User Tag List

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 144 հատից

Թեմա: Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

  1. #61
    Սկսնակ անդամ Sayuri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2009
    Հասցե
    Ֆռանսիա
    Տարիք
    45
    Գրառումներ
    60
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    էդուարդ իսկ ինչու՞ չէ որ, նոր բառեր հաճաիւեն հորինվում հիմա, ու եթե գտնվի գեղեցիկ տարբերակ, դա կլինի ևս մեկ հայերեն բառ (ովսրեցնելու մեր երեիւեքին .)ու ճիշտն ասած եթե չգտնենք ու չփորձենք փոիւել, կլինեն միշտ "Իւալադիլնիկներ, դավադիտներ"etc

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Որմիզդուխտ (03.06.2009)

  3. #62
    Լիարժեք անդամ Որմիզդուխտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.12.2007
    Գրառումներ
    76
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    ...որոշ մարդիկ (անպայման չի գեղացի), «լայեղ» չեն անում ասեն «շնորհակալություն», ու ասում են «ապրես» (ոչ թե որ երկար է` դրա համար, այլ ուղղակի նրանց հիվանդ հոգեբանությունից է, նրանք շնորհակալություն հայտնելը համարում են ցածրանալ)։
    Հաստատ քո դեպքն էլ բացառություն չէ, և գրեթե համոզված եմ, որ դու ինքդ երբեմն «շնորհակալության» փոխարեն ասում ես քեզ հոգեհարազատ օտարալեզու տարբերակը, բայց ոչ՝ այն պատճառով, որ քեզ հիվանդ հոգեբանության տեր մարդ ես համարում կամ գեղացի... էդպես չի՞ : Կարգին հոգեբան ես երևում
    Վերջին խմբագրող՝ Որմիզդուխտ: 03.06.2009, 18:13:

  4. #63
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաստատ քո դեպքն էլ բացառություն չէ, և գրեթե համոզված եմ, որ դու ինքդ երբեմն «շնորհակալության» փոխարեն ասում ես քեզ հոգեհարազատ օտարալեզու տարբերակը...
    Որմիզդուխտ, եթե գաղտնիք չի, ինչի՞ց ենթադրեցիք, որ ինձ օտարալեզու տարբերակն ավելի հոգեհարազատ է։

    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...բայց ոչ՝ այն պատճառով, որ քեզ հիվանդ հոգեբանության տեր մարդ ես համարում կամ գեղացի... էդպես չի՞ :
    Իմ գրառումներում ընդհանրապես տեսա՞ք օտարալեզու տարբերակի մասին որեւէ բան։ Եւ քանի որ ես նման բանի մասին ոչինչ չեմ գրել, ապա հուսով եմ Դուք իրոք դա չեք տեսել իմ գրառումներում։ Ուրեմն ինչի՞ց ենթադրեցիք, որ ես «մերսի», կամ այլ օտար լեզվով այդ բառն ասող հայազգի մարդկանց համարում եմ հիվադն հոգեբանության տեր, կամ գեղացի։

    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարգին հոգեբան ես երևում
    Ես մասնագիտությամբ հոգեբան չեմ։

  5. #64
    Լիարժեք անդամ Որմիզդուխտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.12.2007
    Գրառումներ
    76
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Հաշվի առնելով, որ «ապրես» տարբերակը քեզ համար այս առումով անընդունելի է /ինչպես և՝ ինձ համար/ և գրեթե համոզված լինելով, որ «շնորհակալություն» բառը երբեմն փոխարինում ես այլ համարժեքներով՝ ենթադրեցի, որ գործածում ես օտարալեզու տարբերակները: Կարծեմ ես նաև հետաքրքրվեցի՝ արդյո՞ք երբեք չես գործածում «շնորհակալություն» բառը փոխարինող այլ բառեր:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Որմիզդուխտ, եթե գաղտնիք չի, ինչի՞ց ենթադրեցիք, որ ինձ օտարալեզու տարբերակն ավելի հոգեհարազատ է։
    Անիմաստ է շարունակելը, ուղղակի նշեմ, որ եթե գրառումներումդ «merci», «thanks» կամ այլ տարբերակ չես գրել, դա դեռ չի նշանակում, որ առօրյա խոսքում նույնպես այդ բառերը ընդհանրապես չես գործածում: Գուցե «հոգեհարազատ» բառն էր միայն փոքր-ինչ չափազանցված, ինչպես չափազանցված էր քո «հիվանդագին հոգեբանություն» արտահայտությունը՝ «ապրես» բառը որպես շնորհակալության արտահայտման ձև ընդունող մարդկանց համար, բայց ասեմ, որ նախորդ գրառումներիս հետ «լայեղ» անել-չանելու պահը բացարձակապեսկապ չուներ:

    Ես մասնագիտությամբ հոգեբան չեմ։
    Գիտեմ

  6. #65
    Լիարժեք անդամ Որմիզդուխտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.12.2007
    Գրառումներ
    76
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Հ.Գ.
    Ուրեմն ինչի՞ց ենթադրեցիք, որ ես «մերսի», կամ այլ օտար լեզվով այդ բառն ասող հայազգի մարդկանց համարում եմ հիվադն հոգեբանության տեր, կամ գեղացի։
    սա էլ է անհիմն ընդհանրացում, ուշադիր կարդացեք իմ գրածը և նոր գրեք Ձեր հետևությունները

  7. #66
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաշվի առնելով, որ «ապրես» տարբերակը քեզ համար այս առումով անընդունելի է /ինչպես և՝ ինձ համար/ և գրեթե համոզված լինելով, որ «շնորհակալություն» բառը երբեմն փոխարինում ես այլ համարժեքներով՝ ենթադրեցի, որ գործածում ես օտարալեզու տարբերակները:
    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անիմաստ է շարունակելը, ուղղակի նշեմ, որ եթե գրառումներումդ «merci», «thanks» կամ այլ տարբերակ չես գրել, դա դեռ չի նշանակում, որ առօրյա խոսքում նույնպես այդ բառերը ընդհանրապես չես գործածում:
    Լավ արեցիր` ենթադրեցիր, այո, օգտագործում եմ, բայց կրկնում եմ, ես չեմ խոսացել օտրալեզու տարբերակի մասին, այլ միայն «ապրես» տարբերակի մասին, ի՞նչ կապ ունի օտարալեզու «շնորհակալություն»-ը «ապրես» բառի հետ։

    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե «հոգեհարազատ» բառն էր միայն փոքր-ինչ չափազանցված, ինչպես չափազանցված էր քո «հիվանդագին հոգեբանություն» արտահայտությունը՝ «ապրես» բառը որպես շնորհակալության արտահայտման ձև ընդունող մարդկանց համար, բայց ասեմ, որ նախորդ գրառումներիս հետ «լայեղ» անել-չանելու պահը բացարձակապեսկապ չուներ:
    «Հոգեհարազատ» բառը չափազանցված չէր, այլ անտեղի էր։
    Իսկ «հիվանդագին հոգեբանություն»-ը տեղին էր, պարզապես պիտի հասկանայիր, թե ես ինչի մասին եմ գրել։ Պարզաբանեմ. ես չեմ ասել, որ ով որ ասում է «ապրես» հիվանդ հոգեբանության տեր կամ գեղացի է։ Ես ասում եմ, որ կան այդպիսի մարդիկ, որ չեն ասում «ապրես», քանի որ հիվանդ հոգեբանության տեր են... եւ այլն։ Իսկ եթե ինչ-որ մեկը համարում ա, որ «ապրես»-ը նույն «շնորհակալությունն» ա, ու տենց ա օգտագործում, ապա խնդրեմ, թող համարի, նման մարդկանց իմ ասած բացասական հատկանիշները չեն վերաբերում, միայն թե հայտնում եմ նրանց իմ տեսակետը` որ այդ երկու բառերը նույն իմաստը չունեն։

    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    սա էլ է անհիմն ընդհանրացում, ուշադիր կարդացեք իմ գրածը և նոր գրեք Ձեր հետևությունները
    Ուշադիր եմ կարդացել։ Գրածդ կապ չունի իմ գրածի հետ։ Դու համեմատում ես օտարալեզու եւ «ապրես» տարբերակները, բայց դրանք չի լինի համեմատել, քանի որ օտարալեզու տարբերակի դեպքում բառի իմաստը նույնն է, ինչը չեմ ասի «ապրես» բառի մասին։

  8. #67
    Լիարժեք անդամ Որմիզդուխտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.12.2007
    Գրառումներ
    76
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Rammstein, պարզապես պետք է հասկանալ, որ եթե երախտագիտություն հայտնելիս գործածում ես «շնորհակալություն» բառի օտարալեզու «փոխարինիչ»-ը, նշանակում է, որ այդ օտարալեզու «փոխարինիչ»-ը քեզ ինչ-որ տեղ ավելի հոգեհարազատ է, քան հայերեն «ապրես» անընդունելի տարբերակը կամ գրական «շնորհակալություն» բառը: Ուստի «հոգեհարազատ» բառն այս առումով տեղին է:

    Ինչ վերաբերում է քո «լայեղ» անել-չանելուն, համամիտ եմ, ուղակի պետք է մեջբերեիր էդուարդ_man-ի կամ մյուս «ապրես» ասողների գրածները. իմ գրառումների հետ կապը ո՞րն էր:
    Վերջին խմբագրող՝ Որմիզդուխտ: 04.06.2009, 15:36:

  9. #68
    Լիարժեք անդամ Որմիզդուխտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.12.2007
    Գրառումներ
    76
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու համեմատում ես օտարալեզու եւ «ապրես» տարբերակները, բայց դրանք չի լինի համեմատել, քանի որ օտարալեզու տարբերակի դեպքում բառի իմաստը նույնն է, ինչը չեմ ասի «ապրես» բառի մասին։
    Համոզված եմ, որ չէի կարող համեմատել «ապրես» և շնորհակալության օտարալեզու տարբերակները, բայց ամեն դեպքում ստուգեցի: Հիմա դու պատասխանիր՝ ի՞նչը կարդալով ենթադրեցիր, որ ես այդպիսի համեմատություն եմ արել:

    ահավոր երկարեց խոսակցությունը, բայց թյուրիմացություններից խուսափելու համար երևի թե հարկավոր է պարզաբանել նաև իմ հետևյալ խոսքերը՝
    ....գրեթե համոզված եմ, որ դու ինքդ երբեմն «շնորհակալության» փոխարեն ասում ես քեզ հոգեհարազատ օտարալեզու տարբերակը...
    այլ կերպ ասած՝ գրեթե համոզված եմ, որ դու ինքդ երբեմն «շնորհակալության» փոխարեն ասում ես «thanks», «merci», «спасибо» կամ այլ քեզ հոգեհարազատ տարբերակը /քանի որ քեզ հոգեհարազատ օտարալեզու տարբերակը չգիտեմ և հնարավոր է այն լինի բոլորովին այլ լեզվով, չկոնկրետացրեցի/:
    Վերջին խմբագրող՝ Որմիզդուխտ: 04.06.2009, 16:09:

  10. #69
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Rammstein, պարզապես պետք է հասկանալ, որ եթե երախտագիտություն հայտնելիս գործածում ես «շնորհակալություն» բառի օտարալեզու «փոխարինիչ»-ը, նշանակում է, որ այդ օտարալեզու «փոխարինիչ»-ը քեզ ինչ-որ տեղ ավելի հոգեհարազատ է, քան հայերեն «ապրես» անընդունելի տարբերակը կամ գրական «շնորհակալություն» բառը: Ուստի «հոգեհարազատ» բառն այս առումով տեղին է:
    Նորից համաձայն չեմ։ Քո կարծիով մարդիկ հայերեն չեն ասում, որովհետեւ այն քիչ է հոգեհարազա՞տ։ Բա երկարությո՞ւնը։ Ես, ամեն դեպքում եթե ասում եմ օտարալեզու, ապա միայն կարճության ու հարմարության համար։

    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում է քո «լայեղ» անել-չանելուն, համամիտ եմ, ուղակի պետք է մեջբերեիր էդուարդ_man-ի կամ մյուս «ապրես» ասողների գրածները. իմ գրառումների հետ կապը ո՞րն էր:
    Ես դրա մասին գրել եմ միայն իմ առաջին գրառման մեջ, որտեղ ոչ մի մեջբերում չկա ու որեւէ կապ չկա քո որեւիցե գրառման հետ։

    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա դու պատասխանիր՝ ի՞նչը կարդալով ենթադրեցիր, որ ես այդպիսի համեմատություն եմ արել:
    Այն, որ ես գրել եմ «շնորհակալություն» եւ «ապրես» բառերի համեմատությունը, իսկ դու իմ կողմից չշոշափված օտարալեզու տարբերակը դնում ես իմ ասած «հիվանդ հոգեբանություն» արտահայտության կողքին։


    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    ահավոր երկարեց խոսակցությունը
    Իրոք։ Ինչեւէ էլ չերկարացնելու միտումավ ասեմ` մերսի հետաքրքիր զրույցի համար։

  11. #70
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2008
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Ըհը, վերջպես` մեկ տրվ ընդմիջումից հետո եկ Հայաստան, ու Արմավիա ինքնթիռից սկսած դիմավորեց մեր "հարազատ"... ռուսաց լեզուն: Ավելի շուտ` հայերենի ուռուսերենի մի խառնուրդ, օրինակ` "լսի, ես իրան ասցի что мы придем, բայց ժամանակ չկա, так что ты им скажи էլի":

    Հեռուստատեսությամբ էլ գովազդների մի զգալի հատված, անհասկանալիխատճռով ռուսերեն է, էլ չեմ խոսում պրանքատեսակների վրայի ռուսերեն, կամ ռուսերեն-անգլերեն (առանց հայերենի) գրությունները:
    hayastanyerkir.blogspot.com

  12. #71
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Իմ կարծիքով՝ մի քիչ ազգային արժանապատվության պակաս ունենք։ Օրինակ ես կտրականապես հրաժարվում եմ գնել որևէ սննդամթերք, որի վրա հայերեն տառեր չկան, գնումներ չեմ անում այն խանութներից, որոնց անուններըը գրված են 100 մետրանոց անգլերեն, իսկ դրա կողքին մի 0.0001 միլիմետրանոց հայերեն տառերով։
    Չեմ սիրում, որ ինձ էշի տեղ են դնում իմ սեփական երկրում և շատ հաճախ՝ իմ սեփական հայրենակիցները...
    Ու նաև աշխատում եմ հնարավորինս կրճատել, իսկ ապագայում բոլորովին վերացնել իմ բառապաշարից ոչ միայն օտար, այլև հայերեն ոչ ճիշտ բառերն ու արտահայտությունները....

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  14. #72
    սելեկցիոն Միգռո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2008
    Հասցե
    Շվեյցարիա
    Գրառումներ
    148
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով՝ մի քիչ ազգային արժանապատվության պակաս ունենք։ Օրինակ ես կտրականապես հրաժարվում եմ գնել որևէ սննդամթերք, որի վրա հայերեն տառեր չկան, գնումներ չեմ անում այն խանութներից, որոնց անուններըը գրված են 100 մետրանոց անգլերեն, իսկ դրա կողքին մի 0.0001 միլիմետրանոց հայերեն տառերով։
    Մի ամիս առաջ, երբ վերադարձել էի Հայաստան նկատեցի որ բոլոր սննդամթերքների վրա (սուպերմարկետներում) պարտադիր կերպով բաղադրությունը, կիրառման եղանակը և այլ էական տեղեկություններ թարգմանված էին հայերեն:
    Չեմ սիրում, որ ինձ էշի տեղ են դնում իմ սեփական երկրում և շատ հաճախ՝ իմ սեփական հայրենակիցները
    Հաճախորդին էշի տեղ դնելու համար չէ, որ հայերեն չեն գրում: Պարզապես չեն ուզում դրա վրա միջոցներ ծախսել, կարծում են` կարիքը չկա:

  15. #73
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Հայերենը շատ ավելի հաճելի ու ճիշտ կլիներ...բայց ամեն դեպքում մասսաի աչքը անգլերենինա սովոր...օրինակ եթե իրար կողք հայերեն ու անգլերեն նույն չափի գրած լինի «Սուպեր» և «Super» ,99 տոկոսը անգլերենը կնկատի
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  16. #74
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    շատ համբերատար կարդում էի բոլորի գրածները ու եկա էն եզրակացության, որ հայերենը ճիշտ է շատ գեղեցիկ լեզու է։ Բայց չպետք է չարաշահվի հայերենողվ արտահայտվելը։
    օրինակ ես կյանքում օպերային չեմ ասի երգենի, կամ էլ բալետին պարենի,կամ էլ COMPUTER-ի FLOOPY DRIVE -ին համակարգչի ճկուն սկավառակակալմ, կամ էլ հենց դիսկ-ին սկավառակ։ Մի խոսքով ինչքան գրում եմ այնքան մոտս զզվանք է առաջանում որ միջազգայի տերմինները թարգմանել են իրանցից դուրս-դուրս հայերեն, ու մի բան էլ կարող եմ ասել, որ իրանց մտածելակերպով ուզում են հայերենը հարստացնեն, բայց դա այդպես չի, դեռ ընդհակառակը ՝աղավաղում են։
    Իսկ այ հետևյալ բառերից իրոք զզվում եմ։
    ԱԶԻԶ,ՀԱՎԱԻ,ԼՌՎԱԾ(չնայած սա կարծեմ հայերեն բառ է , բայց որ անտեղի է օգտագործվում , այդ փաստն է զզվամնք առաջացնում)

  17. #75
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Իսկ այ «լռվածը», «ֆսսալը», «ցքցքալը» և այլ՝ նաև ոչ ցենզուրային բառերը լավ էլ հարստացնում են հայերենը, ու դրանցից զզվել հաստատ պետք չի: Լեզուն ոչ միայն ակադեմիական-սալոնային չափած-ձևած բառապաշարն է. միայն այդպիսի բառային կազմ ունեցող լեզուները դատապարտված են մահվան: Անձամբ ես միայն ողջունում եմ հայերեն հայհոյապաշարում ցանկացած նորամուծություն, ու նախանձում եմ այն լեզուներին, որոնցով կարելի է այնպիսի մի յոթհարկանի հայհոյանք տալ, որ հայերենում ձևակերպելը մի քիչ բարդ կլինի: Չնայած ասեմ, որ հայերենն էլ բազում-բազմաթիվ այնպիսի գոհարներ ունի, որ ցանկացած ուրիշ լեզվով ասելը անհնար է: Ամեն դեպքում՝ կենդանի լեզվի հարստության նշաններից մեկն էլ այդ լեզվով ժարգոնային ու հայհոյական բառերն են: Միայն մի բան է վատ. այն, որ մեր խոսքում շատ են այդպիսի ռուսերեն բառերը, չնայած դա էլ է բավականին նորմալ լեզվական երևույթ: «Օ՜յհ, հայհոյա՜նք» հառաչելու կարիք չկա, ոչ էլ կեղծ բարեպաշտություն անելու. հայհոյանքը շատ սիրուն լեզվական տարր է :

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.12.2009), Loki (08.09.2009), Նաիրուհի (11.04.2010)

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լռությունը խոսում է
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 141
    Վերջինը: 13.07.2017, 18:05
  2. Ինչու՞ մենք չենք հավանում մեր լուսանկարները
    Հեղինակ՝ Davo'o, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 26.02.2012, 17:19
  3. Խոսում ենք երգերի բառերով
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 48
    Վերջինը: 15.02.2010, 02:19
  4. Հայերեն Windows Vista և հայերեն Linux
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.11.2008, 00:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •