Հարգելի Պանդուխտ, շնորհակալություն ինձ ուղղած հարցերիդ համար...
Միանգամից նշեմ, որ մ.թ.ա. միջինասիական ցեղերի ազգակցական կապերը շատ մշուշոտ են և առայժմ գիտության մեջ միասնական կարծիք չկա: Ես ասում եմ առավել հավանական տեսակետները
Փորձեմ պատասխանել դրանց հերթով -
Պարթևները իրոք ինչ-որ իմաստով ազգակից են սակերին... կարելի է ասել այսպես, որ պարթևները սակական ցեղեր են: Սակայն հարցը բարդանում է հետևյալ պատճառով. մոտավորապես ներկայիս Արալյան ծովի հարավում ապրել են պարթևները, որոնք ազգակից էին սակերին... Իր հերթին պարթևների մեջ խիստ պատվավոր և առանձնահատուկ տեղ ուներ Արալյան լճի հարավ-արևելքում բնակվող Դահ ցեղը, որից էլ հենց սերում է Արշակունիների հիմնադիր Արշակ Քաջը /մ.թ.ա. 247-210/: Մ.թ.ա. 247 թ-ին Արշակ Քաջը իր հպատակ Դահ ցեղով շարժվում է դեպի հարավ-արևմուտք, իր տիրապետությանը ենթարկում պարթևներին` հիմնելով Պարթևական թագավորությունը, որից հետո <<պարթև>> անունը դառնում է ընդհանրական և Դահերը լուծվում են նրանց մեջ...Օրինակ՝ կարդացել եմ, իբր սակերից առաջացել են պարթեւները, որոնց մի ճիւղն է Արշակունի տոհմը:
Իսկ Արշակունի տոհմը հենց տոհմ էր, իշխող դինաստիա, այլ ոչ թե ցեղ... Այն սկզբում պարթևների, իսկ հետո այլազգերի վրա իշխած, Դահ ցեղից սերած սակայն արդեն ազգությամբ պարթև դարձած արքայատոհմ էր...
Սրանց մասին էլ միանշանակ կարծիք չկա: Անվիճելի է միայն, որ սրանց նախահայր մասագետ ցեղը սակական ցեղ էր, որը մ.թ.ա. 6-րդ դարում ապրում էր Արալյան ծովից հարավ և հարավ-արևելք ընկած տարածքում: Սակայն հետագայում այն շարժվել է դեպի հյուսիս-արևմուտք և Կասպից ծովի հյուսիսով թափանցել Նախակովկաս ու Կովկաս, այստեղ արդեն կոչվելով մազքութ: Իսկ Արշակունիները, ինչպես արդեն ասացի, մի արքայատոհմ էր, որն իշխել է այդ թվում նաև Մազքութների վրա...Մազքութները պարթե՞ւ են, թէ՝ Արշակունի:
Սակերը և սկյութերը ազգակից ժողովուրդներ էին, սակայն այն տարբերությամբ, որ սակերը մնացել էին Միջին Ասիայում, իսկ սկյութերը մ.թ.ա. 7-րդ դարի սկզբում շարժվել էին դեպի արևմուտք, անցել Վոլգան և իրենց իշխանությունը հաստատել Վոլգա-Սև ծովի հյուսիս ընդարձակ տարածքների վրա:Կամ՝ սակերը ի՞նչ կապ ունեն սկիւթացիների հետ:
Միանշանակ, 100 տոկոս արիական... Մոնղոլական տարրը Միջին Ասիա է թափանցել միայն Հուննու-Հոների արշավանքների հետ մ.թ. 2-րդ դարի վերջից:Սկիւթացիները արիակա՞ն են, թէ՝ մոնղոլական:
Այնքանով, որ սրանք ևս արիական ժողովուրդ էին, սակայն անհաշտ թշնամություն էին անում սկյութերի հետ, որոնցից պարտվելով և հալածվելով է ամենից առաջ են անցել Վոլգան և շարժվել արևմուտք...Իսկ կիմմերները սակերի հետ ինչ առնչութիւն ունեն:
Պարույրի հետ, ոչ մի կապ: Շփոթմունքը առաջացել է Պարույր Հսկայորդու, Արմենիի արքա Հսկայի /մ.թ.ա. 673-656/ անվան նույնացումից որպես Սկա-սակ, ինչը սխալ է... Դե իսկ Սակասենը ըստ որոծ կարծիքների ստացել է իր անունը այն մի ժամանակ գրաված սկյութերից, որոնք ազգակից էին սակերին և երևի թե, գտնվելով արշավող սկյութական բանակի կազմում, հաստատվել են այնտեղ և անցել նստկյացության...Ի վերջոյ այ՛ս ամէնը կապ ունի Պարոյր սկայորդու եւ Շակաշէն-Շաքի քաղաքի հետ
Այսպիսով
Կիմերներն ապրում էին Կասպից ծովի հյուսիսում և առաջինն են անցել Վոլգան
Սկյութերը հետապնդել են նրանց և նրանց հետևից անցել են Վոլգան
Սարմատները հաջորդն են անցել Վոլգան և ջախջախել, ձուլել են սկյութերին ու տիրել նրանց տարածքներում: Սրանց մի ճյուղն են ալանները:
Միջին Ասիայում տիրում էին սակերը, որոնք ազգակից էին այս երեքին: Սրանց մի ցեղը, մասագետները, չորրորդն է անցնում Վոլգան և իր իշխանությունը հաստատում Կովկասում և Նախակովկասում:
Ամենավերջում հայտնվում են հուննու-հոները, որոնց առաջնորդ Աթիլային լավ գիտեք: Այս ընթացքում Միջին Ասիայի հարավ-արևմուտքում ստեղծվեց և կործավեց պարթևների պետությունը, որոնք կրկին սակական մի ցեղ էին...
Հը, ոնց էր, ստացվեց ինձ մոտ պատասխանել հարցերիդ, Պանդուխտ ջան??
Էջանիշներ