Բայց դե հոմ անծանոթ մարդկանց չենք ջրելու... Մենք մեր խմբով, անցնող հարևաներին էլ կարելի ա ջրել... Մարդիկ բարի են, ժպտում անցնում են
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  10. #10
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդավառ այս կիրակի

    Կարծում եմ «վարդավառի՞» տոնին խփեց «ջրաշխարհը»
    Ինձ համար Ճիշտը էտ օրը «ջրաշխարհում» լինելնա:
    Ով ոնց եւ ում ուզում ա թող ջրի՝ Մեկա իրարից նեղանալ չկա, թե չե այդ օրերին բակում մեկի գլխին մի կաթիլ ջուր ա կաթում՝ ՎՍՅՈ՜, Տրեվոգները միացնում են:

  11. #11
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    35
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Վարդավառ այս կիրակի

    Ամենահետաքրքիրն այն է, որ միշտ ինչքան կարևոր գործ եմ ունենում՝ թառսի պես հենց վարդավառի օրն է ընկնում... : Բայց ասեմ, որ այնպիսի բան չի եղել, որ ինձ ջրեն : Պատմեմ ամենազավեշտական դեպքը ՝ ուրեմն 2 տարի առաջ էր, այն հին ու բարի ժամանակները, երբ ես և մի խումբ այլ երիտասարդներ պարապում էինք ընդունելության քննություններին: Ֆիզիկայի պարապմունքը վերջացավ, մենք մերոնցով դուրս ենք գալիս մեր շաատ սիրելի ֆիզիկայի դասախոսի շենքի մուտքից, մեկ էլ ըհն , տեսնում ենք երեխաները զինված կազմ պատրաստ մեզ են սպասում : Ես հագել էի իմ ամենալավ կոստյումը ու մի խոսքով գիտեք էլի թրջված կոստը ինչա: Ինձ չկորցրեցի, մոտեցա հանգիստ ու հաստատուն ձայնով ասացի երեխաներին, որ ես իմ վերջին զանգի տոնակատարությանը պետք է գնամ և որ նրանք չպետք է ինձ ջրեն ... Էս երեխաները ինձ լրիվ հասկացան և չփորձեցին նույնիսկ ջրել, բայց ջրեցին իմ ընկերներին ... Հետո մենք շարունակեցինք մեր ճանապարհը ու արդեն անցել էինք մի 20 մետր, մեկ էլ երեխաներից մեկը շուխուր դրեց՝
    - Էրէխեեեքքք, հասեք, գալըստուկ չունիիի
    Լոոոլ , բայց դե խի ինձ հասնել կլիներ , ես արդեն բավականին հեռվացա նրանցից և մնացի լրիվ չոր ՝ ի տարբերություն իմ ընկերների :
    Վերջին խմբագրող՝ Wisper: 14.07.2007, 14:10:
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  12. #12
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդավառ այս կիրակի

    բա որ մեկին ուզումես ջրես ասումա
    -"Մի ջրի ՀԻՎԱՆԴԵՄ..."
    տո հիվանդես խիէս էս օրով տնից դուրս եկել... ու ամեն 2-րդ անցնոզը տենցա ասում....

  13. #13
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդավառ այս կիրակի

    Փոքր ժամանակ ամբողջ ամառ անհամբեր սպասում էի, թե երբ է Վարդավառի օրը լինելու, որ մի լավ ջրոցի խաղայինք Այն ժամանակ ուրիշ էր, նախ ոչ մի երթուղային կամ այլ տրանսպորտային միջոցների չէին ջրում, անցորդերի նկատմամբ էլ մեղմ էին լինում, եթե ասնեք դիմացինը խնդրում էր, որ հիվանդ է կամ հյուր է գնում, չջրեն, ապա չէին ջրում, իսկ մարդ էլ կար, որ դեռ կաթիլ անգամ ջուր չէր եղել, բայց սկսում էր վիրավորելը երեխաներին, ապա նա հաստատ ամբողջությամբ լողանում էր ջրի մեջ, նոր շարունակում ճանապարհը
    Բուհի ընդունելության քննությունս էլ 6 տար առաջ եղել է Վարդավառի օրը, պատկերացրեք, որ ամբողջ օրը չէի ջրվել, դե համալսարանի բակում մարդիկ սպասում են իրենց երեխաներին, բոլորը լուրջ հայացքներով, ինչ ջրելու մասին է խոսքը, բայց գերազանց քննությունս հանձնելուց հետո, ամբողջ օրս լարվածա անցկացնելուց հետո գալիս եմ տուն, դուռը բացում է քույրս, ու մի ամբողջ դույլ սառը ջուրը ուղիղ գլխիս է թափվում Իսկ ես մտածում էի, թե հեսա դուռը կբացի, ինձ կպաչի ու կասի, ապրես, որ լավ ես հանձնել քննությունդ
    Իսկ ավելի ուրախ այս տոնը կարելի է անցկացնել՝ առավոտյան շուտ ընկերախմբով քաղաքից դուրս մեկնելով:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  14. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդավառ այս կիրակի

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    2 տարի առաջ Վարդավառի տոնակատարության օրը հայտնվել էի Բանգլադեշում: Ամբողջ քաղաքում ման եկա, ոչ մի կաթիլ ջուր վրաս չկար: Բանգլադեշում էլ արդեն "ջրից չոր էի դուրս գալիս", երբ… Հյուր էի գնում ընկերուհուս ու, որպես քաղաքավարի հյուր, հետս որոշեցի քաղցրեղեն տանել: Ախպարաշենի սեփական տների մեջ մի երիտասարդ դույլով ջրով մոտեցավ ինձ, ես ինձ չկորցրեցի, մտա խանութ: Երիտասարդը հետևիցս: Մտավ ու զգուշացրեց, որ միևնույնն է ջրելու է ու առաջարկեց ձեռքիս եղածը թողել խանութում՝ չփչացնելու համար… ու նա իր խոսքի տերն եղավ ու դույլի ամբողջ պարունակությունը շուռ տվեց վրաս

    Մեկ էլ 2003-ի ամռանը, երբ Դավթաշենում (ինտերնետ ակումբ) էի աշխատում, այդ համայնքի երիտասարդներն ինձ չէին սիրում: Վարդավառի օրը ղակավարությունից մարդ չկար, ես էի ու ընկերուհիս: Թաղի երիտասարդները մտան ակումբ՝ ինձ ջրելու նպատակով: Դե պատկերացրեք, լրիվ համակարգչային տեխնիկա, էլեկտրականություն ու նրանք իրենց ջրերով: Ստիպված, ինքնազոհաբարդ դուրս եկա շենքի բակ ու… հերիք չի ներքևում գտնվողները ինձ ջրեցին, շենքերի բնակիչներն էլ վերին հարկերից ջուր լցրեցին վրաս:
    Վեռ .. դու խոմ են Ոստիկանանական ամփոփագրերից փախած տուժող չես ??

    ՄԻ հատ ձենդ գցեիր գլուխդ գոռգռայիր... հա վայ մորացել էի .. քո ձենը միշտ Volume disabled -ա , կամ լավ ինչա նշանակում ինքազոհաբար դուրս եկա ակումբից որ համակարգիչները չջրեր ~ լոլ .... հլը մտածի իրա տեղ ? որ մի հատ թանգանոց մանիտոռից կառչեիր կհամարձակվեին ջրել ? վսյո տակի ելածը 150 մայեթա :
    Կարճ ասած ես Վարդավառին տենց բան չտենամ .. աբառոտկա կֆռաս թե չէ նկարդ գցում եմ Police.am "Հանրահայտ տուժողներ" բաժնում

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վարդավառ այս կիրակի

    Ավելի լավ կլինի էտ "վեդռոների" տեղը մի մի հատ ավտոմատ ճարեն, միանգամից իրար գրսեն վերացնեն:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոկտեմբերի 11-ին` կիրակի. անմոռանալի ճանապարհորդություն
    Հեղինակ՝ Nasha, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.10.2009, 15:45
  2. Վարդավառ... Եկեք այստեղ չորանանք :D
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 19.07.2009, 18:16
  3. Վարդավառ !!!!!!
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.07.2008, 09:38
  4. Վարդավառ խաղում եք...
    Հեղինակ՝ ՄԱԿ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.09.2007, 21:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •