Բարեւ պատմասէրներ,
Միտքս տանջել է հարցեր, որոնք ցայսօր պատասխան չեն ստացել:
Անորոշ է, յայտնի չէ նոյնիքն պատմագիրներին, բայց եւ այնպէս՝ հարց անեմ, առաջին հերթին Lionին, որ մեր ակումբի միակ վկայեալ պատմաբանն է:
Սիրելի Լիոն, Հայ ազգը իր պատմութեան ընթացքին, այսպէս թէ այնպէս, առնչութիւն ունեցել է ռազմիկ ցեղերի, ժողովուրդների հետ, որոնց մասին շատ բան չգիտենք: Չգիտենք թէ ի՞նչ ցեղի (ռասսա) պատկանող մարդիկ եղել են, ինչ լեզուներով խօսեցել են: Իրենց լեզուները ազգակցական ինչ կապ ունեն մեզի ծանօթ լեզուների, լեզուական ընտանիքների հետ: Եւ վէրջապէս՝ ստորեւ արձանագրելիքս ժողովուրդները ի՞նչ առընչութիւն ունեն իրար հետ:
Օրինակ՝ կարդացել եմ, իբր սակերից առաջացել են պարթեւները, որոնց մի ճիւղն է Արշակունի տոհմը:
Մազքութները պարթե՞ւ են, թէ՝ Արշակունի: Սակերը սկիւթացիների մի ճիւ՞ղն են, թէ հակառակը: Կամ՝ սակերը ի՞նչ կապ ունեն սկիւթացիների հետ: Սկիւթացիները արիակա՞ն են, թէ՝ մոնղոլական: Իսկ կիմմերները սակերի հետ ինչ առնչութիւն ունեն: Ի վերջոյ այ՛ս ամէնը կապ ունի Պարոյր սկայորդու եւ Շակաշէն-Շաքի քաղաքի հետ: