Բոլորս էլ ապահովագրված չենք ոչ այսօրվա ոչ վաղվա համար , բոլորս էլ երազում ենք նպատակալից կյանք ապրել ու հեռանալ աշխարհից յուրահատուկ ձևի ...
Ստորև ներկայացնում եմ աշխարհում կյանքից անհեթեթ ձևով հեռացածների պատմություններ...


ԱՄՆ-ում գոյություն ունի Դարվինի մրցանակ որը տրվում է ... հետմահու .. կյանքից ամենաանհեթհեթ ձևի հեռացողներին: Հաղթողը 70-ամյա իտալացի Արմանդո Պինելլին է որը գրազով այնքան մնաց ծառի տակ որ վերջինս վայր ընկավ ու .. ճխլեց դժբախտին:

Ֆերմեր Վինսենթը նապաստակի որսից հոգնած , պարկում է հանդում և ննջում .. մոտից վազող ճագարը հանկարծակի դիպչում է հրացանի շնիկին ` այսպիսով իր եղբայարակիցների վրեժը լուծելով:

Վիետնամում 50 հետաքրքրասերներ հավաքվում են կամրջի վրա որպեսզի տեսնեն թե ինչպես է ինքնասպանություն անում մի փոքրիկ աղջիկ: Չդիմանալով ծանրությանը կամուրջը փլվում է, 9 հոգի մահանում են իսկ աղջիկը անվնաս փրկվում է:

86 ամյա մի կնոջ Հունաստանում գտնում եմ մեռած .... սովից .. այն դեպքում երբ բանկում նրա հաշվին կար 350 000 ֆունտ ստեռլինգ և 150 ոսկե ձուլակտոր:

Երիտասարդ գիմնաստուհին իր ծննդյան 17 ամյակին այնքան էր տարված վարժություններով բազմոցի վրա որ վերջապես 6-րդ հարկից դուրս ընկավ ...

Մի հանցագործ գողության պահին լապտերիկը դնում է բերանի մեջ որպեսզի ավելի արդյունավետ գողույթուն անի ... սայթակում է և բերանի վրա ցած ընկնում այսպիսով հեռանալով աշխարհից..