Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Առօրյայում նույնպես։ Երբ մարդն ապրում է առավելապես այլ լեզվային միջավայրում, առօրյան էլ է աստիճանաբար դառնում այդ լեզվով։
Ես ինքս ivy-ի նկարագրածին չեմ առնչվել, բայց ֆենոմենը պատկերացնում եմ։ Երբ Հայաստան ես գալիս, որպես կանոն քեզ դիմավորում են ծանոթ մարդիկ, ում հետ միշտ հայերեն ես խոսել, ու ուղեղդ անցնում է հայերենի։ Բայց եթե Գերմանիայում մարդը իր առօրյայում գերմաներեն է մտածում, անծանոթ հայի հանդիպելիս լեզվային անցումը տենց հեշտ տեղի չի ունենա։
Համամիտ եմ, բայզ երևի կրկնվեմ. Խոսքս Հայաստանում ծնված, մեծացած`գիտակից տարիքի հասած չափահաս մարդու մասին էր:
Ու ասածս բնավ ընդհանրական չէ, քանզի մարդիկ տարբեր են:

Բայց քո ասածից ստացվում է, որ եթե գնամ ու որոշակի երկար ժամանակ ապրեմ ասենք ԱՄՆ-ում անգլախոս միջավայրում, ապա քաղցած ժամանակ պիտի մտածեմ որ I am hungry?

Հետաքրքիր բան ես ասում: Կարելի է փորձել ուսումնասիրել: