Փոքր ժամանակ ամբողջ ամառ անհամբեր սպասում էի, թե երբ է Վարդավառի օրը լինելու, որ մի լավ ջրոցի խաղայինք Այն ժամանակ ուրիշ էր, նախ ոչ մի երթուղային կամ այլ տրանսպորտային միջոցների չէին ջրում, անցորդերի նկատմամբ էլ մեղմ էին լինում, եթե ասնեք դիմացինը խնդրում էր, որ հիվանդ է կամ հյուր է գնում, չջրեն, ապա չէին ջրում, իսկ մարդ էլ կար, որ դեռ կաթիլ անգամ ջուր չէր եղել, բայց սկսում էր վիրավորելը երեխաներին, ապա նա հաստատ ամբողջությամբ լողանում էր ջրի մեջ, նոր շարունակում ճանապարհը
Բուհի ընդունելության քննությունս էլ 6 տար առաջ եղել է Վարդավառի օրը, պատկերացրեք, որ ամբողջ օրը չէի ջրվել, դե համալսարանի բակում մարդիկ սպասում են իրենց երեխաներին, բոլորը լուրջ հայացքներով, ինչ ջրելու մասին է խոսքը, բայց գերազանց քննությունս հանձնելուց հետո, ամբողջ օրս լարվածա անցկացնելուց հետո գալիս եմ տուն, դուռը բացում է քույրս, ու մի ամբողջ դույլ սառը ջուրը ուղիղ գլխիս է թափվում Իսկ ես մտածում էի, թե հեսա դուռը կբացի, ինձ կպաչի ու կասի, ապրես, որ լավ ես հանձնել քննությունդ
Իսկ ավելի ուրախ այս տոնը կարելի է անցկացնել՝ առավոտյան շուտ ընկերախմբով քաղաքից դուրս մեկնելով: