Վարդավառ ամենալավ օրնագտնում էմ բոլորին պետք է ջրել, հատկապես մռայլ անցորդներին հոգնած դեմքերով և լաչառ աղջիկներին
., ջրե: պետք է այքան մինչև ջրվողի դեմքը
ից փոխվի
![]()
Մի խոսքով պատրաստում ենք վեդռոները![]()
Վարդավառ ամենալավ օրնագտնում էմ բոլորին պետք է ջրել, հատկապես մռայլ անցորդներին հոգնած դեմքերով և լաչառ աղջիկներին
., ջրե: պետք է այքան մինչև ջրվողի դեմքը
ից փոխվի
![]()
Մի խոսքով պատրաստում ենք վեդռոները![]()
...
Ֆսյո... վարդավարը սկսվեց (Ժամին նայեք...) արդեն կարաք սկսեք իրար ջրելը...![]()
ամենահավեսով օրերից մեկն ա Վարդավառը: Պետք է ջրվեն ԲՈԼՈՐԸ` ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ: Էս մի օրն ա, բա չջրվե՞նք....
Ցանկություն կար գլոբալ ջրոցի խաղալ՝ ջրաշխարհ գնալ, բայց եղանակը չի տրամադրում![]()
Փոքր ժամանակ շատ էի սիրում Վարդավառը: Մեր բակի բոլոր երեխեքն էլ ինձ էին շատ սիրում:Եթե ինչ-որ մեկին կարող էին հեշտությամբ ջրել, դա ես էի/դե մտածում էի էս ցուրտ ու մութ տարիներին երեխեք են էլի, թող ուրախանան. մի խոսքով բարի կամքի դեսպանն էի բակում
/: Բայց ես էլ հետ չէի մնում, եղբորս ասում էի, ով ինձ ջրեց, ու մինչև եղբայրս տվյալ մարդուն մի լավ չէր ջրում, չէի հանգստանում:
Հետո բարձրանում էի տուն /13րդ հարկում ենք ապրում/, տոպրակների մեջ ջուր էի լցնում... ու ուղիղ ներքև: Ի՛նչ հավես էր պայթում:
Վայ մի բան էլ հիշեցի: Վարդավառի հաջորդ /չի կարելի հաջորդ օրը ջրել/օրը իջել էի բակ՝ մի քանի բան գնելու: Մի քանի հոգի դույլերով շրջապատեցին ու ամբողջ ջուրը վրաս: Ոնց էի լացում. փողս լրիվ թրջվել էր, ես էլ 13 հարկ ոտով էի իջել, մի հատ էլ պիտի բարձրանայի: Լավ է գոնե վաճառողի հետ բանակցությունների արդյունքում կոմպրոմիսի եկանք:
ԲՈՒՀ-ի ընդունելության քննության /հայերենի/ արդյունքն էի գնում բողոքարկելու /էլի Վարդավառ էր/, տետրս ձեռքս, ջղայնացած: Մեկ էլ Շանթի դպրոցի մոտ ոտից գլուխ ջրեցին: Դե հիմա պատկերացրեք հանձնաժողովի անդամներիվիճակը. ներս է մտնում մի հատ շաատ ջղայնացած, ոտքից գլուխ ջրի մեջ աղջիկ:
Հ. Գ. Խնդրանք. Այսօր ժամը 17:00-ից մինչև 20:00-ը ընկած ժամանակահատվածում չջրել 1մ 42սմ /+ - 28սմ/ հասակով աղջիկներին: Նախապես շնորհակալություն:
Սակայն այնքան միեւնույն է...
էս ինչ լոմկա վիճակ ա մոտս. ոչ մեկ չի ջրում: Ջուրն էլ կտրել են, չենք կարա հելնենք հայաթով ջրոցի խաղանք![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Էս տարի շտո-տը պասիվ են ջրելու առումով, երեևի նրանիցա որ էսոր ցռտոտա…
Նամակը խմբագրեց DAR 21-ը:
Վերջին խմբագրող՝ Goga: 15.07.2007, 17:36: Պատճառ: Գրառման ավելացում
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Կամաց-կամաց ավելի ու ավելի է նյարդերիս վրա ազդում այս տոնը: Դեմ չեմ, որ մարդիկ դուրս գան ու իրենք իրենց ջրեն, բայց անծանոթներին կամ նրանց, ովքեր չեն կամենում թրջվել, ջրելը առնվազն անկրթություն է: Բացատրեմ ինչու: Եթե մեկը չի կամենում ջրվել, դու դեռ չգիտես, թե ինչու: Հազար ու մի պատճառ կարող է լինել:
Ես բերեմ մի օրինակ, հասկացեք:
Այսօր առավոտյան, երբ դեռ Աղվերանում էի, սեմինարների սենյակից դուրս գալիս ճաշարանի աշխատողները մեզ անակնկալի բերեցին: Ես ուղղակի կատաղել էի: Բացատրեմ ինչու: Հագել էի վերջին մաքուր շորերս, իսկ դրանք թրջվեցին: Քանի որ դեռ նախորդ օրերին անձրևի տակ թրջվելու կամ թաց խոտի վրա նստելու պատճառով ստամոքսի խնդիրներ էին առաջացել, հետևաբար ինձ համար նորից թրջվելը շատ վտանգավոր էր: Ես երկու տարբերակ ունեի. կեղտոտ շորեր հագնել կամ թաց մնալ:
Եվ պատկերացրեք, որ սա մեղմ դեպք է: Երբեք չես կարող ասել, թե դիմացինդ ինչ վիճակում է:
Լիովին համաձայն եմ Բյուրակնի հետ։
Ինձ համար այսօր դժոխային օր էր, այնքան եմ նյարդայնացել, կատաղել ու փողոցի մեջտեղում լացել, որ նույնիսկ պատմել չեմ ուզում այսօրվա դաժան ու խայտառաk արկածներս...Միայն կասեմ, որ վաղուց էսքան չէի կատաղել ու էսքան երկար չէի լացել, էն էլ փողոցում...
Մի կողմից լավ էր, որ ինձ վերջին լողացնողին չկարողացա բռնել, թե չէ անձրևանոցս գլխին էի ջարդելու...
Բայց մի կողմից էլ ափսոսում եմ...
այդպես գոնե մի քիչ կհանգստանայի...
Իսկ հիմա կարծես թե ջերմություն ունեմ, որովհետև մի քանի անգամ մինչև ոսկորներս թրջվել եմ...
Զզվում եմ վարդավառից...Զզվում եմ ջրվելուց, հատկապես երբ ինձ պարտադրաբար լողացնում են՝ ինձնից մեծ դույլերը գլխիս դատարկելով, այն էլ այն դեպքում, երբ շորերս փոխելու հնարավորություն չունեմ և այդ պահին տուն գնալ չեմ ծրագրում...
Եթե հնարավորություն լիներ, այսօր ինձ ջրողներին առանց հապաղելու դատի կտայի, լրիվ լուրջ, որովհետև, բացի ինձնից, ուրիշ ոչ ոք իրավունք չունի իմ փոխարեն որոշելու՝ ես տվյալ պահին պիտի լողանամ, թե ոչ...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հեչ չէի ասի։ Երևի քաղաք դուրս չես եկել։ Մեր բակում էլ են էսօր պասիվ եղել, ավելի ճիշտ՝ լսել եմ, որ ընդհանրապես ջրոցի չի եղել, բայց քաղաքում էդ առումով աննկարագրելի էր. ամեն քայլափոխի զրոյից մինչև մոտ 30 տարեկան ցանկացած սեռի անձինք դույլերով զինված կանգնած էին ու, ի դեպ, լավ էլ «բարեխղճորեն» կատարում էին իրենց ջրային պարտականությունները։Ես դեռ նման բան չէի տեսել...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ ես Սևան էի գնացել
Մտածեցինք, որ թրջվելու ենք, միևնույն է, ուրեմն կարելի է դրանից հաճույք ստանալ.... Հավաքվեցինք ընկերներով ու գնացինք Սևան: Սևան դու Սևան՝ էն ինչ օյին դրեց մեր գլխի՜ն.... Ամպերը կախվել էին լճի վրա, քամին կատաղած քշում էր այն հատուկենտ քաջազուններին, ովքեր դեռ լճափին էին, ու փորձում էին ձևացնել, թե հեչ, մի քիչ հով է էլիՋրի երես չտեսանք... Նույնիսկ կատաղած ու անկիրթ երիտասարդության այն ստվար զանգվածը, որ հավաքվել էր այնտեղ, մարդկայնություն դրսևորեց ու ոչ ոք չջրվեց: Ժամը 3-ի կողմերը քամին այնքան սաստկացավ, որ բոլորը լցվեցին մեքենաներն ու փախան: Ետդարձի ճանապարհին այն տպավորությունն էր, թե քաղաքի որևէ փողոց ենք ընկել, որովհետև մեր մրսած ու հիասթափված հայրենակիցների ու հյուրերի մեքենաների բազմությունից Սևանից մինչ Երևան գրեթե խցանումներ էին առաջացել
![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
բաղնիքներտ անուշ... զատո վաղը արխաին կարաք տրանսպորտ նստեք, սաղ լողացած են....![]()
այսօր են ոոոոնցեմ ջրվեեել.... հիվանդանալու եմ աչքիս...
![]()
Դատարան-մատարան լրիվ ստից բաներ են: Առանձնապես աղջիկներին խորհուրդ եմ տալիս մի քիչ փող հավաքել, ու անպաիման պայուսակում պահել գազային բալոնչիկ, կամ շոկային զենք /սրանք ազատ վաճառվում են/: Սենց դեպքերում հանգիստ սա կարելի է դիտարկել որպես ագրեսիա/հարձակում/ անձի հանդեպ, և պաշտպանվել նմանատիպ մեթոդներով:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ