Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով՝ մի քիչ ազգային արժանապատվության պակաս ունենք։ Օրինակ ես կտրականապես հրաժարվում եմ գնել որևէ սննդամթերք, որի վրա հայերեն տառեր չկան, գնումներ չեմ անում այն խանութներից, որոնց անուններըը գրված են 100 մետրանոց անգլերեն, իսկ դրա կողքին մի 0.0001 միլիմետրանոց հայերեն տառերով։
Մի ամիս առաջ, երբ վերադարձել էի Հայաստան նկատեցի որ բոլոր սննդամթերքների վրա (սուպերմարկետներում) պարտադիր կերպով բաղադրությունը, կիրառման եղանակը և այլ էական տեղեկություններ թարգմանված էին հայերեն:
Չեմ սիրում, որ ինձ էշի տեղ են դնում իմ սեփական երկրում և շատ հաճախ՝ իմ սեփական հայրենակիցները
Հաճախորդին էշի տեղ դնելու համար չէ, որ հայերեն չեն գրում: Պարզապես չեն ուզում դրա վրա միջոցներ ծախսել, կարծում են` կարիքը չկա: