User Tag List

Էջ 4 10-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 144 հատից

Թեմա: Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

  1. #46
    Սկսնակ անդամ Sayuri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2009
    Հասցե
    Ֆռանսիա
    Տարիք
    45
    Գրառումներ
    60
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Կարդացի, ու մի միտք ծագեց... Ինչ նկատի ունեք, երբ ասում էք "գեղացի" ...չեք գտնում, որ այդ արտահայտությունը բավականին կոպիտ է ու կասեի անտեղի, քանզի "գեղացի", "գյուղացի" -ն հասկացվոըմ է, ցածր ինտելեկտուալ մակառդակ ունեցողի կամ ընդհանրապես դրա բացակայության մասին: Այդ դեպքում ինչ կապ ունի այդ բառը եթե դրա նշանակությունը լիովին կարելի է գործածել քաղաքում, կամ առավելապես մայրաքաղաքում ապրողներին նկարագրելու համար: ))

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Էդուարդ_man (02.06.2009)

  3. #47
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Sayuri-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի, ու մի միտք ծագեց... Ինչ նկատի ունեք, երբ ասում էք "գեղացի" ...չեք գտնում, որ այդ արտահայտությունը բավականին կոպիտ է ու կասեի անտեղի, քանզի "գեղացի", "գյուղացի" -ն հասկացվոըմ է, ցածր ինտելեկտուալ մակառդակ ունեցողի կամ ընդհանրապես դրա բացակայության մասին: Այդ դեպքում ինչ կապ ունի այդ բառը եթե դրա նշանակությունը լիովին կարելի է գործածել քաղաքում, կամ առավելապես մայրաքաղաքում ապրողներին նկարագրելու համար: ))
    Sayuri ջան գեղցի կամ գեղացի ածականները, բնորոշում են մարդկանց առանց բնակության վայրը հաշվի առնելու, գեղցիները լինում են թե գյուղերից թե մայրաքաղաքից ու այլ քաղաքներից

  4. #48
    Սկսնակ անդամ Sayuri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2009
    Հասցե
    Ֆռանսիա
    Տարիք
    45
    Գրառումներ
    60
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Sayuri ջան գեղցի կամ գեղացի ածականները, բնորոշում են մարդկանց առանց բնակության վայրը հաշվի առնելու, գեղցիները լինում են թե գյուղերից թե մայրաքաղաքից ու այլ քաղաքներից
    շաաատ մատչելի բացատրություն, սակայն "Ինչ նկատի ունեք, երբ ասում էք" մասը դա "лирическое отступление" էր, ավելի հետաքրքիր էր "չեք գտնում, որ այդ արտահայտությունը բավականին կոպիտ է ու կասեի անտեղի," մասը

  5. #49
    Լիարժեք անդամ Որմիզդուխտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.12.2007
    Գրառումներ
    76
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Ծանոթներիցս մեկը գործուղման էր մեկնել Ֆրանսիա, ինչ-որ ճաշկերույթի ժամանակ ֆրանսիացիները նրանից հետաքրքրվել էին, թե ո՞րն է «merci» բառի հայերեն տարբերակը, նա պատասխանել էր ՝ շնորհակալություն: Զարմացած ֆրանսիացիները հարցրել էին, թե արդյոք մենք ամեն անգամ երախտագիտություն հայտնելիս այդքան տանջվում ենք, ծանոթս պատասխանել էր, որ չենք տանջվում, ասում ենք՝ մեռսի և պրծնում ենք: Սկսել էին ծիծաղել՝ գովաբանելով հայի հումորի զգացումը (կարծելով, որ կատակում է) :

    Ես ել եմ շատ հաճախ ստիպված «մեռսի» ասում: Դե «ապրես»-ն էլ էն չի. մի տեսակ լրիվ չի արտահայտում «շնորհակալություն» բառի իմաստը: «Պարտ իմ»-ի արևելահայերեն տարբերակը պետք է լինի «պարտ ե՞մ»
    Բայց մրցույթի մասին առաջարկը դուրս եկավ, եկեք կազմակերպենք:

    Կարդացի, ու մի միտք ծագեց... Ինչ նկատի ունեք, երբ ասում էք "գեղացի" ...չեք գտնում, որ այդ արտահայտությունը բավականին կոպիտ է ու կասեի անտեղի, քանզի "գեղացի", "գյուղացի" -ն հասկացվոըմ է, ցածր ինտելեկտուալ մակառդակ ունեցողի կամ ընդհանրապես դրա բացակայության մասին: Այդ դեպքում ինչ կապ ունի այդ բառը եթե դրա նշանակությունը լիովին կարելի է գործածել քաղաքում, կամ առավելապես մայրաքաղաքում ապրողներին նկարագրելու համար: ))
    Կոպիտ է, բա ի՞նչ է: «Գեղացի» կամ «գեղցի» բառը ոչ քաղաքի հետ կապ ունի, ոչ էլ՝ գյուղի, առավել հաճախ այն գործածվում է գյուղի և քաղաքի արանքում մոլորվածների կողմից.

    գյուղ <---- ----> քաղաք

  6. #50
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Հայկ ջան, գիտեմ, մաքսիմում կարանք սովորեցնենք գեղացիների պես շնորհակալության փոխարեն ասեն «ապրես» Նկատել ե՞ք, գեղացիների մոտ տենց ա, նույնիսկ իրենց երեխաներին են տենց սովորեցնում։ Կոնֆետ ես տալիս, մեկ էլ կողքից ասում են՝ ի՞նչ պետք ա ասես։ Էրեխեն էլ, ամաչելով, գլուխը կախած՝ ապես
    Էս ինչ մեծամտություն է չեմ հասկանում: Գեղացիներն ովքե՞ր են: Կամ ապրես բառի մեջ այդ ինչն է այդքան զվարճալի. երեխաին շատ էլ հարմար է երկար շնոր-հա-կա-լության փոխարեն ապրես սովորացնել: Ես ինքս էլ երևի այդպես կվարվեի , ուրեմն մեկը պետքա՞ փորձի ինձ գեղացի ասել դրա համար:
    էս գրածից շատ ուժեղ քաղքենիության հոտա գալիս, որը ավելի ահավորա քան գեղացիությունը:
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արտիստ (02.06.2009)

  8. #51
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Sayuri ջան գեղցի կամ գեղացի ածականները, բնորոշում են մարդկանց առանց բնակության վայրը հաշվի առնելու, գեղցիները լինում են թե գյուղերից թե մայրաքաղաքից ու այլ քաղաքներից
    Այսինքն գեղցիները բոլոր նրանք են ովքեր երեխային ապրես ասել են սովորացնում շընորհակալությունը փոխարինելու համար անկախ բնակվելու վայրից; Այդտեղից միանգամից հասկանում ես որ էսի լռիվ գեղոյա...
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  9. #52
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Որմիզդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Պարտ իմ»-ի արևելահայերեն տարբերակը պետք է լինի «պարտ ե՞մ»:
    ՊԱՐՏ

    «1 մէկի վճարելիք գումարը, 2. որեւէ տալիք, 3. պարտականութիւն, 4. փոխ տրուած դրամ» ՍԳր. «պարտական, պատճառ, առիթ» Հռ. ա. 27. Իմ. ժբ. 15. Եզն. Կոչ. Եփր. թագ. Ոսկ. «արժան, պատշաճ, վայել» Կիւրղ. գանձ.

    պարտ. որից պարտ է «պէտք է» ՍԳր. պարտ եւ պատշաճ ՟Բ. Մակ. դ. 19. Ոսկ. մ. ա. 1. 13 եւ Ոսկ. ես. Եփր. օրին. եւ Եփր. թագ. պարտիք ՍԳր. (յգ. պարտեր «պարտքեր» Եղիշ. է. 108.. մի քիչ ցած՝ զպարտսն), պարտոյք «պարտականութիւն» Եւթաղ. 179. պարտիլ «պարտական լինել» ՍԳր. Ոսկ. Կոչ. Սեբեր. պարտական ՍԳր. պարտապան ՍԳր. պարտատէր Ես. իգ. 2. պարտաւոր ՍԳր. անպարտ ՍԳր. Ոսկ. եբր. ամպարտել «անպարտ կացուցանել. ներել» Տիմոթ. կուզ. 150. բազմապարտ Կորիւն. (այս եւ նման -պարտ յանգող բարդութեանց վրայ տես Ադոնց. ՀԱ. 1928. 81) գլխապարտ Դան. ա. 20. Եզն. Ոսկ. ես. դատապարտ Հռ. գ. 18. ը. 34. Առակ. ա. 23 Ոսկ. մ. գ. 11. զրպարտել ՍԳր. Ոսկ. ես. մահապարտ ՍԳր. մահապարտութիւն Բուզ. Փարպ. մեղապարտ Ոսկ. ՟ա. կոր. Եփր. թագ. չարեացապարտ ՟Բ. Մակ. դ. 47. (ըստ Ադոնց. ՀԱ. 1928. 80. ուղղելի ըստ յն. չարեաց պարտ) պատժապարտ Ոսկ. Սեբեր. վնասապարտ ՟Գ. Թագ. ա. 21. տարապարտ ՍԳր. Կոչ. 353. Նոր բառեր են՝ երախտապարտ, պարտամուրհակ, պարտաճանաչ, անպարտաճանաչ, պարտադիր, պարտադրել, պարտաւորեցուցիչ, անպարտադիր, անպարտագիր, յանցապարտ եւն: - Փոխաբերական իմաստով է պարտիլ «յաղթուիլ» (իբր թէ պարտական մնալ) պարտել «յաղթել, նուաճել» ՍԳր. Սեբեր., որից պարտութիւն ՍԳր. Եզն. պարտումն Փարպ. անպարտելի Եղիշ. Խոր. դիւրապարտելի Մեկն. ղեւտ. եւն: (origin: ) հին պրս.
    http://www.sd-editions.com/AnaServer...+dictframe.anv

    Եթէ ուշադիր նայենք, բոլոր լեզուներում «շնորհակալ լինելու» գաղափարը գալիս է պարտքի, երախտագիտութեան զգացմունքից:
    Կարելի է նաեւ «գոհ եմ»՝ մաքուր սրտով:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (03.06.2009)

  11. #53
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է նաեւ «գոհ եմ»
    ԳՈՀ
    «գոհունակ»

    գոհ. Ագաթ. Եզն. Ոսկ. ՟ա. թես., որից՝ գոհանալ ՍԳր. գոհութիւն «շնորհակալութիւն» ՍԳր. «հաղորդութիւն» (թարգ. յունարէնից) Ոսկ. մ. 25. Ագաթ. գոհացողութիւն Սիր. ժէ. 25. լթ. 20. գոհաբանել Շար. Խոսր. Նար. կուս. դժգոհ Ոսկ. մ. 25. Եւագր. գրուած է նաեւ տժգոհ Ոսկ. կող. տժգոհիլ Փիլ. Յս. որդի., որոնք յետինտառադարձութեան արդիւնք են: Նոր բառեր են՝ գոհունակ, գոհունակութիւն անգոհունակ, ինքնագոհ, գոհացուցիչ, անգոհացուցիչ եւն:
    http://www.sd-editions.com/AnaServer...+dictframe.anv

  12. #54
    MeMoRy Mariam1556-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    Paris
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենամոտը բնօրինակին Monk-ի մոտ է՝ մեղսի:

    ոչ միայն լսել է, այլև «զահլամիշ» է եղել ֆրանսիական merci-ից:

    Ինչքան ես լսել եմ, միայն ֆրնսուհիներն են, որ մեղսիй են ասում, տղամարդիկ վերջին й-ը չեն արտասանում: Հեչ էլ գեղեցիկ չի հնչում
    Ճիշտն ասած դա տղամարդու կամ կնոջ հարց չէ ,այդ й մասնիկը միայն Ֆրանսիայի արևելյան քաղաքների բնակիչներին է բնորոշ (Ստրասբուրգ...).Դե նրանք շատ են սիրում բառավերջի հնչյունները արտահայտիչ դարձնել,ինձ թվում է որ դա էլ գալիս է հենց իրենց գերմանո-ֆրանսիական ակցենտից:

    "Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
    Dalai Lama



  13. #55
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.sd-editions.com/AnaServer...+dictframe.anv

    Եթէ ուշադիր նայենք, բոլոր լեզուներում «շնորհակալ լինելու» գաղափարը գալիս է պարտքի, երախտագիտութեան զգացմունքից:
    Կարելի է նաեւ «գոհ եմ»՝ մաքուր սրտով:
    Ինձ թվում է՝ շնորհակալություն բառն ավելի շուտ բարի մաղթանքի, օրհնության նշանակություն ունի և առաջացել է «շնորհ» և «ընկալել» («ընդունել») բառերից, այսինքն շնորհակալություն՝ (Աստծուց) շնորհ ընկալես:
    Ռուսերենում ևս նման ձևով է. спасибо - спаси Бог (Աստված փրկի):

    Խնդրում եմ ուղղել, եթե սխալվում եմ:

  14. #56
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Ars-ից մէջբերում.-
    Ինձ թվում է՝ շնորհակալություն բառն ավելի շուտ բարի մաղթանքի, օրհնության նշանակություն ունի և առաջացել է «շնորհ» և «ընկալել» («ընդունել») բառերից, այսինքն շնորհակալություն՝ (Աստծուց) շնորհ ընկալես:
    Ռուսերենում ևս նման ձևով է. спасибо - спаси Бог (Աստված փրկի):
    Խնդրում եմ ուղղել, եթե սխալվում եմ:
    Շնորհակալ եմ՝ սպասի Բոգ-ը մեկնաբանելուդ համար: Ինձ թւում է «շնորհակալ լինելու» գաղափարը այս պարագայում առաջացել է մաղթանքից, որ կայ առանձին՝ բաժանումի, սիրոյ, յարգանքի եւ հանդիպումի առիթներով օգտագործուող: Մենք էլ ունենք՝ «աստուած պահէ», «փառք աստուծոյ», «արեւիդ մեռնեմ», «հասակիդ մեռնեմ», «օրհնեալ լինես», «ողջ մնաս» «աստուած ողորմի», «աստուած հետդ» եւայլն: Սրանք բոլորը մաղթանք են, ու թէեւ «շնորհակալ լինելու», «երախտապարտ լինելու» առիթով օգտագործւում են, սակայն դրանք նոյնը եւ փոխարինողը չեն:

    «Thanks» կամ «merci» ասելու միտքը, առաջացել է յաջող գործարկ կատարելուց ետք, ձեռնուելով համաձայնութիւն տալու երեւոյթ-գործողութիւնից, նրա գաղափարից: Երկար-բարակ սակարկելուց ետք, երբ բոլոր (կամ երկու) կողմերը համաձայն են գնի ու առեւտրի պայմաններին, որպէս գոհ լինելու արտայայտութիւն, արտասանում են հանրաճանաչ եւ օգտագործուող որոշակի մի բառ, կամ բառակապակցութիւն: Բառակապակցութիւնը սղելով կամ զեղչուելով բառի կարող է վերածուել:
    Գործածութեան զարգացում ապրելով, «շնորհակալ լինելու» գաղափարն արտայայտող բառերը օգտագործուել են նաեւ, որեւէ օգնութիւն ստանալուց ետք:
    Մինչ, մաղթանքները կարելի է արտայայտել, առանց օգնութիւն ստանալու կամ առեւտուր կատարելու, զոր օրինակ՝ «ապրես որդիս», «օրդ տեսնեմ», «առողջ լինես» եւ նման մաղթանքներն արտայայտում ենք, առանց վերոյիշեալ գործակցութեան կամ օգնութեան դէպքերին:
    Ի վերջոյ, բարի ցանկութեամբ արտայայտուած մաղթանքը տալու գործողութեան է առնչւում. գուցէ բարի շունչ, միտք, մինչ շնորհակալ լինելը՝ ստանալու գործողութիւն պատկերող է.― գիտակից եմ, շնորհ ստանալուս, եւ յայտնում եմ դրա մասին:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (10.06.2009), Լուսաբեր (03.06.2009)

  16. #57
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Ըստ իս, «ապրես»-ը բացարձակապես չի արտահայտում շնորհակալության իմաստը։ Դրանք լրիվ տարբեր են։ Այլ բան է, որ որոշ մարդիկ (անպայման չի գեղացի), «լայեղ» չեն անում ասեն «շնորհակալություն», ու ասում են «ապրես» (ոչ թե որ երկար է` դրա համար, այլ ուղղակի նրանց հիվանդ հոգեբանությունից է, նրանք շնորհակալություն հայտնելը համարում են ցածրանալ)։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (03.06.2009)

  18. #58
    Լիարժեք անդամ Որմիզդուխտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.12.2007
    Գրառումներ
    76
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Ինձ դուր է գալիս «շնորհակալություն» բառը և նպատակ էլ չկա այդ բառը շրջանառությունից հանելու: Ուղղակի մեկ այլ կարճ տարբերակ կարելի է գտնել՝ խոսակցականում գործածելու համար: Համոզված եմ, որ շատերը (եթե ոչ՝ բոլորը) մեկ-մեկ շնորհակալություն ասելու փոխարեն ասում են՝ «спасибо», «մեռսի», «thanks» կամ նման այլ բառ:
    Վերջին խմբագրող՝ Որմիզդուխտ: 03.06.2009, 14:18:

  19. #59
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Չեմ հասկանում ինչ պարտադիրա թազա բառ հորինել որ մթոմ հայկական լինի: Հենա հորինածա օգտագործում ենք էլի: Շատ էլ հարմարա մերսի-ն :Այն արդեն այսպես թե այնպես մերն է դարձել մենք էլ մեր ուզած ձևով ենք արտասանում ոչ թէ մեռսի կամ մեղսիհ այլ հենց մերսի՝ մեր լեզվին հարմար: Ժամանակի ընթացքում բոլոր ազգերն էլ իրարից բառեր են փոխառել ու որոշ ինտոնացիայի փոփոխությամբ դարձել է իրենցը: Դրել էք ողբերգություն էք սարքել մի հատ մերսիի համար, որի հայկական տարբերակը ընդհանրապես չունեք էլ:
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  20. #60
    Լիարժեք անդամ Որմիզդուխտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.12.2007
    Գրառումներ
    76
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչո՞ւ չենք խոսում Հայերեն

    Մեջբերում Էդուարդ_man-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրել էք ողբերգություն էք սարքել մի հատ մերսիի համար, որի հայկական տարբերակը ընդհանրապես չունեք էլ:
    Այդքան էմոցիոնալ մի մոտեցեք հարցի քննարկմանը: Ոչ ոք ոչ ողբում է, ոչ էլ հիվանդ հոգեբանություն ունեցողներ կան մոտակայքում /հուսով եմ/:

Էջ 4 10-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լռությունը խոսում է
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 141
    Վերջինը: 13.07.2017, 18:05
  2. Ինչու՞ մենք չենք հավանում մեր լուսանկարները
    Հեղինակ՝ Davo'o, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 26.02.2012, 17:19
  3. Խոսում ենք երգերի բառերով
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 48
    Վերջինը: 15.02.2010, 02:19
  4. Հայերեն Windows Vista և հայերեն Linux
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.11.2008, 00:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •