Բարի Հոգի ջան, հստակ գրել եմ քո մեջբերած գրառմանս մեջ, որ իմ համեստ կարծիքով յուրաքանչյուր կենդանի ու զարգացող լեզվի հարստության իրական նշաններից ու ցուցիչներից մեկն էլ տվյալ լեզվի հայոհապաշարն է: Այն բոլորն նորմալ ու այսօր գործածվող լեզուների բառապաշարի անբաժան մասն է: Ընդ որում՝ (եթե հիշենք, որ լեզվի առաջնային ու հիմնական նպատակը հաղորդակցության միջոց լինելն է) բավականին կարևոր մասը: Լեզուն ստեղծում են մարդիկ, ոչ թե լեզուն է ստեղծում մարդկանց: Իսկ մարդիկ հայհոյելու բնական հակում ունեն: Հարցին նայում եմ լեզվաբանական տեսանկյունից, ու քեզ էլ բարեկամական խորհուրդ կտայի այս խնդիրը բարոյական հարթություն չտեղափոխել:
DIXIcarpe noctem
Sagittarius (09.01.2010)
իսկ ինչու՞ է "Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն " նախադասության մեջ հայերեն-ը գրված մեծատառով
վաղուց ժամանակն է, որ ալամ աշխարհը անցնի մի լեզվանի համակարգի, դադարեն լինել լեզուներ, ազգեր, խասիաթներ, ադաթներ, մենթալիտետներ …
մարդկությունը բաժանվել է ժամանակին, որ "տիրվի":
հիմա էլ տափակություն ա, կառչել էտ տիրվածությանը:
Ինչքան շուտ դա էն ժամանակը, որ մնա մենակ "Մարդը" ու իրա Մարդկայնությունը, էնքան լավ կլինի մարդկությանը: ինչքան՞ լավ կլիներ, եթե օրինակ իմ սխեման գործեր… պատկերացնում՞ եք թե ինչ իրական դրախտավայրի կվերածվեր մեր տարածաշրջանը ՝ հիմիկվա դժոխավայրի փոխարեն![]()
Ավելի հարմար թեմա չգտա. էստեղ եմ գրում:
Վերջերս եռօրյա սեմինարի էի Գերմանիայի մի քաղաքում, որտեղ մի շատ համակրելի, երիտասարդ հայ կնոջ հետ ծանոթացա, որը մոտ յոթ-ութ տարի առաջ էր Հայաստանից Գերմանիա տեղափոխվել և նույն ոլորտում էր աշխատում, ինչ ես, միայն ուրիշ քաղաքում:
Սկսեցինք հայերեն խոսել, բայց խոսակցությունը ոչ մի ձևով չէր «կպչում»: Չգիտեմ ոնց եղավ, անցանք գերմաներենի ու սկսեցինք հավեսով շփվել: Ու էդ երեք օրը գերմաներեն ենք խոսել: Երբևէ էդպիսի բան հետս չէր եղել, որ հայաստանցու հետ օտար լեզվով շփվեմ, որովհետև հայերենով խոսակցությունը մի ձև չի ստացվում, և խնդիրն էստեղ լեզվի իմացությունը չի: Էնքան տարօրինակ վիճակ էր, նույնիսկ զանգեցի մամայիս պատմեցի, ինքն էլ ինձ ամոթանք տվեց: Հետո էդ աղջկա հետ էլ խոսեցի դրա մասին, որ ինչ-որ պատճառով իրար հետ շփումը մենակ գերմաներենով է ստացվում, ինքն էլ միայն ժպտաց:
Շատ տարօրինակ հոգեբանական վիճակ էր, ու ինչ-որ տհաճ նստվածք թողեց:
Էլ ո՞ւմ հետ է էսպես եղել:
Այս թեմայով մի պատմություն հիշեցի` ընկերներից մեկն է պատմել:
Մի օր հասարակական տրանսպորտում մի երտասարդ կին երեխային ինչ-որ դիտողություն է անում ռուսերեն լեզվով, այն դեպքում, որբ երեխան հայերեն էր ինչ-որ բան ասել: Դա լսում է Շիրազը, որն այդ պահին նույն ավտոբուսում էր, և երևի լսած կլինեք, որ Շիրազը բավականին հայհոյախոս է եղել, մանավանդ երբ գինովցած էր: Ու Շիրազը տեղում բարձրաձայն արտասանում է.
-Մասիսին է խոսում հայերեն,
Արաքսն է հոսում հայերեն,
Քո տիրոջ մերը ..........
Ինչու չես խոսում հայերեն?
Բնավ որևէ մեկին չեմ ուզում նեղացնել, բայց ԻՀԿ մարդը, որ ծնվել ու մեծացել է Հայաստանում, պիտի որ իր առօրյայում հայերեն մտածի` քանի լեզվի էլ որ տիրապետի, քանզի նրա միտքը պիտի որ հայերեն կառուցված լինի:
Ու ըստ այդմ, էլի ԻՀԿ, այլ լեզվով հայրենակիցների հետ շփվելը լավ բանի մասին չի վկայում. քաղքենիություն, օտարամոլություն, կամ ուղղակի հոգեբանական բարդույթ, վատ հիշողությունների վրա հիմնված հերքողականություն և այլն:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Շատ ա լինում որ հայերի հետ մեկ էլ անգլերեն ենք շփվում: Հազար եւ մի պատճառով: Ասենք կողքս այլազգի եղավ, իրա ներկայությամբ հայերեն չեմ խոսի: Շատ ժամանակ էլ զուտ իներցիայով: Հեռախոսով հիմա ալարում եմ երկար բարակ բոլորը գրեմ բայց հայերենի հետ կապված ոչ բարդույթ ունեմ ոչ էլ հերքողականություն: Դժվար էլ թե քաղքենի լինեմ: Շիրազը ինչ գիտեր էդ կինը հայ ա, որ մի բան էլ քֆուր ա տալիս:
Ես, օրինակ, նկատել եմ, որ հայերի հետ ոչ հայերեն խոսել չեմ կարողանում մի տեսակ: Ոնց որ լեզուս կապվի: Ասենք, նույն պահին կողքի այլազգի մարդու հետ հանգիստ, նորմալ կխոսեմ, բայց հայի հետ եթե խոսեմ, համ լեզուս մի տեսակ կապ ա ընկնում, համ աննկարագրելի դիսկոմֆորտ եմ զգում. ահավոր սխալի զգացողություն եմ ունենում հայրենակիցներիս հետ օտար լեզվով խոսելուց: Խոսքն էն մասին ա, երբ դիմացինը տիրապետում ա հայերենին, թե չէ` եթե չգիտի, պարզ ա, որ օտար լեզվով խոսելը միակ տարբերակն ա, ու էդ դեպքում նշածս զգացողությունները չեմ ունենում: Իսկ եթե գիտեմ` մարդը նորմալ տիրապետում ա հայերենին` և՛ հասկանում ա, և՛ կարող ա խոսել, բայց անգլերեն կամ ռուսերեն ա խոսում հետս, ես հայերենով եմ պատասխանում, մինչև ինքն էլ անցնի հայերենին: Իսկ եթե որևէ մեկը դրա պատճառով պիտի հետս չխոսի, ավելի լավ, բարի ճանապարհ իրեն:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իմ լեզուն էլ ա կապ ընկնում հայի հետ օտար լեզվով խոսել փորձելուց: Ինչքան էլ ինձ տրամադրեմ, մեկ ա ենթագիտակցաբար իմանալով, որ ինքը հայերեն կարա խոսա՝ մեխանիկորեն հայերենի եմ անցնում: Հայերի հետ միմիայն հայերեն: Իսկ Շինի ասած օտարների մոտ հայերի հետ հայերեն չխոսալը ես էլ ունեմ: Բայց դա կարծում եմ կոմպլեքս ա անկապ ու որից պետք ա ձերբազատվել: Ինչի՞ ա, որ օտարների մոտ երբ հայ ա լինում՝ էդ հայի հետ օտար լեզվով ենք խոսում… ըստ իս որտև կոմպլեքսավորվում ենք մեր լեզվից ու մտածում ենք՝ քաղաքավարությունից ելնելով իրանց լեզվով խոսենք իրանց մոտ որ իրենք էլ հասկանան: Կամ էլ թերագնահատում ենք մեր հայերենը ու վախենում ենք որ կարող ա գեշ հնչի ու մեզ դնեն գնչու-բոմժ-էմիգրանտի տեղ (կովկասի հոտն էլ վրեքներիցս գա հանկարծ՝ վաբշե խայտառակ լինենք): Բայց դա անկապ կոմպլեքս ա (որը ես էլ ունեմ) ու պետք ա ձերբազատվել: Իրանք իրար մեջ լավ էլ մեր ներկայությամբ իրանց լեզվով խոսում են, իսկ ինչի՞ մենք չպիտի խոսանք: Հիշում եմ, որ մի քանի տարի առաջ մերոնց ավտոբուս մտնելուց ասում էի հայերեն բարձր մի խոսեք, օտար երկրում եք, անքաղաքավարություն ա: Բայց ինչի՞ է: Ինչի՞ ա անքաղաքավարություն: Ամերիկացին կարա հանգիստ ավտոբուսում անգլերենով բարձր բարձր խոսա իսկ հայը չէ՞: Կոմպլեքսներից ձերբազատվել ա պետք:
Ապ, խոսքը չի գնում են դեպքերի մասին, երբ երեխեքի ներկայությամբ անգլերեն ենք խոսում, որ չհասկանան: Ոչ էլ այն դեպքերի մասին, երբ ընդհանուր զրույցին մասնակցում են օտարազգի կամ ոչ հայալեզու մարդիկ:
Կոնկրետ օրինակ բերեմ. նախկին աշխատավայրումս կային մարդիկ, որոնք իրենց նամակներն անգլերեն էին գրում, չնայած ծնվել ու մեծացել են Հայաստանում և հստակ գիտեին, որ հասցետորը հայախոս է:
Իսկ Շիրազը շատ լավ էլ իմացելա, թե ինչա ասում և ում: ԽՍՀՄ տարիներին որոշ մարդկանց մոտ ռուսերեն խոսելն ուղղակի ձև էր, իբր թե իրենք ավելի բարձր դիրքի են կամ էլ յանի "ինծիլիգենտ" ենՀայհոյելն իհարկե շատ տգեղ է, բայց ես հաստատ գիտեմ, որ Շիրազն այդպիսին է եղել դեռ մանկուց ու չի փոխվել, երևի դրա համար էլ Շիրազ ունենք
![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Նաիրուհի (25.06.2019)
Արի մտքի ճկունության մասին իմ կարծիքը համգիստ թողնենք
Խոսքս առօրյայի մասին էր:
Ես ինքս որևէ թեմայի շուրջ մտածելիս մտածում եմ այն լեզվով, որով որ ստացել եմ այդ ոլորտի վերաբերյալ ինֆորմացիայի մեծ մասը:
Այո, համամիտ եմ, որ ակցենտը կարող է փոխվել, քանզի անձամբ ճանաչում եմ նման մարդկանց և ինքս էլ եմ առնչվել այդ երևույթի հետ:
Մի բան էլ կուզեի ավելացնել՝ կապված նրա հետ, թե երբեմն ինչու ենք օտար լեզվով ավելի հեշտ արտահայտում մեր մտքները, քան հայերենով:
Բանավոր լեզվի մշակույթը առօրյա խոսակցական մեր լեքսիկոնում զարգացած չի: Մենք հայերենում մարդկանց հետ խոսելիս եթե օգտագործենք հետևյալ արտահայտությունները՝ մեզ տարօրինակ կնայեն: Ըստ այդմ էլ՝ էդ արտահայտությունների պակասից էլ գալիս ա միտքն արտահայտելու դժվարությունը ու քանի որ օտար լեզուներում «կարելի ա» էդպիսի նախադասություններ ասել բանավոր խոսքի մեջ՝ ըստ այդմ էլ ավելի հեշտ ա դառնում:
Ահա և մի քանի օրինակ՝ նշածս արտահայտություններից, որոնք եթե հայերեն բանավոր խոսքում օգտագործենք՝ մեզ հաստատ նորմալ մարդու տեղ չեն դնի (ու էս երևույթն ինքնին աննորմալ ա, ընդունեք).
1. Դա ինձ ստիպեց գալ էն եզրակացությանը որ …
2. Իրավիճակն էնպես զարգացավ, որ …
3. Վերջին հաշվով, եթե հարցին նայենք հիմնվելով այդ փաստի վրա…
4. Ընդունիր, որ...
5. Ես հիմա իմ կյանքում մի շրջանում եմ գտնվում որ …
6. Ի զարմանս ինձ
7. Դա կատարվում է անդադար:
8. Երբ առիթ ունեցա իր հետ զրուցելու,
9. Ի հիասթափություն ինձ,
10. Դա ինձ դրդեց ավելի խորհել այդ հարցի շուրջ,
11. Երեկ ես ինքս ինձ թույլ տվեցի քեզ զանգել ուշ երեկոյան…
12. Պետք է ջանաս, որ ի կատար ածես նպատակներդ:
13. Դա ինձ հպարտ է սարքում:
14. Դուրս գալիս է վերարկուիդ գույնը (սրա փոխարեն, օրինակ, կասենք՝ կուրտկիդ գույնը լավն ա, բայց երբեք չենք ասի՝ դուրս գալիս ա, որտև սխալ կհասկացվի ու տարօրինակ կհնչի, մինչդեռ օտար լեզուներում նորմալ ա հնչում): 15. Ես բավականին անտեղյակ եմ վերջին իրադարձություններից,
16. Կհասցնե՞ս ճանապարհին պայուսակս նետել տուն նոր գալ:
17. Լավ կանես էդ ֆիլմը նայես, շատ լավն ա: (ոչ թե նայի՛ էդ ֆիլմը, կամ խորհուրդ եմ տալիս նայել, այլ «լավ կանեիր նայեիր կամ լավ կանես նայես» - նյուանսային տարբերություն)
18. Ի՞նչ հանգամանքներում սկսվեց կոնֆլիկտը:
19. Ի՞նչ փուլում ես հիմա գտնվում քո կյանքում
20. Պահը հասավ նրան, որ…
21. Էս ամենն ինձ գժվացնում է,
22. Տարիների ընթացքում իրեն կորցրի տեսադաշտիցս,
23. Կանցնե՞ս երեկոյան զվարճանալու, կամ ընդհանրապես ոչինչ չանելու:
24. Զգացմունքներս վնասեցիր,
25. Իրեն միշտ կանչում եմ, որովհետև գիտի ինչպես մթնոլորտը աշխուժացնել ,
26. Մեկ էլ հանկարծ… ,
27. Դեմ կլինե՞ս եթե փակեմ պատուհանը:
28. Ես վերլուծեցի երեկվա վերաբերմունքս քո հանդեպ
29. Իրեն բնորոշ պահվածք է:
30. Դադարեցրու, խնդրում եմ (մի արա-ի հետ կապ չունի):
Եվ այլն և այլն...
Ես վերոնշյալ արտահայտությունները հայերենի բանավոր խոսքում մարդկանց հետ եթե սկսեմ օգտագործել՝ հաստատ նորմալ չի նայվի:
Բայց չէ՞ որ գեղեցիկ ա ու միտքն ամբողջությամբ արտահայտում ա: Դրա համար էլ ստիպված անցնում ենք ուրիշ լեզվի, որ «ամոթ» չլինի:
Varzor (22.06.2019)
Ադամ խոսքը էն մասին չի որ փողոցում քայլելիս օտարներ կան այլ ընկերախմբում, սեղանի շուրջ եթե օտարներ կան ես երբեք հայերեն չեմ խոսի նույնիսկ եթե առանձնազրույց ա որովհետև դրանով սահմանափակում ես մյուսների զրույցին միանալը: Ինձ ահավոր տհաճ ա որ իտալացիները կողքս նստած իտալերեն են խոսում, անկախ ինձնից ինձ թվում ա ինձնից են բամբասում: Քաղաքավարությունը կարաս կոմպլեքս համարես բայց ես նախընտրում եմ քաղաքավարությամբ կոմպլեքսավորված լինել:
Adam (22.06.2019)
Առօրյայում նույնպես։ Երբ մարդն ապրում է առավելապես այլ լեզվային միջավայրում, առօրյան էլ է աստիճանաբար դառնում այդ լեզվով։
Ես ինքս ivy-ի նկարագրածին չեմ առնչվել, բայց ֆենոմենը պատկերացնում եմ։ Երբ Հայաստան ես գալիս, որպես կանոն քեզ դիմավորում են ծանոթ մարդիկ, ում հետ միշտ հայերեն ես խոսել, ու ուղեղդ անցնում է հայերենի։ Բայց եթե Գերմանիայում մարդը իր առօրյայում գերմաներեն է մտածում, անծանոթ հայի հանդիպելիս լեզվային անցումը տենց հեշտ տեղի չի ունենա։
Varzor (22.06.2019)
Ադամ ջան,
Շատ հաճախ որևէ միտք հայերեն արտահայտելն ավելի երկարահունչ է ստացվում, քան ասենք անգլերոն կամ ռուսերեն: Կարծում եմ, որ դա է պատճառներից մեկը, որ առօրյա խոսքում շատերս կիրառում ենք օտար բառեր և արտահայտություններ:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Adam (22.06.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ