ՊԱՐՏ
«1 մէկի վճարելիք գումարը, 2. որեւէ տալիք, 3. պարտականութիւն, 4. փոխ տրուած դրամ» ՍԳր. «պարտական, պատճառ, առիթ» Հռ. ա. 27. Իմ. ժբ. 15. Եզն. Կոչ. Եփր. թագ. Ոսկ. «արժան, պատշաճ, վայել» Կիւրղ. գանձ.
պարտ. որից պարտ է «պէտք է» ՍԳր. պարտ եւ պատշաճ ՟Բ. Մակ. դ. 19. Ոսկ. մ. ա. 1. 13 եւ Ոսկ. ես. Եփր. օրին. եւ Եփր. թագ. պարտիք ՍԳր. (յգ. պարտեր «պարտքեր» Եղիշ. է. 108.. մի քիչ ցած՝ զպարտսն), պարտոյք «պարտականութիւն» Եւթաղ. 179.
պարտիլ «պարտական լինել» ՍԳր. Ոսկ. Կոչ. Սեբեր. պարտական ՍԳր. պարտապան ՍԳր. պարտատէր Ես. իգ. 2. պարտաւոր ՍԳր. անպարտ ՍԳր. Ոսկ. եբր. ամպարտել «անպարտ կացուցանել. ներել» Տիմոթ. կուզ. 150. բազմապարտ Կորիւն. (այս եւ նման -պարտ յանգող բարդութեանց վրայ տես Ադոնց. ՀԱ. 1928. 81) գլխապարտ Դան. ա. 20. Եզն. Ոսկ. ես. դատապարտ Հռ. գ. 18. ը. 34. Առակ. ա. 23 Ոսկ. մ. գ. 11. զրպարտել ՍԳր. Ոսկ. ես. մահապարտ ՍԳր. մահապարտութիւն Բուզ. Փարպ. մեղապարտ Ոսկ. ՟ա. կոր. Եփր. թագ. չարեացապարտ ՟Բ. Մակ. դ. 47. (ըստ Ադոնց. ՀԱ. 1928. 80. ուղղելի ըստ յն. չարեաց պարտ) պատժապարտ Ոսկ. Սեբեր. վնասապարտ ՟Գ. Թագ. ա. 21. տարապարտ ՍԳր. Կոչ. 353. Նոր բառեր են՝ երախտապարտ, պարտամուրհակ, պարտաճանաչ, անպարտաճանաչ, պարտադիր, պարտադրել, պարտաւորեցուցիչ, անպարտադիր, անպարտագիր, յանցապարտ եւն: - Փոխաբերական իմաստով է պարտիլ «յաղթուիլ» (իբր թէ պարտական մնալ) պարտել «յաղթել, նուաճել» ՍԳր. Սեբեր., որից պարտութիւն ՍԳր. Եզն. պարտումն Փարպ. անպարտելի Եղիշ. Խոր. դիւրապարտելի Մեկն. ղեւտ. եւն: (origin: ) հին պրս.
Էջանիշներ