Ամենահետաքրքիրն այն է, որ միշտ ինչքան կարևոր գործ եմ ունենում՝ թառսի պես հենց վարդավառի օրն է ընկնում...: Բայց ասեմ, որ այնպիսի բան չի եղել, որ ինձ ջրեն
: Պատմեմ ամենազավեշտական դեպքը
՝ ուրեմն 2 տարի առաջ էր, այն հին ու բարի ժամանակները, երբ ես և մի խումբ այլ երիտասարդներ պարապում էինք ընդունելության քննություններին: Ֆիզիկայի պարապմունքը վերջացավ, մենք մերոնցով դուրս ենք գալիս մեր շաատ սիրելի ֆիզիկայի դասախոսի
շենքի մուտքից, մեկ էլ ըհն
, տեսնում ենք երեխաները զինված կազմ պատրաստ մեզ են սպասում
![]()
: Ես հագել էի իմ ամենալավ կոստյումը ու մի խոսքով գիտեք էլի թրջված կոստը ինչա: Ինձ չկորցրեցի, մոտեցա հանգիստ ու հաստատուն ձայնով ասացի երեխաներին, որ ես իմ վերջին զանգի տոնակատարությանը պետք է գնամ և որ նրանք չպետք է ինձ ջրեն
... Էս երեխաները ինձ լրիվ հասկացան և չփորձեցին նույնիսկ ջրել, բայց ջրեցին իմ ընկերներին
... Հետո մենք շարունակեցինք մեր ճանապարհը ու արդեն անցել էինք մի 20 մետր, մեկ էլ երեխաներից մեկը շուխուր դրեց՝
- Էրէխեեեքքք, հասեք, գալըստուկ չունիիի
Լոոոլ, բայց դե խի ինձ հասնել կլիներ
, ես արդեն բավականին հեռվացա նրանցից և մնացի լրիվ չոր ՝ ի տարբերություն իմ ընկերների
![]()
:
Էջանիշներ