էդուարդ իսկ ինչու՞ չէ որ, նոր բառեր հաճաիւեն հորինվում հիմա, ու եթե գտնվի գեղեցիկ տարբերակ, դա կլինի ևս մեկ հայերեն բառ (ովսրեցնելու մեր երեիւեքին .)ու ճիշտն ասած եթե չգտնենք ու չփորձենք փոիւել, կլինեն միշտ "Իւալադիլնիկներ, դավադիտներ"etc
էդուարդ իսկ ինչու՞ չէ որ, նոր բառեր հաճաիւեն հորինվում հիմա, ու եթե գտնվի գեղեցիկ տարբերակ, դա կլինի ևս մեկ հայերեն բառ (ովսրեցնելու մեր երեիւեքին .)ու ճիշտն ասած եթե չգտնենք ու չփորձենք փոիւել, կլինեն միշտ "Իւալադիլնիկներ, դավադիտներ"etc
Որմիզդուխտ (03.06.2009)
Վերջին խմբագրող՝ Որմիզդուխտ: 03.06.2009, 18:13:
Որմիզդուխտ, եթե գաղտնիք չի, ինչի՞ց ենթադրեցիք, որ ինձ օտարալեզու տարբերակն ավելի հոգեհարազատ է։
Իմ գրառումներում ընդհանրապես տեսա՞ք օտարալեզու տարբերակի մասին որեւէ բան։ Եւ քանի որ ես նման բանի մասին ոչինչ չեմ գրել, ապա հուսով եմ Դուք իրոք դա չեք տեսել իմ գրառումներում։ Ուրեմն ինչի՞ց ենթադրեցիք, որ ես «մերսի», կամ այլ օտար լեզվով այդ բառն ասող հայազգի մարդկանց համարում եմ հիվադն հոգեբանության տեր, կամ գեղացի։
Ես մասնագիտությամբ հոգեբան չեմ։
Հաշվի առնելով, որ «ապրես» տարբերակը քեզ համար այս առումով անընդունելի է /ինչպես և՝ ինձ համար/ և գրեթե համոզված լինելով, որ «շնորհակալություն» բառը երբեմն փոխարինում ես այլ համարժեքներով՝ ենթադրեցի, որ գործածում ես օտարալեզու տարբերակները: Կարծեմ ես նաև հետաքրքրվեցի՝ արդյո՞ք երբեք չես գործածում «շնորհակալություն» բառը փոխարինող այլ բառեր:
Անիմաստ է շարունակելը, ուղղակի նշեմ, որ եթե գրառումներումդ «merci», «thanks» կամ այլ տարբերակ չես գրել, դա դեռ չի նշանակում, որ առօրյա խոսքում նույնպես այդ բառերը ընդհանրապես չես գործածում: Գուցե «հոգեհարազատ» բառն էր միայն փոքր-ինչ չափազանցված, ինչպես չափազանցված էր քո «հիվանդագին հոգեբանություն» արտահայտությունը՝ «ապրես» բառը որպես շնորհակալության արտահայտման ձև ընդունող մարդկանց համար, բայց ասեմ, որ նախորդ գրառումներիս հետ «լայեղ» անել-չանելու պահը բացարձակապեսկապ չուներ:
ԳիտեմԵս մասնագիտությամբ հոգեբան չեմ։
Հ.Գ.սա էլ է անհիմն ընդհանրացում, ուշադիր կարդացեք իմ գրածը և նոր գրեք Ձեր հետևություններըՈւրեմն ինչի՞ց ենթադրեցիք, որ ես «մերսի», կամ այլ օտար լեզվով այդ բառն ասող հայազգի մարդկանց համարում եմ հիվադն հոգեբանության տեր, կամ գեղացի։
Լավ արեցիր` ենթադրեցիր, այո, օգտագործում եմ, բայց կրկնում եմ, ես չեմ խոսացել օտրալեզու տարբերակի մասին, այլ միայն «ապրես» տարբերակի մասին, ի՞նչ կապ ունի օտարալեզու «շնորհակալություն»-ը «ապրես» բառի հետ։
«Հոգեհարազատ» բառը չափազանցված չէր, այլ անտեղի էր։
Իսկ «հիվանդագին հոգեբանություն»-ը տեղին էր, պարզապես պիտի հասկանայիր, թե ես ինչի մասին եմ գրել։ Պարզաբանեմ. ես չեմ ասել, որ ով որ ասում է «ապրես» հիվանդ հոգեբանության տեր կամ գեղացի է։ Ես ասում եմ, որ կան այդպիսի մարդիկ, որ չեն ասում «ապրես», քանի որ հիվանդ հոգեբանության տեր են... եւ այլն։ Իսկ եթե ինչ-որ մեկը համարում ա, որ «ապրես»-ը նույն «շնորհակալությունն» ա, ու տենց ա օգտագործում, ապա խնդրեմ, թող համարի, նման մարդկանց իմ ասած բացասական հատկանիշները չեն վերաբերում, միայն թե հայտնում եմ նրանց իմ տեսակետը` որ այդ երկու բառերը նույն իմաստը չունեն։
Ուշադիր եմ կարդացել։ Գրածդ կապ չունի իմ գրածի հետ։ Դու համեմատում ես օտարալեզու եւ «ապրես» տարբերակները, բայց դրանք չի լինի համեմատել, քանի որ օտարալեզու տարբերակի դեպքում բառի իմաստը նույնն է, ինչը չեմ ասի «ապրես» բառի մասին։
Rammstein, պարզապես պետք է հասկանալ, որ եթե երախտագիտություն հայտնելիս գործածում ես «շնորհակալություն» բառի օտարալեզու «փոխարինիչ»-ը, նշանակում է, որ այդ օտարալեզու «փոխարինիչ»-ը քեզ ինչ-որ տեղ ավելի հոգեհարազատ է, քան հայերեն «ապրես» անընդունելի տարբերակը կամ գրական «շնորհակալություն» բառը: Ուստի «հոգեհարազատ» բառն այս առումով տեղին է:
Ինչ վերաբերում է քո «լայեղ» անել-չանելուն, համամիտ եմ, ուղակի պետք է մեջբերեիր էդուարդ_man-ի կամ մյուս «ապրես» ասողների գրածները. իմ գրառումների հետ կապը ո՞րն էր:
Վերջին խմբագրող՝ Որմիզդուխտ: 04.06.2009, 15:36:
Համոզված եմ, որ չէի կարող համեմատել «ապրես» և շնորհակալության օտարալեզու տարբերակները, բայց ամեն դեպքում ստուգեցի: Հիմա դու պատասխանիր՝ ի՞նչը կարդալով ենթադրեցիր, որ ես այդպիսի համեմատություն եմ արել:
ահավոր երկարեց խոսակցությունը, բայց թյուրիմացություններից խուսափելու համար երևի թե հարկավոր է պարզաբանել նաև իմ հետևյալ խոսքերը՝
այլ կերպ ասած՝ գրեթե համոզված եմ, որ դու ինքդ երբեմն «շնորհակալության» փոխարեն ասում ես «thanks», «merci», «спасибо» կամ այլ քեզ հոգեհարազատ տարբերակը /քանի որ քեզ հոգեհարազատ օտարալեզու տարբերակը չգիտեմ և հնարավոր է այն լինի բոլորովին այլ լեզվով, չկոնկրետացրեցի/:....գրեթե համոզված եմ, որ դու ինքդ երբեմն «շնորհակալության» փոխարեն ասում ես քեզ հոգեհարազատ օտարալեզու տարբերակը...
Վերջին խմբագրող՝ Որմիզդուխտ: 04.06.2009, 16:09:
Նորից համաձայն չեմ։ Քո կարծիով մարդիկ հայերեն չեն ասում, որովհետեւ այն քիչ է հոգեհարազա՞տ։ Բա երկարությո՞ւնը։ Ես, ամեն դեպքում եթե ասում եմ օտարալեզու, ապա միայն կարճության ու հարմարության համար։
Ես դրա մասին գրել եմ միայն իմ առաջին գրառման մեջ, որտեղ ոչ մի մեջբերում չկա ու որեւէ կապ չկա քո որեւիցե գրառման հետ։
Այն, որ ես գրել եմ «շնորհակալություն» եւ «ապրես» բառերի համեմատությունը, իսկ դու իմ կողմից չշոշափված օտարալեզու տարբերակը դնում ես իմ ասած «հիվանդ հոգեբանություն» արտահայտության կողքին։
Իրոք։ Ինչեւէ էլ չերկարացնելու միտումավ ասեմ` մերսի հետաքրքիր զրույցի համար։
Ըհը, վերջպես` մեկ տրվ ընդմիջումից հետո եկ Հայաստան, ու Արմավիա ինքնթիռից սկսած դիմավորեց մեր "հարազատ"... ռուսաց լեզուն: Ավելի շուտ` հայերենի ուռուսերենի մի խառնուրդ, օրինակ` "լսի, ես իրան ասցի что мы придем, բայց ժամանակ չկա, так что ты им скажи էլի":
Հեռուստատեսությամբ էլ գովազդների մի զգալի հատված, անհասկանալիխատճռով ռուսերեն է, էլ չեմ խոսում պրանքատեսակների վրայի ռուսերեն, կամ ռուսերեն-անգլերեն (առանց հայերենի) գրությունները:
hayastanyerkir.blogspot.com
Իմ կարծիքով՝ մի քիչ ազգային արժանապատվության պակաս ունենք։ Օրինակ ես կտրականապես հրաժարվում եմ գնել որևէ սննդամթերք, որի վրա հայերեն տառեր չկան, գնումներ չեմ անում այն խանութներից, որոնց անուններըը գրված են 100 մետրանոց անգլերեն, իսկ դրա կողքին մի 0.0001 միլիմետրանոց հայերեն տառերով։
Չեմ սիրում, որ ինձ էշի տեղ են դնում իմ սեփական երկրում և շատ հաճախ՝ իմ սեփական հայրենակիցները...
Ու նաև աշխատում եմ հնարավորինս կրճատել, իսկ ապագայում բոլորովին վերացնել իմ բառապաշարից ոչ միայն օտար, այլև հայերեն ոչ ճիշտ բառերն ու արտահայտությունները....
Մուշեղ Ասատրյան (19.06.2009), Որմիզդուխտ (18.06.2009)
Մի ամիս առաջ, երբ վերադարձել էի Հայաստան նկատեցի որ բոլոր սննդամթերքների վրա (սուպերմարկետներում) պարտադիր կերպով բաղադրությունը, կիրառման եղանակը և այլ էական տեղեկություններ թարգմանված էին հայերեն:
Հաճախորդին էշի տեղ դնելու համար չէ, որ հայերեն չեն գրում: Պարզապես չեն ուզում դրա վրա միջոցներ ծախսել, կարծում են` կարիքը չկա:Չեմ սիրում, որ ինձ էշի տեղ են դնում իմ սեփական երկրում և շատ հաճախ՝ իմ սեփական հայրենակիցները
Հայերենը շատ ավելի հաճելի ու ճիշտ կլիներ...բայց ամեն դեպքում մասսաի աչքը անգլերենինա սովոր...օրինակ եթե իրար կողք հայերեն ու անգլերեն նույն չափի գրած լինի «Սուպեր» և «Super» ,99 տոկոսը անգլերենը կնկատի
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
շատ համբերատար կարդում էի բոլորի գրածները ու եկա էն եզրակացության, որ հայերենը ճիշտ է շատ գեղեցիկ լեզու է։ Բայց չպետք է չարաշահվի հայերենողվ արտահայտվելը։
օրինակ ես կյանքում օպերային չեմ ասի երգենի, կամ էլ բալետին պարենի,կամ էլ COMPUTER-ի FLOOPY DRIVE -ին համակարգչի ճկուն սկավառակակալմ, կամ էլ հենց դիսկ-ին սկավառակ։ Մի խոսքով ինչքան գրում եմ այնքան մոտս զզվանք է առաջանում որ միջազգայի տերմինները թարգմանել են իրանցից դուրս-դուրս հայերեն, ու մի բան էլ կարող եմ ասել, որ իրանց մտածելակերպով ուզում են հայերենը հարստացնեն, բայց դա այդպես չի, դեռ ընդհակառակը ՝աղավաղում են։
Իսկ այ հետևյալ բառերից իրոք զզվում եմ։
ԱԶԻԶ,ՀԱՎԱԻ,ԼՌՎԱԾ(չնայած սա կարծեմ հայերեն բառ է , բայց որ անտեղի է օգտագործվում , այդ փաստն է զզվամնք առաջացնում)
Իսկ այ «լռվածը», «ֆսսալը», «ցքցքալը» և այլ՝ նաև ոչ ցենզուրային բառերը լավ էլ հարստացնում են հայերենը, ու դրանցից զզվել հաստատ պետք չի: Լեզուն ոչ միայն ակադեմիական-սալոնային չափած-ձևած բառապաշարն է. միայն այդպիսի բառային կազմ ունեցող լեզուները դատապարտված են մահվան: Անձամբ ես միայն ողջունում եմ հայերեն հայհոյապաշարում ցանկացած նորամուծություն, ու նախանձում եմ այն լեզուներին, որոնցով կարելի է այնպիսի մի յոթհարկանի հայհոյանք տալ, որ հայերենում ձևակերպելը մի քիչ բարդ կլինի: Չնայած ասեմ, որ հայերենն էլ բազում-բազմաթիվ այնպիսի գոհարներ ունի, որ ցանկացած ուրիշ լեզվով ասելը անհնար է: Ամեն դեպքում՝ կենդանի լեզվի հարստության նշաններից մեկն էլ այդ լեզվով ժարգոնային ու հայհոյական բառերն են: Միայն մի բան է վատ. այն, որ մեր խոսքում շատ են այդպիսի ռուսերեն բառերը, չնայած դա էլ է բավականին նորմալ լեզվական երևույթ: «Օ՜յհ, հայհոյա՜նք» հառաչելու կարիք չկա, ոչ էլ կեղծ բարեպաշտություն անելու. հայհոյանքը շատ սիրուն լեզվական տարր է :
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ