ի՞նչու ենք մենք աղավաղում ու արատավորում սեփական լեզուն՝ օգտագործելով բազմաբնույթ օտար բառեր՝ մեր Հայերեն լեզվով խոսելու ընթացքում:
Այս հարցի պատասխանը չգիտեմ, բայց կարող եմ միանշանակ ասել, որ օտարամոլությունը լեզուն կործանում է: Ես փոքրուց սովոր եմ եղել օգտագործել միայն հայերեն բառեր, բայց ժամանակի ընթացքում, ցավոք, օտար բառերն էլ են մտել խոսակցականիս մեջ:

Ի դեպ, այս ամենը չպետք է ծայրահեղացնել, այսինքն՝ միջազգային տերմինները թարգմանել ու անհեթեթություններ ստանալ: