Ի դեպ, օտարների ներկայությամբ հայերով հայերեն խոսելու հարցը կուզենայի քննարկեինք: Ընդհանրապես դեռ մանկուց ես էլ եմ լսել միշտ, որ ուրիշների ներկայությամբ իրենց համար անծանոթ լեզվով խոսելը քաղաքավարի չի, քանի որ կարող են մտածել, թե իրենց մասին ես խոսում, այլ կերպ ասած` բամբասում ես իրենցից: Բայց ինձ թվում ա` էդ մոտեցումը հիմա մի քիչ հնացած ա, համենայնդեպս, էսօրվա իրականության մեջ շատ տարածված իրավիճակ ա, երբ նույն ազգին պատկանող կամ նույն լեզվով խոսող մարդիկ համընդհանուր այլ լեզվով խոսող միջավայրում ինչ-որ պահերի խոսում են միայն իրենց համար ընդհանուր լեզվով: Ես որ շատ եմ ականատես եղել նման իրավիճակների ամենատարբեր միջավայրերում: Ու էդտեղից եզրակացրել եմ, որ ուրեմն դա իրականում նորմալ ա համարվում, կամ` արդեն նորմալ ա համարվում, չգիտեմ, ու ինքս էլ չեմ կոմպլեքսավորվում օտարների ներկայությամբ, ասենք, ամուսնուս կամ երեխաներիս հետ հայերեն խոսելուց: Կարծում եմ` դա բնական ա:
Շին, էդ կասկածը կամ ենթադրությունը, որ գուցե քո մասին են խոսում, կարծում եմ, զուտ բարդույթ ա, որը պետք ա ուղղակի հաղթահարել. մարդիկ հազար ու մի բան կարող են ունենալ անձնական, որի մասին կարող են ուզենալ իրենց լեզվով խոսել, ի, կամ ուղղակի էդպես ավելի հարմարավետ են զգում, ինչի՞ պիտի հենց քեզնից խոսեն, կամ եթե նույնիսկ քեզնից են խոսում, թող խոսեն, ի՞նչ անենք: Նույն կերպ կարող էին քեզնից խոսել մի քիչ հեռու կանգնած կամ թեկուզ մոտ, բայց էնպես, որ նույնիսկ քեզ համար հասկանալի լեզվով լինելու դեպքում էլի չհասկանայիր, որ քեզնից են խոսում: Ինձ թվում ա` չարժե դրա վրա ֆիքսվել: Իսկ ինչ վերաբերում ա զրույցին մասնակից լինելու հնարավորությանը, ապա եթե մարդիկ ցանկանան, որ ուրիշներն էլ մասնակցեն, հաստատ կսկսեն խոսել էն լեզվով, որն ուրիշների համար էլ ա հասանելի, եթե չեն խոսում, ուրեմն համարում են, որ կարիք չկա, որ ուրիշները մասնակցեն: Այլ հարց ա, որ դու մենակ լինես, մյուս բոլոր ներկաները սկսեն միայն իրենց համար հասկանալի լեզվով զրուցել, ու դու ավտոմատ դուրս մնաս զրույցից, դա արդեն, հաստատ անքաղաքավարություն կլինի, ինչ խոսք:
Էջանիշներ