«Դա ինձ հպարտ ա սարքում» հայերենում չեն ասում, փոխարենը ասում են` հպարտանում եմ, որը լրիվ նորմալ ա նաև խոսակցականի համար: Ու ընդհանրապես «սարքել» բառը էն իմաստով, ինչ անգլերենում են օգտագործում, հայերենում չի օգտագործվում: «Երեկ ես ինձ թույլ տվեցի զանգել»-ն էլ հայերեն չի: «Ի՞նչ փուլում ես հիմա գտնվում կյանքում»-ն էլ մի քիչ անհասկանալի ա, թե ինչ նկատի ունի ասողը, բայց արհեստական ա հնչում ամեն դեպքում:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հայերենում վայթե միայն «հարգանքներով» կամ «սիրով»-ն ա:
Ես էլ ներվայնանում եմ, որ էս ֆլամանացիք ալարում են լրիվ վերջաբանը գրել:
Ասենք ընդունված տարբերակը «met vriendelijke groeten»-ն ա (ընկերական ողջույններով), որի փոխարեն շատերը հապավումն են գրում՝ mvg..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Adam (24.06.2019)
Մոդերատորական. վերջին` լեզվական գրառումները տեղափոխվել են «Զանազան լեզվական հարցեր» թեմա: Խնդրում եմ զուտ լեզվական քննարկումներն այսուհետև անել այդ թեմայում:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վերջերս Ռուսաստանում հայերի հետ էի շփվում, ովքեր խոսում էին միաժամանակ ռուսերեն ու հայերեն, անընդհատ անցնելով մեկից մյուսը։ Շատ անսովոր զգացումներ էին։ Իմ ուղեղը մի փոքր ժամանակ է պահանջում, որ "настройка" լինի տվյալ լեզվի վրա։ Ու նման անընդհատ անցումների պատճառով ուղեղս պրակտիկորեն կախվում էր։ Չէի կարողանում մտքերս ձևավորել։ Հազիվ լեզուներից մեկի վրա настройка էի լինում, էն էլ զրուցակիցներս սկսում էին մյուս լեզվով խոսել, ծրագիրը նորից сбой էր տալիս։ Նկատի չունեմ մի լեզվի մեջ մեկ այլ լեզվից բառեր խցկել, ոնց ես արել եմ թեկուզ այս գրառման մեջ, դա լրիվ նորմալ է։ Խոսքը լիարժեք նախադասությունների մասին է, այդ լեզվի քերականությամբ։
StrangeLittleGirl (05.07.2019), Varzor (05.07.2019), Նաիրուհի (10.07.2019), Ուլուանա (05.07.2019)
Ես էլ եմ մի քիչ դժվար настойка լինում մի լեզվից մյուսը, բայց մյուս կողմից էլ սովորելու հարց ա: Ուղղակի մի քիչ զարմանում եմ, որ քեզ համար դա անսովոր ա, որովհետև Հայաստանում էլ բազմիցս նման իրավիճակներ լինում են, երբ նույն մարդիկ նույն միջավայրում մեկ ռուսերեն են խոսում, մեկ հայերե: Ռուսախոսների կամ ռուսական կրթություն ունեցողների միջավայրում դա բավական տիպիկ իրավիճակ ա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հա, երկլեզու հասարակությունների տիպիկ վարքագիծ ա։ Ասում են՝ Քվեբեկում էլ ա էդպես։
Ընդհանրապես, սա շատ հետաքրքիր ֆենոմեն ա, ու երկլեզվություն ուսումնասիրողները ահագին խորանում են էս թեմայի մեջ, թե երբ, ոնց, ինչ տեսակի երկլեզուների մոտ ա ուղեղի որ մասերով ա մի լեզվից մյուսին անցումը կատարվում։
Ասենք ես էլ մեկ֊մեկ փորձում եմ դանիերենից անգլերեն ու հակառակն անցնելով խոսել (ասենք մոտավորապես սենց. որ միտքն անգլերեն ավելի հեշտ ա արտահայտելը, անգլերեն արտահայտվել, նորից հետ անցնել դանիերենի), բայց չի ստացվում, որովհետև էստեղ էլ մարդիկ ինչքան էլ վարժ իմանան երկու լեզուները, մեկը մյուսից անցումը դժվարությամբ ա լինում։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ