Չեմ պատկերացնում, որ որևէ բան կարող է անձամբ ինձ 180 աստիճանով փոխել... Մի 10-30 աստիճանով՝ գուցե, բայց կոնկրետ իմ դեպքում 180 աստիճանով փոխվելու հավանականությունը շա՜տ փոքր է (գրեթե զրոյական), ցանկությունը՝ առավել ևս։

Իսկ ընդհանրապես չեմ բացառում, ավելին՝ որոշ դեպքերում շատ էլ հնարավոր եմ համարում, որ մարդ իսկապես 180 աստիճանով փոխվի։ Նման բան կարող է լինել և՛ սիրահարվելու պատճառով, և՛ ինչ-որ լուրջ հոգեկան կամ թեկուզ ֆիզիկական ցնցում ապրելու հետևանքով, և մի շարք այլ պատճառներով...