մի պատմություն հիշեցի
ամուսինը մահամերձ պառկած է: կինը նրա կողքին է՝ լացակումած տեսքով: ամուսինը դժվարությամբ խոսում է.
- Գայ ջան, դու էլի կողքս ես Գայ…
- հա, բա դե ո՞ւր պիտի լինեի…
- ճիշտ է, դու միշտ կողքս ես լինում դժվարությունների պահերին…
- դա իմ պարտքս է…
- Գայ հիշում ես, որ ինձ բանակ էին տանում, դու կողքս էիր…
- հա… ոնց չեմ հիշում…
- հիշո՞ւմ ես, էն տղեն քեզ վիրավորել էր… դանակով խփեցի, մեռավ… ինձ նստացրեցին… դու էլի կողքս էիր… ու քանի տարի ինձ էիր սպասում…
- հա բա ոնց չհիշեմ…
- Գայ հիշո՞ւմ ես, որ ավտոյի տակ գործ էի անում… ավտոն ընկավ վրես, վիրահատեցին, հաշմանդամ դառա… դու էլի միշտ կողքս էիր…
- հիշում եմ, - արդեն արցունքները հազիվ է զսպում կինը…
- Գայ հիշում ես, ինձ գործից հեռացրին, մոտս քաղցկեղ հայտնաբերեցին, բայց դու էլի միշտ կողքս էիր…
…
- հիմա էլ… մեռնում եմ… ինձ հաշված րոպեներ են մնում… բայց դու էլի կողքս ես…
կինը սկսում է արդեն հեկեկալ…
- Գայ… լսի հըլը… ես նոր եմ սկսում հասկանալ Գայ… կարո՞ղա բոլոր դժբախտություններիս պատճառը դու ես Գայ…
հիմա էլ էդ սարդերի պատմությունը… փաստորեն երբ նրանք հավաքվում են սենյակումդ, կամ քեզ, որևէ կերպ երևում են, մի չնախատեսված դեպք է պատահում, չէ՞…
չեմ կարծում, թե էդ գուշակը ճիշտ էր, թե սարդերը "չար հոգիներ" են… հիմա կենդանի են էլի…
բայց ինչ վերաբերվում է նկարագրված պատմությանը, իմ համեստ կարծիքով, էդ բոլորը ուղղակի զուգադիպություններ են եղել…![]()
Էջանիշներ