User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Սարդին չսատկացնե՛ք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Սարդին չսատկացնե՛ք

    Ճիշտն ասած՝ երբեք չէի մտածել երևույթի մասին, թե ինչո՞ւ Հայ հասարակության մեջ այդպես արմատավորված է "արգելք"-ը սարդին սատկեցնելու գործոնում և որտեղի՞ց են սկսվում այս սովորության արմատները, մինչև չհանդիպեցի նման մի զրույցի:

    Խնդրում եմ մեջբերել ձեր պատկերացումները ու վարկածները այս հարցի շուրջ.
    - Ինչո՞ւ Հայերը չեն սատկացնում սարդերին և ինչի՞ հիման վրա կարող էր ձևավորվել նման սովորություն…


    Հ.Գ. եթե ձեր գրառումների մեջ չգտնվի փաստարկ՝ լսածս վարկածը հերքող, ընթացքում կմեջբերեմ այն:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #2
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Սարդին չսատկացնե՛ք

    Նման բան տատիկիցս եմ լսել, որ չի կարելի սարդ սպանել (չնայած իմ խորին համոզմամբ ոչ մի կյանք ունեցող էակի չի կարելի սատկացնել կամ սպանել) ու հարցրեցի իրեն թե ինչու՞ չի կարելի հենց հատկապես սարդ սպանել, որին նա պատասխանեց թե նա էլ լսել է, որ չի կարելի սարդին սպանել քանի որ երբ ուզեցել են Հիսուսին բռնեն սարդերը նրան պատել են իրենց գործած ցանցով ու չեն տեսել, չեն բռնել Նրան ու այդպես փրկել են և դրա համար չի կարելի նրանց սատկացնել...
    Չգիտեմ որքանո՞վ է այս ասածը ճշմարիտ կամ սրա տակ ի՞նչ իմաստ կա գուցե խորհրդանշական կամ ընդհանրապես որքա՞ն է սա ինչ որ բան տալիս այս հարցի հետ կապված կամ գուցե սխա՞լ տեղեկություն է... ես չգիտեմ, ուղղակի միտս եկավ հենց իմ նույն հարցը՝ տրված տատիկիս ու նրա պատասխանը..
    Իսկ Ձեր վարկածն ո՞րն էր...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (01.01.2013)

  4. #3
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սարդին չսատկացնե՛ք

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման բան տատիկիցս եմ լսել, որ չի կարելի սարդ սպանել (չնայած իմ խորին համոզմամբ ոչ մի կյանք ունեցող էակի չի կարելի սատկացնել կամ սպանել) ու հարցրեցի իրեն թե ինչու՞ չի կարելի հենց հատկապես սարդ սպանել, որին նա պատասխանեց թե նա էլ լսել է, որ չի կարելի սարդին սպանել քանի որ երբ ուզեցել են Հիսուսին բռնեն սարդերը նրան պատել են իրենց գործած ցանցով ու չեն տեսել, չեն բռնել Նրան ու այդպես փրկել են և դրա համար չի կարելի նրանց սատկացնել...
    շատ հաճելիորեն զարմացա՝ այս պատմությունը հենց առաջին պատասխանում տեսնելով… բայց…

    իմ լսածը՝ հենց նույն պատմությունն է, ուղղակի՝ բոլորովին այլ մասնակիցով…

    երբ Մուհամմեդը փախչում է իրեն հետապնդողներից, թաքնվում է քարայրի մի անկյունում… սարդն անմիջապես սարդոստայն է գործում՝ նրա թաքստոցը քարայրի մնացած հատվածից բաժանող… երբ հետապնդողները մտնում են քարայր՝ սարդոստայնից ազատ մնացած տարածքում չեն հայտնաբերում Մուհամեդին, և համոզմունք են հայտնում, թե սարդոստայնից այն կողմ էլ նա չի լինի, քանի որ սարդն այդ արագությամբ չէր հասցնի սարդոստայն գործել…

    այստեղից՝ Մահմեդականների մոտ առաջանում է սովորույթ՝ սարդերին չսատկացնել…
    Քրիստոնյա Հայերն էլ, երկար ապրելով Մահմեդականների անմիջական հարևանությամբ, շատ այլ սովորույթների հետ, այս մի սովորույթն էլ են փոխառում՝ առանց ուշադրություն դարձնելու (կամ գուցե առանց ակունքներին ծանոթ լինելու) դրա նշանակությանը…

    սա էլ իմ լսած վարկածն էր…
    չնայած՝ երբ պատմեցիք ձեր տատիկի պատասխանի մասին, մոտս ցանկություն առաջացավ, հարմար առիթով, երբևէ ուղղել այս հարցը որևէ Հայ հոգևորականի…
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. #4
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Սարդին չսատկացնե՛ք

    Կարծում եմ իսկական քրիստոնյան ոչ միայն սարդ այլև ոչ մի կենդանի չպետք է սպանի (եթե այդ կենդանին չի սպառնում նրա կամ մեկ այլ մարդու կյանքին) այդ թվում և մատաղի համար... խեղճ մի կենդանու սպանում են Սեր խորհրդանշող Աստծու առաջ իրենց լավ ցույց տալու համար... որտե՞ղ է այստեղ տրամաբանությունն... եթե նրանց այդ Աստվածն լիներ ատելության Աստվածը՝ դեռ կարելի էր, բայց Սիրո Աստծո համար կենդանի սպանել... չեմ հասկանում... (կներեք թեմայից փոքր ինչ շեղվելու համար)
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  6. #5
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սարդին չսատկացնե՛ք

    իսկ ինչ կասեք այս պատմության մասին , որ կպատմեմ

    1 տարի առաջ, մայիս ամվա առաջին շաբաթում սենյակումս նկատեցի մի քանի սարդերի , հաջորդ օրերի ընթացքում նրանց թիվն աճեց և ամենազարմանալին այն էր, որ ամբողջ տան մեջ միայն իմ սենյակում էին նրանք հավաքվել.... Ես մի քանի անգամ փորձել եմ սարդերին, նրանք ինչ-որ բան են ինձ նախազգուշացնում, .... բայց.... դե սնահավատությամբ չեմ տարվել
    այս անգամ չգիտես ինչու, լրիվ թերահավատորեն մոտեցա նրանք.... ամսի 14 էր, մայրս էլ էր կանխազգում ինչ որ վատ բան ու թույլ չէր տալիս որ տանից դուրս գամ, բայց դե.... դուրս եկա: Ժամը 7-ին պայմանավորված էի, մի քանի հոգով էինք, երկուսին հրաժեշտ տվեցինք, մենք էլ պիտի փողոցն անցնեինք, 7:15 էր, մեջտեղում էի արդեն, երբ մի մեքենա խաչմերուկն արագ փորձելով հատել ինձ վրաերթի ենթարկեց անյքան արագ , որ նույնիսկ չհասցրեցի վախենալ ......
    դե դրանից հետո, հիվանդանոց և այլն և այլն..... այդ նույն օրը կեսգիշերին մոտ տուն եմ գալիս, մայրս դեռ տեղյակ չէ, բայց անհանգիստ արդեն փողոցում սպասում էր
    եկա տուն, խոսեցինք, պատմեցի ...... ցավազրկվեցի ու քնեցի
    հաջորդ օրը նկատեցի, որ սարդերից միայն 3 են մնացել,(մոտ 15 էին) որոնցից մեկը գլխավերևումս էր:
    1 ամիս անց, մոնիտորի առջև նստած ինչ որ գործ եմ անում, ձեռքիս մի բան է ընկնում, ռեֆլեքսորեն ձեռքս քաշում եմ ու լսում եմ ձայն, մի պահ թվաց թե կարիճ է, քանի որ պատուհանս բաց էր, ամառ էր և այլն.... և թմփոցն էլ նման էր այդ տեսակ կենդանու. անմիջապես լույսը վառեցի ու ինչ տեսնեմ լուցկու տուփի մեծությամբ մի սարդ էր այնպես էր վախեցել, որ դրանից հետո ինձ տարել էին վախ չափողի մոտ ու իհարկե այդ գիշեր եղել եմ կոշմառների մեջ
    դրանից հետո ավելի ուշադիր եմ եղել սարդերի նկատմամբ ու գրեթե միշտ նրանք ճիշտ են եղել
    ի դեպ այդ վախ չափող/ մոմ թախողն ասում էր, որ նրանց պետք է սպանել, դրանք չար ոգիներ են
    հիմա չգիտեմ ինչ անեմ ?
    ընդհանրապես չեմ սիրում կենդանի սպանել
    մի բան ասեք
    Վերջին խմբագրող՝ Dr. M: 11.07.2007, 21:16:
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  7. #6
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Սարդին չսատկացնե՛ք

    Մեջբերում Dr. M-ի խոսքերից Նայել գրառումը
    դրանից հետո ավելի ուշադիր եմ եղել սարդերի նկատմամբ ու գրեթե միշտ նրանք ճիշտ են եղել
    մի պատմություն հիշեցի


    ամուսինը մահամերձ պառկած է: կինը նրա կողքին է՝ լացակումած տեսքով: ամուսինը դժվարությամբ խոսում է.
    - Գայ ջան, դու էլի կողքս ես Գայ…
    - հա, բա դե ո՞ւր պիտի լինեի…
    - ճիշտ է, դու միշտ կողքս ես լինում դժվարությունների պահերին…
    - դա իմ պարտքս է…
    - Գայ հիշում ես, որ ինձ բանակ էին տանում, դու կողքս էիր…
    - հա… ոնց չեմ հիշում…
    - հիշո՞ւմ ես, էն տղեն քեզ վիրավորել էր… դանակով խփեցի, մեռավ… ինձ նստացրեցին… դու էլի կողքս էիր… ու քանի տարի ինձ էիր սպասում…
    - հա բա ոնց չհիշեմ…
    - Գայ հիշո՞ւմ ես, որ ավտոյի տակ գործ էի անում… ավտոն ընկավ վրես, վիրահատեցին, հաշմանդամ դառա… դու էլի միշտ կողքս էիր…
    - հիշում եմ, - արդեն արցունքները հազիվ է զսպում կինը…
    - Գայ հիշում ես, ինձ գործից հեռացրին, մոտս քաղցկեղ հայտնաբերեցին, բայց դու էլի միշտ կողքս էիր…

    - հիմա էլ… մեռնում եմ… ինձ հաշված րոպեներ են մնում… բայց դու էլի կողքս ես…
    կինը սկսում է արդեն հեկեկալ…
    - Գայ… լսի հըլը… ես նոր եմ սկսում հասկանալ Գայ… կարո՞ղա բոլոր դժբախտություններիս պատճառը դու ես Գայ…


    հիմա էլ էդ սարդերի պատմությունը… փաստորեն երբ նրանք հավաքվում են սենյակումդ, կամ քեզ, որևէ կերպ երևում են, մի չնախատեսված դեպք է պատահում, չէ՞…

    չեմ կարծում, թե էդ գուշակը ճիշտ էր, թե սարդերը "չար հոգիներ" են… հիմա կենդանի են էլի…

    բայց ինչ վերաբերվում է նկարագրված պատմությանը, իմ համեստ կարծիքով, էդ բոլորը ուղղակի զուգադիպություններ են եղել…
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.12.2012), StrangeLittleGirl (06.01.2013)

  9. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձամբ ես սարդերին չեմ սպանում, որովհետև անվնաս, հանգիստ էակներ են, պարազիտություն չեն անում: Ինչու՞ սպանեմ ամեն բան, որ տունս է մտնում կամ այնտեղ բնակություն հաստատում: «Մեռյալ օղա՞կ» եմ ստեղծում շուրջս, ինչ է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.01.2013), Ruby Rue (06.01.2013), Ամմէ (06.01.2013), Տրիբուն (06.01.2013)

  11. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2012
    Տարիք
    43
    Գրառումներ
    162
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած՝ երբեք չէի մտածել երևույթի մասին, թե ինչո՞ւ Հայ հասարակության մեջ այդպես արմատավորված է "արգելք"-ը սարդին սատկեցնելու գործոնում և որտեղի՞ց են սկսվում այս սովորության արմատները, մինչև չհանդիպեցի նման մի զրույցի:

    Խնդրում եմ մեջբերել ձեր պատկերացումները ու վարկածները այս հարցի շուրջ.
    - Ինչո՞ւ Հայերը չեն սատկացնում սարդերին և ինչի՞ հիման վրա կարող էր ձևավորվել նման սովորություն…


    Հ.Գ. եթե ձեր գրառումների մեջ չգտնվի փաստարկ՝ լսածս վարկածը հերքող, ընթացքում կմեջբերեմ այն:
    Որովհետեվ Սարդ Մարդը ՝ Հայերի պաշտպանն ա,համել եդ ֆիլմի սցենարիստը Հայա

  12. #9
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Windows 7-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետեվ Սարդ Մարդը ՝ Հայերի պաշտպանն ա,համել եդ ֆիլմի սցենարիստը Հայա
    Ես հստակ գիտեմ, որ սարդին սատկացնելու արգելքը կա նաև Ռուսաստանում(գոնե Տյումենի շրջանում) ու կա շաաատ վաղուց, միայն հայերի մոտ չէ նման արգելք, բայց թե արգելքի արմատները որտեղից են եկել, ինձ իրականում շատ հետաքրքիր է ու այդպես էլ գաղթականը չասաց

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •